Ժողովրդի բողոքը ընդդեմ Գարեգին Բ-ի. Գարեգին, ու՞ր է քո մարդկությունը, ինչպե՞ս հավատանք քո աղոթքին, երբ որ դու մոռանում ես քո սովյալ զավակներին

Posted on February. 25. 2019

Ինձ համար շատ անակնկալ էր այս հավաքույթը, ես ինքս երեք օր է արդեն Երևանում եմ, Գերմանիայից եմ ժամանել, սիրով միանում եմ Ձեր գաղափարին, թեպետ իմ ակցիան սկսվել էր արդեն Գերմանիայից` Բեռլինից, բոլոր դեպքերում անսահման շնորհակալ եմ Ձեզ, հայրենասիրության համար, որ կանգնած եք եկեղեցու կողքին, մաքուր, պարզ, ազնիվ, Աստվածավախ եկեղեցի ունենալու, բարոյական հոգևորականներ ունենալու համար, և ես կուզեի անպայման նշել, քանի որ ո՛չ ոք ինձ չի ճանաչում. հանկարծ չմտածեք ես աղանդավոր եմ:
– Ո՛չ, իմ ընտանիքը արդեն 30 տարի է ապրում է Գերմանիայում, և իմ ամուսնու հետ միասին, մեզ ճանաչում է, Գարեգին Բեկչյանը, և բոլոր հոգևոր հայրերը Գերմանիայի, որոնց համար մենք ամեն ինչ արել ենք մեր ազգը ներկայացնելու, և այն զավակները, որոնք փախստականի կարգավիճակում են, ու մոռացված եկեղեցուց, ամուսինս անձամբ կազմակերպել է, խնդրել է, գերմանական եկեղեցուն և հոգևորներին, որպեսզի թույլ տան հոգևոր պատարագներ, հայ պատարագներ, որպեսզի ժողովուրդը չգնա օտար հավատքների և մնացած մյուս աղանդների մեջ: Ես ինքս, այո’, հայ եկեղեցու զավակ եմ, քիչ թե շատ, գուցե պակաս գիտակ, բայց նաև ինչպես բոլոր հայերը, ես կարող եմ ապացուցել, որ իմ երեխաները կրթվել են Տեր Հակոբի կողմից գերմանական եկեղեցում, որովհետև չունեինք հայկականը, և օրհնությունը առել են Տեր Հակոբից` ողորմած, և այդ մասին նաև գրվել է թերթերում, եթե որևէ լրատվամիջոց կփորձի, կհամարձակվի դրան դեմ գնալ, ես կարող եմ ամեն ինչ ապացույցներով ուղարկել ձեզ: Եվ իմ խնդրանքն է բոլորին, այո’, մենք Հայաստանում չգիտեմ, բայց՝ սփյուռքում շատ ավելի դժվար է պահպանել հայությունը, այն էլ եկեղեցու, և այն եկեղեցու, երբ որ ես` որպես եկեղեցու զավակ մոտենում եմ, ուզում եմ գրվել, անդամագրվել, ինձ ասում են, պետք է վերևներում հարցնեք: Հարցնելու ի՞նչ կա, երբ որ բոլորը ճանաչում են այս իմ պատմած ընթացքը, և պետք է անպայման թույլատրություն ստանալ:
Աստված ի՛մ, դուռը պետք է բաց լինի քո բոլոր զավակների համար, և առիթից օգտվելով պետք է նշեմ նաև, որ նոյեմբեր ամսին, երբ Գարեգինը ներկա էր Բեռլինում, ես համարձակվեցի իմ պաստառը բարձրացնել, որովհետև ինչպես հավատացյալ բոլորը` սկսված քաղբանտարկյալները, բոլորը մեր հայ զավակներն են. Ո՞նց կարելի է մոռանալ և չաղոթել Արթուր Սարգսյանի մահվան համար, ինչպե՞ս կարելի է մոռանալ եկեղեցին` ասելով. ես հեռու եմ քաղաքականությունից, աղոթել ու օրհնել միայն այն կառույցները, որոնք պատկանում են միայն անպայման հարուստներին, Սերժ Սարգսյանին և մնացածներին: Իսկ ու՞ր են այն զավակները, այն բազմազավակ մայրերը, որոնք սովի են մատնված, որոնք չունեն ապրելու ոչինչ, որ մենք հավաքում, խնդրում ենք բոլորին օգնել: 1915թ-ի եկեղեցին ընդունեց բոլոր սովյալ զավակներին, որոնք դարձան հետո արվեստի բարձր գործիչներ, գուցե դրանց մեջ կա նաև մեր Շիրազը:
Ինչու՞ ես մոռանում, Գարեգին, ու՞ր է քո մարդկությունը, ինչպե՞ս հավատանք քո աղոթքին, երբ որ դու անցնում ես քո բարձր աստիճաններով, քո անպայման էն հզոր մեքենաներով` մոռանալով քո սովյալ զավակներին: Ես կուզենայի ունենալ, այնպիսի՜ հոգևոր հայրեր, որ այսօր կանգնած լինեին հայրենիքը ազատագրած իր այն զավակների, թեկուզ որոշների հասկացողությամբ` մոլորյալ: Ես սիրում եմ բոլորին, բոլոր նրանց, ովքեր կռվում են մեր հոգևորի համար, մեր մնացած բոլոր արժեքների: Պահպանիր Աստված այն ազգը, որ նվիրյալ է իր Մոնթեներին, իր Սասնա ծռերին: Շնորհակալ եմ:
Սիրով ցուցադրում եմ այն պաստառը, երբ որ բարձրացրեցի Բեռլինի Մայր տաճարում, որպեսզի բարձրաձայնեմ Գարեգինի Բ-ին, գուցե ինքն է մոլորյալ, որ չի հիշում իր զավակներին, որ մինչև այսօր մենք, այս անկախ հայրենիքում ունենք քաղբանտարկյալներ, նվիրյալ հայրենասեր քաղբանտարկյալներ, Աստված օգնական բոլորիդ: Շնորհակալություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *