Հայ Առաքելական Եկեղեցին Պետք է Պաշտպանված Լինի Հոգևոր Առաջնորդ Ձևացող Տեղական Խաբեբաներից

Posted on February. 12. 2019


Գրեց՝ ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ
Գործադիր Հրատարակիչ 
եւ Գլխաւոր Խմբագիր՝
«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւ
USA Armenian Lifeի

րեր շարունակ, նույնիսկ Չինգիզ Խանի, Օսմանյան Կայսրության տիրակալների և Խորհրդային բռնապետության ներքո, հայկական եկեղեցին ծառայել է որպես քրիստոնեական հոգևորականության և հայության ինքնության պահպանման միջնաբերդ:

Սակայն դժբախտաբար, ունենալով հարուստ պատմություն և անգնահատելի ժառանգություն, հայոց եկեղեցին այսօր գտնվում է ներքին ճգնաժամի մեջ: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Եկեղեցին արմատապես փոխվել է … դեպի վատը: Եվ սա, կարծես թե, միայն սկիզբն է:

Չնայած, որ շատ եկեղեցական անդամներ և համակիրներ թե՛ Հայաստանում, և թե՛ Սփյուռքում, կարծես թե, կամ տեղյակ չեն, կամ ցանկություն չունեն բարձրաձայնելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող ներքին ճգնաժամի մասին, կան բազմաթիվ հավաստի զեկույցներ, որ հոգևոր ղեկավարությունը արագորեն կորցնում է իր ուղությունը:

Եկեղեցին միակ ազգային հիմնարկ չէ որ դիմակալում է նման մարտհրավերներ: Վերջին տասնամյակների ընթացքում հայ կրոնական և համայնային ազգային կառույցներից շատերը, թե Հայաստանում, և թե՛ Սփյուռքում, կոռուպցիայի, «խ.ծ.բ.»յան, և պաշտոնի չարաշահման հետևանքով վատթարացել են:

Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխարհում մի քանի հայկական ԶԼՄ-ների հետ միասին, երկլեզու խմբագրությունը` անգլալեզու USA Armenian Life և հայալեզու ,Հայ կեանքե շաբաթաթերթերը, հրապարակել են մի շարք հոդվածներ, որոնք հանրությանն են ներկայացնում այժմյա խնդիրները կապված Հայ Առաքելական Եկեղեցու հետ: Խմբագիրները շարունակելու են հրատարակումները մինչև մեր համայնքի առողջ մտածող ուժերը հաջողեցնեն այս անգին ազգային գանձը մեր ժողովուրդի վերահսկողության տակ առնեն եւ, որ օլիգարխներին չթույլատրվի առևանգել Հայ ժողովրդի ապագան:

2016 թ. տարեվերջյան դրությամբ «Քաղաքական ֆորում Հայաստան» բլոգում հրատարակված, Նյու-Յորքի համալսարանի քաղաքականության Գլենդոնի հանրային  միջազգային հարցերի դպրոցի տնօրեն Անի Դեմիրջյանի «Տաճարը քանդվում է. Հայ առաքելական եկեղեցու կոռուպցիան» վերնագրով հոդվածը շարունակում է արդի լինել:

  Դասախոս Դեմիրճյանը նշում է. «Այսօր, այս հնագույն տաճարի հիմքերը, կարծես թե, կործանվում են, ինչպես վկայում են երկու հայ հոգևորականները, 2016 թ. Դեկտեմբերի 1-ին Westin Prince Hotel- ում Վերածննդի Տորոնտոյի բաժնի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:  Մոտ հարյուր համայնքի անդամներ այցելել էին ունկնդրելու Մոսկվայից ժամանած,  պատվարժան հյուր-բանախոս Արմեն Մելքոնյանին և Բելգիայում բնակվող Մարտիրոս Բերբերյանին (Skype-ի միջոցով) :

 Երկու քահանաներն էլ օտարվել և արմատապես հեռացվել են Էջմիածնում Եկեղեցու հիերարխիայից, սակայն շարունակում են քարոզել իրենց համայնքներում` ոչ-պաշտոնական կերպով:  Երկու դեպքերում էլ եկեղեցական երկու ծուխերը որոշել են անտեսել Էջմիածնի Մայր Աթոռի ավտորիտար վերջնագրերը, այլ աջակցել  իրենց տեղական քահանաներին: Քննարկման ժամանակ երկու քահանաները հստակ ցույց տվեցին, որ այս պատմությունը ոչ թե անձամբ է վերաբերվում նրանց, և, որ նրանք չեն քննադատում Եկեղեցուն որպես հաստատություն: Փոխարենը, իրենց մտահոգության արտահայտումը կապված է նրա կառավարման հետ`հաշվի առնելով կարծիքների, առաջադրանքների և բարեփոխումների իրականացման անկարողությունը:  Սա վտանգավոր հետևանքների սկիզբն է: Դարեր շարունակ գլխավոր եկեղեցական հոգևորականներ և ղեկավարներ էին ընտրվում եկեղեցու Գերագույն Սինոդի կողմից, այսօր Կաթողիկոսը փոխարենը ընտրեց առաջին անգամ նշանակել ներկայիս իշխող հոգևորականներին, ովքեր այդպիսով այլևս հաշվետու չեն այն մարդկանց համար, որոնց համար նշանակված են ծառայելու:

 2013թգ Օգոստոսին, keghart.com խմբագրության կողմից հրապարակման մեջ, Ժիրայր Թյությունջյանը և իր  աշխատակիցներ` Վ. Մխիթարյանը, Մ. Կոջայանը, Տ. Աբրահամյանը գրել են.«Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները համազգային սկանդալ են առաջացրել հանրության շրջանում:  Սա ոչ պակաս է քան Ամենայն Հայոց Կաթողսիկոս` Գարեգին Բ-ի  կառավարման ձևն ու հեղինակությունը: Որպես կաթողիկոս,

                նա ոչ միայն հանդիսանում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդ, այլև  հայ ժողովրդի համար նույնքան կարեւոր է, որքան Հայաստանի նախագահը: Կեղտաբիծ նետել կաթողիկոսի վրա, նշանակում է կեղտաբիծ նետել մեր ազգի վրագ նույնիսկ նրանց վրա, ովքեր Կիլիկյան կաթողիկոսության անդամներն են, Կաթոլիկ են, Բողոքական կամ` անաստված:  Կաթողիկոս Գարեգին Բ-ին քննադատողները շրջանառել են խնդրագրեր, հրապարակել բաց նամակներ ու հոդվածներ, կազմակերպել հանդիպումներ, մեկնաբանել էլեկտրոնային լրատվամիջողները, և ոմանք, նույնիսկ պահանջել կաթողիկոսի հրաժարականը:  Մեղադրանքները բազմազան եւ բազնամակարդակ. զեղծարարություն, անբարոյություն, կոռուպցիա, մենավարություն, Էջմիածնի եկեղեցականների բարոյականության եւ բարոյական կորովի անկում, կղերականների մոտ ընդհանուր հոգեընկճվածություն: Այս ամենից զատ, պատմությունը դեռ կրում է  շարունակական բնույթ, ներառելով վերջերս տեղի ունեցած յոթ մահացու մեղքերը և այլն: Սուտ քննադատությու՞ն: Եկեղեցու թշնամիների թաքնված ծրագրե՞ր, բռնազբոսիկ մեղադրանքնե՞ր: Թունավոր նամակնե՞ր:» (Տեսե՛ք կաթողիկոսի ենթադրյալ սխալներն հրապարված այստեղ. https://keghart.com/Editorial-Catholicos):

Հայաստանի Սուրբ Էջմիածինը դարձել է անձնական զվարճանքի կենտրոն, որտեղ հոգևոր առաքելություն իրականացնելու փոխարեն որոշ հոգևոր առաջնորդներ, և նրանց ենթակաները ստեղծում են անձնական փառք, եվ հարստանում են հասարկության հաշվին:

Հաղորդվել է, որ 2011թ. Արարատյան համայքնի արքեպիսկոպոս Նավասարդ Քչոյանը վարում էր «Բենթլեյ» ավտմեքենա (արժեքը մոտավորապես $180,000-$280,000) այն ժամանակ, երբ Հայաստանում աղքատության մակարդակը հասել էր 34%-ի: Արքեպիսկոպոս Քչոյանին քննադատում էին անխոհեմ վարքագծի և անտարբեր վերաբերմունքի համար հասարակության նկատմամբ, որը ,շատ ավելի անհանդուրժելի էր` հաշվի առնելով իր զբաղեցրած պաշտոնը հայոց եկեղեցումե:

Արքեպիսկոպոս Քչոյանի արդարացումն հետևյալն էր. «Բենթլեյ» ավտոմեքենան ինձ նվիրել է մի հայ մեծահարուստե: Հարց. չէ՞ր կարող նա վարել ավելի համեստ ավտոմեքենա և օգտագործել ֆինանսավորման մնացորդը իր հասարակության մեջ բնակվող կարիքավոր մարդկանց օգնելու նպատակով:

Կոռուպցիան, ընտանեվարությունը, հոգևոր ուժի և հոգևոր ղեկավարի պաշտոնի բացարձակ չարաշահումը ոչ միայն կլանած են Էջմիածինը, այլ նաև համատարած է դարձել վարակելով հեռավոր առաջնորդարաններ ինչպիսիք են արևմտյան Միացյալ Նահագներու շրջանը եւ հատկապես` Լոս Անջելեսի ավազանը:

Փաստորեն, մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ այնպիսի մարդիկ, ովքեր Էջմիածնի գեներալ Մանվել Գրիգորյանի տեսակից են,  ով հայ զինվորներին չի փոխանցել հայ ժողովրդի կողմից պատրաստած օգնության փաթեթավորված իրերը` չիրականացնելով դոնորների զինվորներին օգնելու ցանկությունը:

Կարծես թե, ինչպես Հայաստանի Էջմիածինը, դարձել է «Մանվելների» տարբեր տեսակների կենտրոն, հատկապես կրոնական մակարդակով: Շատ քննադատներ այժմ մեղադրում են հայկական եկեղեցական հոգևոր առաջնորդներին` կարիքավորների համար նախատեսված նվիրատվությունները անձնական շահերի օգտագործման համար: Այս հոգևոր առաջնորդները այժմ մեղադրվում են ավելի շատ «Բենթլեյ» ավտոմեքենաներ սեփականաշնորհելու համար, իրենց հոգևոր առաքելությունը կատարելու փոխարեն:

Բենթլեյ կամ նմանատիպ թանկարժեք մակնիշների ավտոմեքենաների տիրանալու եւ շոայլ կյանք վարելու մոլուցքը,  այսպես կոչված հոգևոր առաջնորդների շրջանակում նաեւ տարածված է նույնիսկ Լոս-Անջելեսում, ցածր մակարդակի հոգևորականների մոտ:

Իրենց հոգևոր առաքելությունը կատարելու փոխարեն այս հակաեկեղեցական մակաբույծները, ովքեր հանդեա են գալիս որպես հոգևոր առաջնորդներ, իրականում խաբեբաներ են ովքեր իրենց ղեկավարական պաշոններն օգտագործում են անձնական շահի համար` չարաշահելով եկեղեցու անդամների բարյացակամությունը:

Այս խաբեբաները, ովքեր թաքնվում են հոգևորականի դիմակի տակ, արժանի են դիմակազերծման  ու բացահայտման և եկեղեցուց դուրս հրավիրման: Հակա-Քրիստոսնե՞ր: Այս տարրեր իսկական մակաբույծներ են, ովքեր ներսից են քայքայում հայոց եկեղեցին:

«Բենթլեյ» ավտոմեքենա վարելու ու զեխ կյանքով ապրելու նրանց անձնական մոլուցքը իրենգ հոգեւոր առաքելության հաշվին, հարկավոր է անվանել «Բենթլեյի եւ խավիարի սինդրոմ», որի համար բուժում գտնելը խիստ կենսական է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *