Քահանան ուզում է «թագավորի նման ապրել»

Posted on February. 25. 2019

Անցեալ շաբաթ մեր ընթերցողներէն շատերը արդեն YouTube-ի վրա տեսած եւ զարմացած պիտի ըլլան այն տեսաերիզի առթիւ, որտեղ ապշահար ականատես եղանք լկտիացած քահանայի ելոյթին, որտեղ նա ուզում է «թագաւորի նման ապրել» եւ պահանջում է մարդկանցից, որ իրեն յարգեն եւ պահեն` ինչպէս թագաւորին։ Ինչպէս Սեբեոս Քահ.ն. է ասում. «Հեշտ չէ անկիրթ քահանա լինելը»։ Ի~նչ անկեղծ խոստվանութիւն։

5


Արդեոք այսպիսի կոռումպացված կղերականների ակնկալի՞քն է, որ, փոխանակ իրենց դիմելու «Օրհնեցեք, Տէր Հայր»ով` դիմենք «Թագավորն Ապրած Կենա»ով։
Մի՞թէ իրենց պահանջն է, որ մենք սկսինք իրենց հարկ վճարել, որպեսզի իրենք «լավ ապրեն» եւ «բենտլի»ներ քշեն։
… Չնայած թաղումը իրենց համար բիզնես է, այս աներեսները այնքան են դժգոհում Սեբեոս քահանայի նման, թէ՝ «մի շաբաթում երեք մեռելների թաղում է արել», կարծես ինքն է շալակած դագաղները տարել կամ էլ` իրականութեան մէջ փողը քիչ են տվել…
YouTube-ի վրա նորից դիտեք այդ տեսաերիզը.


https://youtu.be/EqK9epWgYdw

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *