«Երկրապահի» հոգևոր հովիվն ընդդեմ կաթողիկոսի

Posted on March. 12. 2019

Ապրիլի 15, 2017
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին միաբան Հովհաննես աբեղա Սահակյանը, ով 2015թ. նշանակվել էր ԵԿՄ-ում որպես հոգևոր հովիվ, միայն այժմ` կարգալույծ լինելուց հետո բաց նամակ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որպեսզի նրան ասի. «Վեհափառ Տեր, ինձ երբեք հոգևորական չեմ զգացել»: Իսկ այս զգացողության բացակայությունն իր լուրջ հիմքերն ունի, ինչի մասին աբեղան հիմա խոսում է բացեիբաց և առանց քաշվելու: Նա գրում է. «Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքը երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրորոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով»:
Իսկ հետո Հովհաննես աբեղան վեհափառի դեմքին է նետում ծանր մեղադրանքներ` հայտարարելով, որ կաթողիկոսն իրականում ոչինչ չի կառուցել, այլ միայն քանդել է, և դրա վկայություն են լեփ-լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Գարեգին Բ-ի կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում, իսկ այս համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին: Իր զայրույթի ու անկեղծացման ամենաբուռն պահին կարգալույծ հոգևորականը բացականչում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճիշտ են ասում՝ ինչքան Գարեգինից հեռու, այնքան Աստծուն մոտիկ, իսկ եթե չհիշես, կաթողիկոսը քեզ կհիշեցնի ու դու մի օր անպայման կզջաս, որ պայքարել ես կաթողիկոսի անվան անաղարտության համար ընկերներիդ մոտ, կզղջաս, որ հրապարակայնորեն դեմ ես արտահայտվել Երուսաղեմի պատրիարքի արդարացի խոսքերին: Հիշիր, կամ Գարեգին, կամ Աստված, իսկ ավելի ճիշտ՝ միայն Գարեգին»:
Այսպիսի ծանր խոսքեր ու աններելի մեղքերի մասին վկայություններ արտասանելը հիմա, դժբախտաբար, նորություն չէ մեր հասարակության համար: Մարդիկ ավելին գիտեն, քան պիտի պատմի ու վկայի որևէ նեղացած աբեղա:

Share on Facebook

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *