Ծեծուջարդ Էջմիածնում. Ձվերով ու գոմաղբով հարվածել են Գարեգին Բ-ի դեմ ակցիա անողներին “Նոր Հայաստան, նոր հայրապետ” շարժման անդամները պահանջում են Էջմիածնի ոստիկանապետի հրաժարականը

Posted on February. 11. 2019

ԳՐԵՑ՝ Աննա Պապիկյան     

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում անկառավարելի իրավիճակ է այժմ: Բանն այն է, որ այսօր մի խումբ հոգե-ւորականներ նախաձեռնել էին բողոքի ակցիա Ամենայն հայոց կաթողիկոս Գարգեին Բ-ի դեմ:

Սակայն ակցիան այնքան է թեժացել, որ վերածվել է միջադեպի: Երթի մասնակիցներին քաղաքացիները ձվերով, գոմաղբով հարվածել են, տեղում է նաեւ ոստիկանությունը:

Դպիր Խաչատուր Եփրեմյանը, որը ակցիայի մասնակիցներից է, «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց. «Սարսափելի վիճակի մեջ ենք հիմա, ջարդված: Էջմիածնում չգիտեմ` ի՞նչ է կատարվում: Վիրավորներով լի, կեսը պատանդ են Էջմիածնում, կեսը ջարդված ճանապարհին: Էս ձեւի իրավիճակ»:

Հարցին` իրենց վրա ովքե՞ր են հարձակվել, մեր զրուցակիցն ասաց, որ հասկանում է, թե որ կողմից է փչում քամին. «Գիտեք ի՞նչ, ամեն ինչ հասկանալի է, թե որտեղից է փչում քամին: Մինչեւ ուղնուծուծը քրիստոնյա լինելով հանդերձ ասում եմ` պոռնիկ եւ պիղծ, անիծյալ Գարեգին Բ-ն, որն ամեն ինչի ընդունակ է…»:

Աննա Պապիկյան, 15 Դեկտեմբեր 2018

Տեսանյութն՝ այս հղմամբ

https://hraparak.am/post/1665425856

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *