Հայ Առաքելական եկեղեցին երբեք ավելի շատ չի հեղինակազրկվել, քան Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին

Posted on February. 12. 2019

…Էն կուսակցությունը «Հանրապետական» կոչված, որ զինվորին նույնիսկ մայկա-տռուսիկ չի կարողացել ապահովել, բանակի մասին ծպտուն հանելու իրավունք չունի: Խոսում են` իբր ավանդական… ասում են. «Եթե մտահոգված ես ավանդական արժեքներով, քվեարկիր Հանրապետականի օգտին»…   Ավանդական արժեքների ավելի մեծ վարկաբեկում, քան ձեր իշխանության տարիներին էր, տեղի չի ունեցել:

 Ասում են. «Եթե մտահոգված եք Հայ առաքելական եկեղեցու արժեքներով…», Հայ Առաքելական եկեղեցին երբեք ավելի շատ չի հեղինակազրկվել, քան Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին, որովհետև Սերժ Սարգսյանն ու իր թիմը եկեղեցուն սարքել են իշխանության կցորդ:

 ԵՎ այո՚, ասում եմ, նրանց իշխանության տարիներին ամենաշատ տուժած ինստիտուտներից մեկը եկեղեցին է, որովհետև էտ կոռումպացված իշխանությունը ամեն ինչ անում էր, որ եկեղեցուն դարձնի իշխանության կցորդ և դա տեղ-տեղ նրան հաջողվել էր:

   Հիմա մենք ուզում ենք, որ եկեղեցին արժանապատիվ լինի, ժողովրդահաճո լինի, ժողովրդի մեջ մեծ հեղինակություն վայելի, և մենք հասնելու ենք դրան: Որովհետև մենք նպատակ չունենք մեր նեղ խմբային քաղաքական նպատակների համար եկեղեցին օգտագործել, ինչպես անում էին ոմանք ձեզ հայտնի պատճառներով: Կոռուպցիոն սխեմաներ կային, որոնք, բոլորիդ հայտնի, արդեն տեղ-տեղ հոգևոր դասին էլ էին ներքաշել կոռուպցիայի մեջ.. ու դուք խոսում եք ավանդական արժեքների՞ց…

Հայ ընտանիքներին, հայ տղամարդկանց, հայ կանանց, տարիներ նվաստացրած ու ստորացրած, արժանա-պատվությունն ու ինքնությունը ոտնահարած հանցախումբը խոսում է ավանդական արժեքների մասի՞ն:  Էտ դուք ե՞ք խոսում դեռ ավանդական արժեքների մասին, որ պետական կառավարման համակարգը ձեր սիրուհիներին գործի տեղավորելու տեղ էր դարձել. էտ դուք խոսում եք ավանդական արժեքների մասի՞ն: Հայաստանի կեսը բարդակ եք սարքել և դուք խոսում եք ավանդական արժեքների մասի՞ն…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *