Չմոռանալ… Երբէք

Posted on February. 25. 2019

Փետրուարի 19-ին լրանում է Գուրգէն Մարգարեանի մարտիրոսութեան 15-ամեակը, երբ հայ քաջարի սպան կացնահար սպանուեց իր ննջի ընթացքում, վախկոտ, եղեռնագործ ճիւաղ ազերի-թուրքի ձեռքով։

6-margaryan


Սովորական դէպք չէր Գուրգէն Մարգարեանի նահատակութիւնը, եւ ոչ էլ մի անհատի գործ, այլ ցեղասպան դէմքի, մտքի եւ գոյապատճառի բացայայտումը Ադրբեջանի Հանրապետութեան։ Կաշառքով ազատուելով իր որջը հասաւ ոճրագործ վիժուածքը ու հիմա ազատ է, վայելում է թուրքի բագոսական իր կեանքը եւ իր կատարած արարքին համար ազգային «հերոս» է հարեւան արիւնախում, հայատեաց, գիշատիչ, անմարդկային ու ֆաշիստ «պետութիւն»ում։
Այդ կոչումը ինքնին Ադրբէջանի հայատեացութեան եւ ի սկզբանէ ցեղասպանական մտադրութեանց լաւագոյն դրսեւորումն է։ Որովհետեւ չկայ որեւէ ազերի երեխայ որի ուղեղներում տներում, դպրոցներում, համալսարաններում
չտեղաւորեն հայերին ատելու, սպանելու, եւ գլխատելու միտքը։ (Օրինակները շատ են)։ Վստահ եմ որ Սաֆարով որպէս «հերոս» շրջագայելով ադրբեջանական ու թրքական դպրոցներում դիմաւորւում է ջերմ ծափողջոյններով։
Հազա՜ր անգամ ափսոսում եմ, որ չունենք հայկական պետական գաղտնի այն սպասարկութիւնը, հայկական անխնայ հարուածող վրէժխնդիր ուժեղ պետական այն գործակալութիւնը, որ քանի մը հայ կամ օտար գործակալներով հասնէր այնտեղ, ու այդ բորենու հաշիւը մաքրէր։…։ Մեր «դուխը» ըստ երեւոյթին չի հերիքում, ու կաշառել գիտենք միայն մեր գրպանին համար…։
Ահա նաեւ պատճառը, Դեկտեմբեր 15, 2018-ին իմ կատարած առաջարկիս թէ Սփիւռքը պէտք է մաս ու բաժին կազմի Հայոց բանակաշինութեան ֆինանսաւորման գործընթացների մէջ։ Սփիւռքը ունի բոլոր ներուժը եւ կարելիութիւնները հետզհետէ դառնալու Հայաստանի եւ Արցախի երկրորդ բանակը, պաշտպանելու հայրենիքը եւ իրենց բոլոր հմտութիւնները ծառայեցնելու հայրենիքի հզօրացման եւ թշնամիներին հակազդելու գործում։
Նախկինները զբաղած էին տարիներով երկիրը թալանելով, ժողովուրդին օտարելով։ Իսկ ներկայ կարգ մը առաջնորդներ զբաղուած են միայն խոստումներով եւ ժողովուրդի «սկանտինաւացման» գործընթացով։ Մեր դարաւոր ազգային հոգեւոր քրիստոնէական արժէհամակարգը խախտելով եւ Սուրբ Եկեղեցուն քարկոծելով։ Փոխանակ տնտեսապէս ուժեղ պետութիւն ունենալու, պետական կարգ մը գործիչների շրջանակներից հնչում են մարիխուանայի, պոռնկագրութեան, հանրատների եւ այլ սեռային սանձարձակութիւնների օրինականացումները ու մեր յետագայ սերունդի հոգեմտաւոր փճացումը։
Թուրքը երբէք չի փոխուել ու չի՛ փոխուելու։ Մե՛նք ենք փոխւում, ու ցաւօք դէպի վատը։ Իսկ ընկած նահատակները յիշւում են տարին մի անգամ, ձեւական կերպով…։
Բնական է որ որեւէ հայ չէր ցանկանայ իր սիրեցեալ հայրենիք Հայաստանը տեսնել պատերազմի մէջ։ Սակայն անխուսափելի է մեր հարեւան գիշատիչ պետութեան կեցուածքը։ Նրանք բացայայտ յայտարարել են թէ ո՛չ միայն Արցախը ուզում են գոյութիւնից ջնջել այլ ամբողջ Հայաստանի Հանրապետութիւնը։ Հայ ժողովուրդի գոյութիւնը ջնջել այս աշխարհից։
Որեւէ արժանապատիւ երկիր չէր հանդուրժելու իր երկրի դէմ որեւէ սպառնալիք, ու պատրաստ կը լինէր անխնայ պատերազմով ոչնչացնելու պոռոտախօս թշնամիներին։ Ոչ ոք պատերազմ չի ցանկանում, բայց եթէ պատերազմ է պարտադրւում Հայ ժողովուրդին դէմ, ո՛չ թէ մեզ պէտք է խաղաղութեան պատրաստել մինչեւ ատամները, ճակատը եւ գլխավերեւը զինուած ու «Երեւանը Ադրբէջանակա՛ն հող է» յոխորտացող՝ ու Հայաստանի դէմ տարիներով պատերազմով սպառնացող երախները բացած ազերի-թուրք արիւնարբու ամբոխին հետ, այլ պէտք է Հայաշխարհի միասնական ահռելի բռունցքով հայատեաց թշնամուն դէմքը ու էութիւնը կատա՛ղաբար ջախջախել, կոտորել եւ ոտքերի տակ տրորել։ Կուրից մինչեւ Արաքս ԱԶԱՏԱԳՐԵԼ բռնագրաւուած ՀԱՅԱՍՏԱՆը ու Քրիստոսադրոշմ Հայոց Եռագոյնը վրի՛ժաբար ՄԵԽԵ՛Լ նրանց ՍՐՏՈՒՄ։ Միա՛յն նրանց ծունկի բերելուց՝ ու գետերից այն կողմ շպրտելուց յետոյ կարելի է խելօքացած քոչուորներին հետ բարեացա-կամութեամբ «պատրաստ լինել» ամէն հաշտութեան եւ բարի հարեւանութեան…։ Ու նոյնիսկ եթէ մի ձեռքով նրանց ձեռքը սեղմէք, միւս ձեռքը յաւերժապէս միշտ պատրաստ պէտք է լինի ԶԷՆՔին վրայ…։
Մակաբայեցիների գրքում է Մատաթիա քահանային պատերազմի սրբազան կոչը մեզ կոտորել սպառնացող թշնամուն դէմ. «Ամենայն մարդ որ դիցէ ի մտի իւրում խնդրել զնախանձ վրիժուց օրինացն. որ ընդ հաստատութիւն կամիցի օրինացն՝ զհետ իմ ելցէ..։» Այսինքն աշխարհաբարով. «Իւրաքանչիւր ոք, ով կարող է օրէնքի նախանձախնդիր լինել, ով ուզում է հաւատարիմ մնալ օրէնքներին, թող ինձ հետեւի..»։ (Ա. Մակ. 2։27)։ Որովհետեւ աստուածային ներկայութիւնը իր սիրեցեալ ժողովուրդի բանակին հետ է. «Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, մի՛ վախեցիր եւ մի զարհուրիր։ Որովհետեւ մեր Տէր Աստուածը ձեր հետ է գնում ձեր առջեւից, որպէսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դէմ՝ փրկի ձեզ» (Բ. Օրինաց 20։1-4)։
Թող Հայոց Բանակի եւ ժողովուրդի իւրաքանչիւր զինուոր, սպայ եւ զօրապետ լցուեն մեր բոլոր նահատակների համար աղօթքով։ Ու այդ աղօթքից ետք անկոտրում վճռակամութեամբ, վրէժով ու հայրենասիրութեամբ։ Թող ձեր աչքերը լցուեն վրէժի այն արիւնով զոր թափեցին ձեր եղբայրները եւ որդիները հայրենիքի համար արիագոյն պարտականութեան իրենց ճանապարհին, եւ իրենց արի արանց մարմինները զոհադրեցին Հայրենիքի վեհագոյն գաղափարին ու ազատութեան խորանին, ձեր բոլորին ազատութեան եւ կենաց համար։
Նահատակների արիւնը Տիրոջ առջեւ ներկայ է եւ եռուն։ Լոյս մշտնջենի նրանց հոգիներին։ Նահատակները չեն մոռացուելու…։ Երբէք։

Տ. Սերոբ Քահանայ
Փետր. 17, 2019

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *