ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է ԽԱՎԱՐՈՒՄ Համայնքի ձայնը լռեցնելն ամոթալի քայլ է

Posted on March. 26. 2019

Գրեց՝ Զ.Ս. Էնդրյու Դեմիրճյան, բ.գ.թ.

2019թվականին, Սուրբ Ծննդյան օրհնության օրը, կարդացի մի հրատապ լուր USA Armenian Life Magazine շաբաթաթերթի 2019թի դեկտեմբերի 28-ից հունվարի 3-ի հանդեսում, որը հայտնում էր վերոհիշյալ հրատարակչության գործադիր տնօրեն և գլխավոր խմբագիր պրն. Աբո Չափարյանի դեմ ուղղված մահվան սպառնալիքի մասին, որի պատճառն էր Գարեգին II-ի և արք. Հովնան Դերդերյանի մասին հեղինակած իր հոդվածը: Հայ համայնքի անդամ լինելու պարտավորությամբ՝ կցանկանայի արտահայտել իմ սեփական տեսակետը այս երկու հոգևորականների հետևորդների կողմից պրն. Չափարյանին լռեցնելու փորձի մասին: Թույլ տվեք խոստովանել, որ ես ո՛չ դեմ, ո՛չ էլ կողմ եմ վերոհիշյալ երկու հոգևորականներին, քանի որ չեմ ուսումնասիրել նրանց անօրինականությունների մասին հայտարարությունները: Այնուամենայնիվ, ես կցանկանայի միանշանակ նշել, որ պրն. Չափարյանի դեմ մահվան սպառնալիքը՝ նրան լռեցնելու համար, ուղղակիորեն դեմ է դեմոկրատիայի և քաղաքացիական հասարակության մասին դրույթներին: Ավելի կոնկրետ՝ դա դեմ է մամուլի ազատությանը:
Քանի որ ես և հրատարակում եմ համայնքային ուղղվածությամբ հոդվածներ, հասցրել եմ շատ լավ ճանաչել պրն. Չափարյանին: Երկար տարիներ նա եղել է բարեխիղճ հրատարակիչ և գրող, ով մեր ուշադրությունը հրավիրել է Հայաստանի և նրա մեծ Սփյուռքին վերաբերող համաշխարհային իրադարձություններին: Օրինակ, առանց նրա հրապարակման, ես չէի իմանա, Ալիևի դուստրերի՝ Լոնդոնում 75 մլն դոլարով տուն գնելու վերաբերյալ Ադրբեջանում ընթացող սկանդալի մասին:
Լրատվամիջոցներին լռեցնելը կամ դրանց տարածած տեղեկատվությունը սքողելը մեզ կթողնի անիրազեկության խավարի մեջ: Ժողովրդավարները չեն գործում խավարում: Մամուլն այն փարոսն է, որը օգնում է մեզ կողմնորոշվել հասարակության մարտահրավերների և հնարավորությունների, լավ ու վատ լուրերի, տեղական կամ միջազգային իրադարձությունների եւ այլ հոսանքների մեջ: Գրազ կգամ, որ Չափարյանին դեմ գնացողները վրդովված էին, երբ լսել էին Հրանտ Դինքի, Ջամալ Խաշոգիի և այլոց սարսափելի անմարդկային ձևով լռեցնելու մասին:
Փոխարենը պարզունակ լինելու և սուր օգտագործելու մամուլի հետ չհամաձայնելու համար, նախապատվությունը տվեք հզոր գրչին՝ մամուլի ներկայացրածը քաղաքակիրթ ձևով ուղղելու համար: Կարճ ասած, Սուրհանդակին «կրակելը» հնագույն միջոց է, որն օգտագործվում էր աշխարհում բռնապետների և անպաշտպան քաղաքական գործիչների կողմից: Այս տեսակի պրակտիկան միջնադարյան է, և այն պետք է վերացվի Հայաստանի քաղաքակիրթ հասարակությունից և նրա հզոր Սփյուռքից:
Երբ խոսքը գնում է ԱՄՆ-ի հիմնադիրների մասին, մեզանից շատերը հավանաբար մտաբերում են Ջորջ Վաշինգթոնին, Թոմաս Ջեֆերսոնին և մեր օրերում՝ Ալեքսանդր Հեմիլթոնին: Սակայն կա ևս մեկ հիմնադիր, ում թողած ժառանգության մասին լայնորեն չի հրապարակվում, ոչ էլ որևէ կոթող, հուշարձան է կանգնեցվել կամ Բրոդվեյի մյուզիքլ է նկարահանվել նրա պատվին: Այո՛, ոչ մի հուշարձան էլ չկա Ջեյմս Մեդիսոնի պատվին, բայց նրա թողած ժառանգություններից մեկը եղել է մամուլի ազատությունը: Մեդիոսնը համարվումէ հիմնադիր-հայրերից մեկը, ով մամուլի ազատությունը ներգրավեց ԱՄՆ ԱՌԱՋԻՆ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ մեջ: Մեդիսոնը նաեւ թողել է այն բառերը, որոնք պաշտպանում են ԱՄՆ քաղաքացիներին Իրավունքի օրինագծում:
Ի հիշատակ Ջեյմս Մեդիսոն Կրտսերի (16 մարտ, 1751 – 1836, հունիսի 28)՝ թույլ տվեք համառոտ ասել, որ նա ամերիկացի պետական գործիչ էր և Հիմնադիր Հայրերից, ով 1809-1817 թթ. ծառայել է որպես Միացյալ Նահանգների Չորրորդ Նախագահ: Նա նաև հայտնի է որպես Սահմանադրության Հայրերից մեկըԱՄՆ Սահմանադրության և Իրավունքի օրինագծի մշակման ու խթանման գործում իր առանցքային դերակատարման համար: Իրականում, մինչև Մեդիսոնի ժամանակները, Ամերիկայում օրենքները սկսել էին փոփոխվել: 1735թ-ին Նյու Յորքյան մի թերթի հրատարակչի չմեղադրվեց զրպարտության մեջ, որովհետև այն ինչ նա տպագրել էր այդ ժամանակվա գաղութի կառավարչի մասին՝ ճշմարտություն էր: Հավանաբար հենց այս դեպքը առաջ քաշեց մամուլի ազատության գաղափարը: Երբ ինչ-որ տպագրված նյութ համապատասխանում է ճշմարտությանը, ապա թերթը չի կարող մեղադրվել որևէ ապօրինության կամ սոցիալական հանցագործության մեջ, որը հայտնի է որպես խաբեություն կամ զրպարտություն: Լրատվամիջոցների և մամուլի տեղեկատվության պաշտոնական արգելքը իրենից ներկայացնում է որոշակի թեմաներով լուրերի արգելում, մասնավորապես ԶԼՄ-ներում: Օրինակ, Թուրքիան արգելում է որևէ առիթով օգտագործել «Ցեղասպանութուն» բառը (ՔՕ 301): ԶԼՄ-ների արգելքը կարող է կամավոր լինել կամ որոշ երկրներում, ինչպես Թուրքիայում, կարող է հարկադրվել բռնատիրական և իշխող կառավարության կամ պետության կողմից: Վերջին օրինակը հակասական է խաղաղ ժամանակաշրջանի համար, քանի որ քաղաքակիրթ աշխարհը այն համարում է մարդու իրավունքների խախտում և ազատ խոսքի ոտնահարում: 1964թ-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում կայացրեց. «Հանրային քննարկումը քաղաքական պարտականություն է»: Այդ քննարկումները պետք է լինեն «անխռով, ուժեղ և թափանցիկ» և «դրանք կարող են ունենալ բուռն, կոշտ և երբեմն էլ անցանկալի սուր արձագանք՝ ընդդեմ կառավարության և պետական պաշտոնյաների»: 2018 թ.-ին, ամենավնասակար հարձակումները Նախագահ Դոնալդ Թրամփի և նրա իշխանական պաշտոնյաների կողմից էին: Պատմությունները թերի կամ ուռճացված ներկայացնելու, ինչ-որ վայրի, անձի, դեպքի մասին սխալ տեղեկատվություն տալու համար լրատվամիջոցներին քննադատելը լիովին ճիշտ է: Լրագրողներն ու խմբագիրները նույնպես մարդկային էակներ են և կարող են սխալվել: Նրանց ուղղելը մեր պատասխանատվությունն է, նույնիսկ առանցքային է մեզ համար՝ որպես մտահոգ քաղաքացիներ,: Բայց ինչպես նախագահ Դոնալդ Թրամփն է պնդում՝ այն ճշմարտությունները, որ ձեզ դուր չեն գալիս, «կեղծ լուրեր» են կամ զրպարտություն, որոնք սակայն վտանգավոր են ժողովրդավարության գոյության համար: Ընդ որում, լրագրողներին «ժողովրդի թշնամի» անվանելը եթե ոչ վտանգավոր, ապա անպատշաճ է: Մամուլի վրա այս հարձակումները հատկապես սպառնում են լրագրողներին օրենքի գերակայության ցածր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, ավելի քիչ թվով հրապարակումներում՝ ԱՄՆ-ն, որոնք արդեն իսկ տուժել էին արդյունաբերական ճգնաժամի հետևանքով: Այնուամենայնիվ, այդ թերթերի լրագրողները շարունակում են հետախուզել և լուսաբանել այնպիսի դեպքեր, որոնց մասին այլ կերպ չեք էլ իմանա: Դիտարկենք, USA Armenian Life Magazine-ը, որ անցյալ տարի գրել էր Կաթողիկոս Գարեգին II-ի՝ մեկ միլիոն դոլարի չափով շվեյցարական գաղտնի բանկային հաշիվ ունենալու մասին: Առանց մամուլի, մենք ժամանակին տեղեկացված չէինք լինի: Արևմտյան աշխարհում մեր ժողովրդավարության հիմնաքարերից մեկը ազատ և անկախ մամուլն է: Այն պահում է մեր կառավարությանը, հոգևոր առաջնորդներին, ուսուցիչներին և այլոց, ում առաջ պատասխանատվություն է դրված և թույլ է տալիս մեզ ակտիվ մասնակցել ժողովրդավարությանը: Մենք պետք է պաշտպանենք մամուլը՝ որպես ինստիտուտ, այնպիսի պետական պաշտոնյաների, ապակողմնորոշված, չտեղեկացված քաղաքացիների հարձակումներից, ինչպիսիք են Գարեգին II-ի անտրամաբանորեն ագրեսիվ հետևորդները:
Թեև մամուլի անդամներից ոմանք զբաղվում են գրագողությամբ, սակայն նրանք ջանասիրաբար աշխատում են մեզ տեղեկացված պահելու համար: Եթե դուք գնահատում էիք փոստատարին ձեզ հաղորդագրություն բերելու համար, ապա պետք է նաև երախտապարտ լինեք մամուլին, որը ողջ օրվա ընթացքում ծառայում է ձեզ համար՝ որպես տեղեկատվության աղբյուր: Ասում են՝ լուրերն արագ են տարածվում. ի շնորհիվ մամուլի: Ինչպես գիտեք՝ տեղեկատվությունը երկու ձևով է մեզ հասնում. կամ արագ և բավականին հստակ՝ մամուլի միջոցով, կամ դանդաղ ու սովորաբար աղճատված՝ միջանձնային՝ հաղորդակցության միջոցով (այսինքն՝ բամբասանքի): Արևմտյան հասարակության մեջ մենք տեղեկատվություն ստանալու համար պարտական ենք մամուլին: Հետևաբար, ամոթալի է, եթե ոչ բարբարոսություն, սպառնալ մամուլինմեզ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղյակ պահելու բավականին անշնորհակալ աշխատանքը կատարելու համար: Ընդհանուր հաշվով մամուլը՝ որպես ինստիտուտ, պետք է պաշտպանված լինի հասարակական պաշտոնյաների և այլ դժգոհ քաղաքացիների հարձակումներից: Ցավոք սրտի, ազատ մամուլը վերջերս մշտապես հարձակման է ենթարկվում Թրամփի վարչակազմի կողմից: Այս իրավիճակը ներկա ժամանակաշրջանը դարձնում է կրիտիկական՝ հասարակությանը անկախ մամուլի կարևորության մասին տեղեկացնելու համար, որը կարող է լուսաբանել տարբեր հարցեր անաչառ և լիարժեք թափանցիկ: Հայերը պետք է նույն բանն անեն, որպեսզի կրթեն այն մարդկանց, ովքեր դեռ քարանձավային մտածելակերպ ունեն: Այն, որ ժողովրդավարությունը առանց ազատ մամուլի չի կարող գործել ճշմարտություն է: Վստահ եմ, որ Գարեգին Բ-ի հետևորդները լավ մարդիկ են, քանի որ ազատ են նրան հավատարիմ լինելու և նրա կերպարը պաշտպանելու հարցում: Նմանապես, պրն. Չափարյանը ունի անառարկելի իրավունք նրա մասին լուրեր հաղորդելու կամ նույնիսկ նրան քննադատելու համար: Առանց լուրերի, մենք մարդիկս անտեղյակ կլինեին իրադարձություններից և խնդիրներից, առանց կառուցողական քննադատության, մենք վերջիվերջո կհետադիմեինք. առանց մամուլի, մենք խավարի մեջ կլինեինք: Մեզանից շատերը ժամանակ և համապատասխան տաղանդ չունենք անելու այն, ինչ անում է պրն. Չափարյանը, ով գրեթե ամեն օր աջակցում է մեր համայնքին: Հայերն ամենուրեք կարիք ունեն պրն. Չափարյանի և նրա ընկեր-հրատարակիչների և խմբագիրների պես մարդկանց, որ իրենց համայնքի համար անում են ավելին, քան պահանջվում է: Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը ծաղկի ու բարգավա-ի, մենք պետք է այսպիսի հատկանիշներ սերմանենք մեր ապագա սերունդների մեջ:
Համայնքի ձայնը լռեցնեու փորձը ամոթալի արարք է ցանկացած ստանդարտներով, և անընդունելի վարքագիծ՝ որ տեսանկյունից էլ դիտարկենք:
Կրկնեմ, որ ես գնահատում եմ նրանց, ովքեր պաշտպանում են մեր հոգևորականներին, սակայն ֆիզիկական բռնության սպառնալիքով մամուլը լռեցնլու փորձը առնվազն պարզունակ, ապակողմնորոշված հայեցակերպ է: Պրն. Չափարյանը երկար տարիներ եղել է մեր աչքերը, ականջները և մեր համայնքի ձայնը: Նրա հրատարակչությունը եղել է հայ ժողովրդի հայելին, նրա արտացոլանքը: Իր բազմաթիվ մասնագիտությունների շարքում նա կատարյալ լրագրող է, ով հաստատապես հավատում է ակտիվիզմին: Առանց Աբո Չափարյանի, դկտ. Տիգրան Աբրահամյանի, Ջերրի Թութունջյանի, Կարեն Եգբարյանի և Հարութ Սասունյանի, մեր համայնքային հրատարակիչներից և լրագրողներից մի քանիսի՝ մենք մեր ազգի կարգավիճակի, մեր հայրենակիցների, ընկերների, ծանոթների, այդ թվում՝ մեր թշնամիների մասին անիրազեկության խավարի մեջ կլինեինք: Միացեք պայքարինպաշտպանելու մամուլի ազատությունը և պրն. Չափարյանին, քանի որ նա բավականին երկար ժամանակ նվիրված է եղել հայ ժողովրդի առաջընթացին և Հայկական Հարցին թույլ չտալով, որ ժողովրդավարությունը մահանա խավարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *