Գարեգինապաշտ Կեղծ հոգեվորականին վայել լկտի կեցվածք.

Posted on February. 17. 2019

«Որպեսզի ես բիզնեսով չզբաղվեմ, ինձ թագավորի պես պիտի պահեք». Տեր Սեբեոս

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Նիժնի Նովգորոդ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը 2019 թվի փետրվարի 3-ին կիրակնօրյա Պատարագի «քարոզի» ժամանակ, որը տևել է 53 րոպե 52 վայրկյան, շռայլորեն ու անխնա քննադատել է ՀՀ նոր իշխանություններին՝ ի դեմս Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի:
Իհարկե, սա արտառոց «քարոզ» էր թե՜ իր տևողությամբ, թե՜ իր տարերայնությամբ և թե՜ իր բովանդակությամբ: Սովորաբար Պատարագի քարոզը տևում է առավելագույնը 30 րոպե, իսկ նվազագույնը 10-15 րոպե: Պատարագի քարոզը պետք է ներկայացնի տվյալ օրվա աստվածաշնչական ընթերցվածը, Ավետարանի պատգամը և օրվա հոգևոր խորհուրդը: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցում կիրակնօրյա Պատարագին, դժվար թե որևէ գիտակից անձնավորություն քարոզ համարի: Այն ամբողջությամբ ներծծված էր Արայիկ Հարությունյանին դատափետելու, քարկոծելու, վիրավորելու և նվաստացնելու անշնորհակալ գործին: Այս «քարոզ» կոչված ամբարտավան ելույթը ավելի շատ նման էր շարմազանա-աշոտյանական ոճի քաղաքական ընդդիմադիր միտինգի, իսկ եկեղեցին էլ քահանան վերածել էր իսկական ֆայլաբազարի: Հետո էլ նույն քահանան սանձարձակորեն մեղադրում է Գերմանիայի հայկական համայնքին ու Քյոլնի առաջնորդա-նիստ եկեղեցուն, որտեղ վերջերս հյուրըն-կալվել էր Նիկոլ Փաշին-յանի պատվիրակութ-յունը, և ժողովուրդը եկե-ղեցում վարչապետին ծափերով ու սուլոցներով էր ողջունել:
Գոռգոռալով, հոխորտալով, հիստերիկ ցնցումներով, անտեղի պահանջատիրությամբ, կռիվ-աղաղակով, սպառնալիքներով ինչի՞ է ուզում հասնել Տեր Սեբեոս քահանան, ով եթե ունենար հոգևորականի կոչում և սիրով ու համբերատարությամբ քրիստոնեություն քարոզած լիներ իր համայնքի անդամներին, ապա հազիվ թե իր հիշատակած «անպատկառ» կնոջ նման մարդիկ լինեին իր համայնքում, որոնք չունենային հավատքի ու եկեղեցու մասին տարրական պատկերացումներ: Ո՞վ է մեղավոր այս ամենի համար. իհարկե՜, ծխական քահանան: Այս հարցում համաձայն ենք Տեր Սեբեոսի հետ:
«Գողական» Տեր Հայրը մեկ անգամ չէ, որ ցուցաբերում է լկտի կեցվածք: Դեռևս երբ Մանուկ սարկավագ էր և ծառայում էր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, նույն ամբարտավան ու գոռոզ վարքագիծն էր ցուցաբերում՝ մինչև անգամ ճնշելով ու նեղելով տեղի փոքրիկ դպիրներին, որոնք շապիկ էին հագնում ու խորան բարձրանում: Հիշում ենք նաև, որ տարիներ առաջ Տեր Սեբեոսը Սուրբ Ծննդյան Պատարագին կոշիկներով ու առանց շապիկ հագցնելու խորան էր բարձրացրել մի հաստավիզ և սափրագլուխ օլիգարխի՝ որպես Ջրօրհնեքի խաչի քավոր, որովհետև այդ անձը լավ դիրքի ու ունեցվածքի տեր էր: Եվ իմանալով, որ թերևս իր վերադասից հնարավոր է պատժվի, Տեր Սեբեոսն իր ելույթում անմիջապես ապա-հովագրում է իրեն՝ տալով իր կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունը, որպեսզի ներողամտությամբ վարվեն իր հետ:
Իր հրաբխային խոսքում Սեբեոս քահանան զարմա-նալիորեն աղաղակում է նաև եկեղեցական բարեկարգումների մասին, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվել են տարբեր հարթակներից, սակայն ինչպես տեսնում ենք, մնացել են «ձայն բարբառոյ յանապատի»: Մկրտության, Պսակի և մյուս խորհուրդների չիմացության համար այդ մարդիկ մեղավոր չեն, այլ դա հերթական անգամ վկայում է տեղի հոգևորականների առաքելության ձախողումը, որոնք չեն կարողացել իրենց ծառայությունը լիարժեք կերպով իրականացնել և մինչ խորհրդակատարությունը՝ նախապատրաստական շրջան անցկացնել: Իսկ այս բոլորի ընդհանուր պատասխանատուն, անշուշտ, Գարեգին Բ-ն է, քանի որ հիմնականում խոտան եկեղեցականներ է պատրաստել, որոնց համար քահանա լինելը ոչ թե կոչում է, այլ՝ մասնագիտություն, աշխատանք, որոնց դիմաց վարձատրվում են: Իսկ ինքը որևէ պարտավորություն չունի հավատաց-յալների առաջ, ընդհակառակը՝ հավա-տացյալներն են պարտք իրեն…
Այսքանից հետո Տեր Սեբեոսն անամոթաբար հայտարարում է, որ եթե ուզում են, որ ինքը բիզնեսով չզբաղվի, ուրեմն պետք է իրեն թագավորի պես պահեն, որպեսզի ինքը լավ հագնվի, թանկարժեք մեքենա վարի, ինքն ու իր ընտանիքը բարեկեցիկ ապրեն: Սակայն Տեր Հայրը մոռանում է մի պարզ ճշմարտություն, որ եթե քահանան ճշմարիտ և անձնուրաց կերպով մատուցի իր ծառայությունները ի սեր Քրիստոսի, ապա սիրված ու ընդունված հոգևորականին նրա համայնքը ավելիով կպահի՝ հոգալով նրա ու նրա ընտանիքի նյութական կարիքները: Կարիք չկա հավատացյալների երեսին շպրտելու ո՜չ քահանայի ծառայությունը, ո՜չ էլ նրա քահանայական զգեստները: Ոչ մեկը մյուսի ստրուկը չէ հոգևոր կյանքում, այլ բոլորս Աստծո մեղավոր զավակներն ենք՝ անկախ նրանից, թե մեկը քահանա է, իսկ մնացածը՝ աշխարհականներ:
Առաջարկում ենք դիտել կցված տեսանյութերը, որպեսզի ամբողջական պատկերացում կազմեք եղելությունների մասին: Թող Աստված խելք ու շնորհք տա հայ քահանաներին, որպեսզի նույն ոգևորությամբ Քրիստոս քարոզեն իրենց շրջապատում՝ սկսած իրենց ընտանիքի անդամներից ու ազգականներից, և համայնքի հետ միասնաբար պայքարեն ամեն տեսակի մեղքի, չարիքի, անար-դարությունների, հակաքրիստոնեական և հակականոնական դրսևորումների դեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *