Միքայե՛լ Սրբազան, անդրսթե՞նդ, թե՞ չանդրսթենդ

Posted on March. 12. 2019

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հայտարարել է, որ ի՛նքն է միակ արժանի թեկնածուն կաթողիկոսական հաջորդ ընտրություններում, քանի որ իրենից բացի ոչ ոք չի կարող կաթողիկոսի պաշտոնն ստանձնել։ Ի՜նչ էլ ախորժակ ունի… Դրա համար է դոշ տված ատամներով պաշտպանում Գարեգինին, որ ցույցերով կաթողիկոս փոխելու նախադեպ հանկարծ չստեղծվի։ Խելքի՜ն աշեցե՛ք…
Նա նաև հեգնել է նոր Հայաստանի իշխանություններին, որ իրեն և հայաստանյան մյուս եպիսկոպոսներին զրկել են դիվանագիտական անձնագրերից, որը ճիշտ որոշում էր: Իսկ ինչո՞ւ պետք է եպիսկոպոսները արտոնյալ լինեն և օգտվեն դիվանագիտական անձնագրերից, եթե նրանք դիվանագիտական կերպուսի պաշտոնյաներ չեն: Նույնկերպ պետք է զրկել նաև Գարեգին Բ կաթողիկոսին դիվանագիտական անձնագրից, որ հասկանա նոր Հայաստանում արտոնյալներ չեն կարող լինել:
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք

«Իյա, ըսիգ ի՞նճըխ սրբազան է, ընբէս կքելե օր, ինճխոր Մայր Տաճարը պոկի հետը տանի»

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նախկին գարեգինամարտ, այժմ գարեգինամոլ ամբարտավան եկեղեցական է, որ միայն հոխորտալ և մուննաթ գալ գիտի: Այնպիսի հեգնանքով ու վերամբարձ նայվածքով է խոսում, որ զզվանք է պատճառում դիմացինին:
Սա որ թզբեխը ձեռքին ճեմում է Մայր Աթոռում, հավատացյալները փսփսում են, թե` «Իյա, ըսիգ ի՞նճըխ սրբազան է, ընբէս կքելե օր, ինճխոր Մայր Տաճարը պոկի հետը տանի»:
Միքայե՛լ Աջապահյան, հետդ ոչ մի բան չես տանելու այս աշխարհից: Վատ չէր լինի, որ մի քիչ համեստ, քաղաքավարի ու հարգալից լինեիր խոսակիցներիդ հետ: Խոսքերդ էլ տասը չափի՛ր, մեկ կտրի՛ր: Հմի անդրսթե՞նդ, թե՞ չանդրսթենդ…

Share on Facebook

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *