AABC TV- AACO TV հարցազրույցը USA Armenian Life-ի եւ “Հայ Կեանք”-ի գլխ. խմբագիր Աբո Չափարյանի հետ

Posted on February. 12. 2019

Աբո Չափարյանի հետ հարցազրույցը վարեց AACO TV–ի հաղորդավար`ամերիկահայ հասարակական գործիչ,  քաղաքական մեկնաբան Պետրոս Հաճյան:

AACO TV – Պետրոս Հաճյան. Դժբախտաբար, Վերջին տասնամ-յակների ընթացքում Հայրենիքում եւ Սփյուռքում հոգևորական դիրքը շատ տկար կազմի մեջ է, Հայոց եկեղեցին այսօր գտնվում է ներքին ճգնաժամի մեջ:

Այս թեմայով պրն. Չափարյանը «Հայ Կեանք»-ի մեջ  շատ հետաքրքրական հոդվածներ ունի գրած՝ «Հայ Առաքելական Եկեղեցին Պետք է Պաշտպանված Լինի Հոգևոր Առաջնորդ Ձևացող Տեղական Խաբեբաներից» և «Հայ Առաքելական եկեղեցու կործանումը» վերնագրերով, ինչը բոլորիդ առաջարկում եմ կարդալ:

AACO TV – Պրն. Չափարյան, ժողովրդի կյանքը ցույց է տալիս այսօրվա եկեղեցու վիճակը: Ըստ Ձեր հոդվածների մեր եկեղեցու մեջ շատ խաբեբաներ կան, ինչպես նաև շատ հետաքրքրիր վիդեոներ և նկարներ ցույց տվեցիք Վազգեն Սարգսյանի մահվան և Գարեգին Բ Կաթողիկոսի օծման արարողության վերաբերյալ:

Աբո Չափարյան – Տարիներ ի վեր մեր խմբագրությունը հետևում է այն տեղաշարժերին, որոնք կատարվում են հայ ժողովրդի մեջ և որոնք նաև միտում ունեն, որ իրենց ներդրումը բերեն մեր  հայ ազգային եկեղեցու բարենորոգման և վերաաողջացման:

Ինչպես այն հոդվածում, որ Նյու Յորքի համալսարանի պրոֆեսորը գրել էր, որ հայ եկեղեցին փլուզման է ենթարկվում, նշեմ, երբ որևէ անհատ կամ համայնք կամ ընտանիք, միություն փլուզվում է, ապա պատճառը միայն ներքին նեխվածությունն է:

Չնայած, որ մեր եկեղեցում կան իրենց առաքելությանը նվիրված հոգևորականներ, դժբախտաբար կան նաև որոշ անհատներ, ովքեր, թաքնվելով հոգևորականի քողի տակ, իրենց շահադիտական նպատակներն են իրագործում եկեղեցին որպես գործիք, իսկ ժողովրդին՝ որպես «Ոչխար» օգտագործելով:

Եթե մեր ժողովուրդը իր ներքին դժվարությունները, իր կոռումպացված տարրերը չվնասազերծի, ապա մենք տանուլ կտանք բոլոր ոլորտներում, որովհետև եթե կորցնենք մեր հավատը, ապա կկորցնենք մեր ինքնությունն ու գոյությունը: Հավատքը ամենակարևորն է Հայ մարդու համար:

AACO TV – Պրն. Չափարյան, կուզեմ անդրադառնանք եւ խոսենք այն նկարների մասին, որ զետեղել եք Ձեր թերթի հոդվածի մեջ:

– Սա խոշոր բացահայտում է հայ իրականության մեջ: Այս իրողությունը տեղի է ունեցել նույն օրը՝ Հոկտեմբեր 27, 1999թ. ահաբեկչության հետևանքով վարչապետի սպանության և Գարեգին Բ կաթողիկոսի օծման արարողության պահին: Այդ ժամանակ այժմյան Արևմտյան Թեմի առաջնորդ Հովնան Տերտերյանը, ով հանդիսանում էր կղերական դասի մաս և Գարեգին Բ-ի վստահված անձ, այս ահասարսուռ լուրը ,նորընտիրե կաթողիկոսին փոխանցելուց առաջ համբուրում է բոթաբեր թուղթը (տե՚ս վիդեո-ժապավենը՝ https://youtu.be/PxXZP5VK540), ինչ էլ, ինչպես պարզեցինք հոգևորակակններից, նշանակում է ,բարի լուրի ավետումե: Հարց է առաջանում. «Արդյո՞ք Արք. Հովնան Տերտերյանն այս քայլով ուզում էր ասել` Մեզի, Ձեզի մեծ ավետիս»: Մենք պարզաբանումներ ենք սպասում…

Հայ եկեղեցին այսօր վտանգված է մի քանի կոռումպացված սպասավորների կողմից, որոնք արժանի չեն այն դիրքին, որ զբաղեցնում են, քանի որ մեր քրիստոնեական հավատքին մեծ վնաս են հասցնում: Բայց, բարեբախտաբար, հայ ժողովուրդը ձեռնածալ չի մնալու և իր հավատքի տաճարին տեր է կանգնելու:

AACO TV – Ինչպես գիտենք, սպարապետ Վազգեն Սարգսյանը ուզում էր Հայաստանը վերականգնել, բանակը զորացնել, և սա իմ կարծիքով՝ մի հարված էր հերոսի վրա, որպեսզի նա չկարողանար երկիրը զորացնել:

Աբո Չափարյան – Շատ կարևոր նկատառում էր, պրն.Հաջյան: Գլոբալիստները չեն սիրում ազգային միավոր հանդիսացող ժողովուրդը, իրենց պետականությունը պահպանեն ազգային գիտակցության սկզբունքներով: Նրանց գաղա-փարախոսության մեջ ազգային պատկանելիությունը զուտ կատեգորիա է, ժողովուրդները պետք է կորցնեն իրենց տեսակը, ազգային դիմագիծը և ամենակարևորը՝ սեփական ժառանգականության հանդեպ հավատը: Այսինքն՝ ,մարդե կոչվածը դառնա հոգևոր և բարոյական արժեքներից զուրկ մի ենթաէակ և իրենց՝ գլոբալիստներին որպես խամաճիկ ծառայի:

Ժամանակն է, որ Հայ Առաքելական Եկեղեցին դառնա իսկապես հոգևոր ինքնապաշտպանության տաճար, այլ ոչ թե միայն կրկնի աստվածաշնչյան խոսքերը՝ առանց հավատալու:

Ինչպես մենք ունեցանք Նոր Հայաստան, Նոր Հայրապետ, մենք կարիք ունենք նաև նոր հոգևոր առաջնորդի մեր Թեմի համար, որպեսզի հայ եկեղեցին ծառայի իր «հոտին», ներքին խաղաղություն և հավատ պահպանելու համար՝ փոխանակ կթելու, շահագործելու ու թալանելու:

AACO TV – Այստեղ մի շատ վանգավոր բան կա, որ թշնամի միշտ խնդրի մեջ փորձում է ավելի մեծ խնդիր հանել: Երբ տեսնում են եկեղեցին «ընկած», «հուդդայականներն» էլ իրենց գործն են անում, քանի որ իրենց նպատակը եկեղեցին վերականգնելը չէ, այլ այն քանդելն է:

Աբո Չափարյան – Մեզ համար ամենակարևորն է, որ Հայ ժողովուրդը իր միջնաբերդերը փրկի, առողջացնի: Եթե Հայ եկեղեցին ղեկավարվում է կոռումպացված առաջնորդի կողմից և արտաքին մութ ուժերը՝ աղանդավորները, որոնք ոչ մի կապ չունեն հայության հետ, ներթափանցում ու առևանգում են հայ մարդու միտքն ու հոգին, ո՞ւմ պետք է մեղադրենք՝ այդ մութ ուժերի՞ն, թե՞ կոռումպացված առաջնորդին: Այս է հարցը.

AACO TV –  Դուք խոսեցիք նաև $30.000.000 (երեսուն միլիոն) դոլարի մասին, կմանրամասնե՞ք.

Աբո Չափարյան – Ըստ որոշ տեղեկությունների՝ Գարեգին Բ Կաթողիկոսը նախքան կաթողիկոս դառնալը, խնդրել է Վազգեն Սարգսյանի զորակցությունը իր կաթողիկոս դառնալու հարցում, իսկ վերջինս էլ խոստացել է օգնել՝ փոխարենն ակնկալելով $20.000.000-$36.000.000 դոլարի ներդրում պետական գանձարան: Իսկ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո, Գարեգին Բ Կաթողիկոսը փաստորեն «ազատվեց» իր խոստումը կատարելու պարտավորությունից:

AACO TV – Արդյո՞ք Գարեգին Բ-ի հետ միասին Հովնան Տերտերյանն էլ պետք է հրաժարական տա և արդյո՞ք Հայ լինելու համար պետք է անպայման քրիստոնյա լինել:

                Աբո Չափարյան – Հայ է յուրաքանչյուր հայ՝ անկախ կրոնից: Ինչպես օրինակ՝ Թուրքիայում բռնի կերպով իսլամացած բազմաթիվ հայերը: Մենք ոչ միայն իրավունք չունենք տարբերություն դնել հայերի մեջ, այլ նաև մեր Հայրապետը պիտի սրտաբաց ընդունի յուրաքանչյուր հայ զավակի:

Իսկ ինչ վերաբերում է Տերտերյանի հեռանալուն՝ եթե նա չլիներ այդ կլանի, մաֆիայի անդամ, ես կասեի՝ ոչ: Բայց ըստ երևույթին, ինչպես երևում է վիդեո-ժապավենի մեջ, նա համբուրում է այդ լուրի թուղթը, ինչն էլ ինձ մոտ հարց առաջացրեց և ես «ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի կազմի վրա հարցս տվեցի. «ՎՀՈՒԿԱՅԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈ՞Ն»:

Իսկ ընդհանրապես, նրա բարոյական կերպարը վերլուծելիս, հանդիպում ենք շատ վիճելի կետերի. Նա բռնի կերպով պաշտոնազուրկ է արել բազմաթիվ քահանաների և նաև, ինչը հայոց պատմության մեջ անընդունելի է,  միջամտել է քաղաքական կյանքին: Սրանից մի քանի տարի առաջ նա նախընտրական պայքար էր տանում Արա Աբրահամյանի համար: Այդ ժամանակ Մոսկվայից ժամանած հայազգի մուլտիմիլիոնատեր Արա Աբրահամյանը ցանկանում էր իր թեկնածությունը դնել հայաստանյան նախագահական ընտրություններում, իսկ Հովնան Տերտերյանը, իր լիազորությունները գերազանցելով, կազմակերպեց ընթրիք Արա Աբրահամյանի պատվին, և պահն օգտագործեց որպես նախընտրական քարոզարշավ:

Հայ Առաքելական Եկեղեցին երբեք քաղաքական մարտադաշտ չպետք է լինի, այլ պետք է կենտրոնանա միայն Հայ անհատի հոգևոր դաստիարակության, կրոնաբարոյական արժեքների հզորացման և, հատկապես, Հայ քրիստոնյա հավատքի պահպանման վրա: Այս հավատքն է, որ մեզ պահում է այս երկրի վրա և պահպանում մեր ինքնությունը:

AACO TV – Քրիստոնեությունն այն կրոնն է, որ գերագույնս պահպանում է ընտանիքը: Առանց ընտանիքի հայ ազգ գոյություն չունի: Երբ որ հանենք քրիստոնեության սկզբունքը մեր միջից, ի հայտ կգա այլասերվածությունը, միասեռականությունը. Ինչը ազգի քանդիչ ուժն է:

Անշուշտ Հայը պետք է քրիստոնյա լինի, որպեսզի պահպանի իր ընտանիքը՝ իր ինքնությունը:

Աբո Չափարյան – Ավելի վատն այն է, որ տեսնում ենք, թե ինչպես տասնյակ հազարավոր հայ երիտասարդներ զոհ են դարձել թմրամոլության, նույնքանն էլ բանտերում են: Ինչո՞ւ: Որովհետև ամերիկահայ համայնքը, հատկապես Լոս Անջելեսում շատ աղետալի իրականության մեջ է և փաստորեն թերանում է իրենց պատասխանատվության մեջ:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող շարժմանը՝ ըստ լրատվական աղբյուրների Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն առողջական խնդիրների պատճառով հավանաբար կհեռանա իր պաշտոնից, բայց որևէ հաստատ փաստ այս լուրի վերաբերյալ չկա: Գիտենք, որ սույն թվականի դեկտեմբերի 9-ին տեղ է ունենալու խորհրդարանական ընտրությունները, որից հետո այս շարժումը կվերականգնվի և կհետապնդվի այն սուրբ գործը, որ սկսվել էր, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին ունենա բարոյապես, հոգեպես առողջ, իրեն արժանի առաջներդ:

AACO TV – Չե՞ք կարծում, որ սա ոչ թե ժողովրդի, այլ եկեղեցա-կանների անելիքն է:

Աբո Չափարյան – Եթե մենք մեր ներքին հավատքի տաճարները ուժեղ, առողջ ընթացքի մեջ պահենք, սատանան միլիոն անգամ էլ մեզ փորձության ենթարկի, միևնույնն է ոչինչ չի ստացվի: Եվ քանի որ խնդիրների արտահոսք է տեղի ունենում եկեղեցուց դուրս, ապա այս ամենի պատասխանատուն մենք բոլորս ենք և ոչ թե միայն եկեղեցականները: Մենք մեր սրտացավությունը պարտավոր ենք ցուցաբերել յուրաքանչյուրիս ակտիվությամբ և բարձրաձայնելով: Ուզում եմ նշել, որ որոշ անձինք արդեն ցուցաբերում են իրենց ակտիվությունն այստեղ՝ համախմբվելով, բողոքի ալիք են բարձրացնում այս խնդրի շուրջ:

Ի պատիվ հայ ժողովրդի պետք է ասեմ, որ այսօր մեր ժողովուրդը զարթոնք է ապրում՝ հոգեմտավոր զարթոնք, բարոյական զարթոնք, պահանջատիրության և հաշվե-տվության զարթոնք, թափանցի-կության զարթոնք: Մենք թևակոխել ենք Հայաստանի համար նոր դարաշրջան:

Դեկտեմբեր 1 2018

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *