Հաղորդագրություն հանցագործության մասին

Posted on February. 14. 2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ պարոն Արսեն Այվազյանին,

Պատճենը՝ ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, իրավ. գիտ. թեկնածու Արման Թաթոյանի գրասենյակին,

Լիբանանի Հանրապետության քաղաքացի, ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող Գեւորգ Յազըճյանից

Հարգարժան պարոն Այվազյան,

Նկատի ունենալով սույն դիմումի բովանդակության բնույթը, ինչպես եւ այն փաստը, որ 2018թ. դեկտեմբերի 15-ին Վաղարշապատի կենտրոնական փողոցներում կազմակերպված հանցագործություննախճիրի նախաքննությունը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ պարոն Աղասի Կիրակոսյանը անձնապես Ձեզ էր հանձնարարել նույն օրվա երեկոյան, սույն դիմումը նախընտրեցի ուղղակի Ձեզ հասցեագրել՝ փաստերի միջեւ անմիջական կապի առկայության եւ հարցերը որոշ խորությամբ Ձեզ քաջածանոթ լինելու համար:

Վերջին օրերին անհամեմատ շատացել են սոցիալական ցանցերով իմ անձի դեմ ուղղված այլաբնույթ սպառնալիքները՝ ինձ սպանելու հետեւողական «խոստումներով»: Այս հարցում առանձնակի աշխուժություն է դրսեւորում «Եկեղեցու քանդողներ» անունով հանդես եկող կեղծ կայքը: Վերջինս ս. թ. հունվարի 18-ի երեկոյան աշխարհով մեկ տարածեց … ավտովթարով մահացած լինելուս լուրը՝ դա ներկայացնելով իբրեւ «ավետիս»՝ մեծ հուզում առաջ բերելով ՀՀ-ում եւ արտասահմանում ինձ ճանաչողների լայն շրջաններում: Իսկ երբ պարզվեց սուտը, կայքը շարունակեց իր ստոր արշավը՝ խոստանալով ինձ «սատկացնե»: Հիշյալ կեղծ կայքի հետ կամ դրա կողքին, նույնատիպ սպառնալիքներ ու ծանր վիրավորանքներ են ինձ հղում Արմեն Քեշիշյան, Արմեն Ավագյան, Մարիամ Ղուկասյան, Անահիտ Դանիելյան, Արգամ Ավագյան անունների տակ հանդես եկող արարածները (շա՜տ ուրիշներ էլ կան, ո՞րը թվարկեմ…), ինչպես նաեւ 077 713222 հեռախոսահամարը գործածողը (վերջինս, ըստ մի աղբյուրի, 4-րդ սովխոզ-Ոսկեհատ գյուղից՝ «գժի թուղթ ունեցող» մի արարած է):

ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ին տեղեկացնելով այս բոլորի մասին, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ապահովել իմ անձի անվտանգությունը ինչպես դա պահանջում են ՀՀ սահմանադրությունը, Լիբանանի Հանրապետության հետ ՀՀ ստորագրած միջպետական համաձայնագրերը եւ միջազգային փաստաթղթերով ՀՀ ստանձնած պարտավորությունները: Միաժամանակ պահանջում եմ հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել իմ անձի անվտանգությանն սպառնացողներին, իմ արժանապատվությունը վիրավորողներին ու այդ մասին ինձ տեղեկացնել օրենսդրությամբ ընդունված կարգով:

Ավելացնեմ, որ իմ նկատմամբ ՀՀ-ում որեւէ ոտնձգության համար ուղղակի պատասխանատու եմ հայտարարում Գարեգին Բ Ներսիսյան անունով անհատին: Եթե ՀՀ իրավապահ մարմինները թերանան իմ անվտանգությունն ապահովելու իրենց պարտավորության մեջ, ինձ իրավունք եմ վերապահում դիմել ինքնապաշտ-պանության բոլոր միջոցներին:

Հարգանքներով՝ Գեւորգ Յազըճյան
Հասցե՝ Երեւան – 46, Շենգավիթ,
ակադ. Հակոբ Մանանդյան փող., շ. 34, բն. 2
Հեռ.՝ 091 78 88 47

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *