Էջմիածինցիները բողոքում են կոռումպացված Մանվել Գրիգորյանի բանտից ազատելու որոշման դեմ և պահանջում կրկին կալանավորում և ազատազրկում

Posted on February. 12. 2019

Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին:

Էջմիածնում բողոքի գործողությունները սկսվել էին դեռ դեկտեմբերի 21-ի երեկոյան, երբ պարզ էր դարձել, որ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվելու:

Էջմիածինցիները փակել են նաև Երևան-Էջմիածին ավտոճանապարհը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է  Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը. նա ազատ է արձակվել  25 միլիոն դրամի գրավի դիմաց:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *