Posted on February. 25. 2019
Բարի երեկո, հոգեշնորհ Սուրբ հայրեր, և արժանապատիվ Տեր Հայր, սիրելի եղբայրներ և քույրեր,
ձեզանից ոմանք գիտեն, որ ես 3 տարի աշխատել եմ, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում` որպես ուսուցիչ, և ինձ համար` որպես հայի, ամենանշանավոր իրողությունը այն էր, որ մեր եկեղեցին այնտեղ այնպիսի մի ներկայություն ուներ, մի հոգեցունց այնպիսի մի բարձրությամբ, որ հավասար ներգործական ազդեցություն ուներ կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների հետ միասին: ԵՎ ամեն անգամ, գրեթե ամեն օր, երբ ես իջնում էի Սուրբ Հարության տաճար, և այնտեղ ծունկի իջնում մեր Տիրոջ գերեզմանին, հիմնականում մի բան էի խնդրում, որ Տեր Աստված մեզ օգնի, որպեսզի մեր եկեղեցու կարգավիճակին համաձայն, համապատասխան, մենք այստեղ` Հայաստանում ունենանք, այդպիսի բարձր պետականություն, և Փառք Աստծո, որ այսօր մեր աշխարհիկ իշխանությունները արդեն ճիշտ ճանապարհի վրա, ճիշտ ճանապարհով տանում են մեր ազգը, և մենք ինքնամաքրվում ենք, և հիմա ես ձեզ հարցում ունեմ, հարց եմ տալիս.
– Պետք չէ՞, որ մեր հոգևոր իշխանները, մեր կաթողիկոսը, համապատասխան լինեն այն կարգավիճակին, որ մենք` որպես եկեղեցի ունենք աշխարհում: Յուրաքանչյուր հոգևորական, ով ուխտ է արել, մեր աբեղաները, վարդապետները, եպիսկոպոսները, բոլորը, եթե նրանք պահում են իրենց նկարագիրը, դա նման է կենդանի Մարտիրոսության: Հիմա, բացի դրանից մեր երիտասարդները.. մենք տեսանք, որ ցեղասպանված ժողովուրդ ենք հանուն հավատքի, և տասնյակ հազարներով մենք նահատակներ ունենացանք մեր երիտասարդներին: Հիմա ես հարցնում եմ, Հայաստանում չի՞ կարող հայ ազգը ծնել մոտավորապես մի հազար հոգևորական, որ արժանապատվորեն մեզ առաջնորդեն, որովհետև օրինակները շատ կարևոր են, բարձրի օրինակը նոր ոտք դրածների համար շատ կարևոր է: ԵՎ մենք հիմա Քրիստոնեության առաջնեաբեմում ենք, առաջին ասպարեզում ենք, այս մեծ պայքարի ժամանակ, մենք իրավունք չունենք չպայքարել, մենք պետք է ամեն ձևով, ամեն ձևով մենք պետք է ուրեմն կարողանանք, դա հրաշքներով լինի, ինչ ձևով էլ լինի, եթե մենք իսկապես ազգովի ապաշխարհենք և աղոթենք, անպայմանորեն մեր հոգևոր ղեկավարությունը լինելու է նույն բարձր արժանիքներով, ինչպես որ այն հիմնադրել է մեր Գրիգոր Լուսավորիչը, որ 13 տարի ճգնեց այդ Խոր Վիրապում, գիտեք այդ բոլորը….Շնորհակալություն: