ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՁԵՌՆՎԱԾ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ՄԵՋ

Posted on March. 26. 2019

Լաս Վեգասի Հայկական եկեղեցում 2016 մայիսի 6-ին գումարված Հյուսիսային Ամերիկայի Հայկական եկեղեցու Արևմտյան
թեմի 89-րդ ամենամյա Վեհաժողովի նոր դիտապատկեր

Հոդվածի հեղինակ՝
Միկա Ջենդյան
Սարկավագ,
փոխարինող պատվիրակ
Սբ. Հովհ. Կարապետ
Հայկական եկեղեցի
Սան Դիեգո, Կալիֆ.

Արևմտյան թեմը 2016թ-ի մայիսի 13-ի տեղեկագրում դրական է գնահա-տել նախորդ շաբաթ տեղի ունեցած Թե-մական Վեհաժո-ղովի ամենամյա հանդիպումը։ Այն տպավորություն է ստեղծում, որ Վե-հաժողովի հանդի-պումը Աստվածա-հաճո է։
Ընթերցողները որևէ պատճառ չունեն չհավատալու, որ դա բոլորովին էլ այդպես չէ…, բացառությամբ՝ եթե կարողանային ներկա լինել կամ իրենց կենսափորձից հասկանային այն ինչ գրել է բանաստեղծ Լոուրենս Ֆերլինգետտին.
«Պատմությունը կերտվել է հաղթողների ստերով, բայց ձեր մտքով անգամ դա չի անցնի, քանի որ հաղթողները միշտ ներկայացվել են աղքատների և հարստահարվածների հանդեպ բարյացակամ այլասերների կերպարով, ովքեր երբեք հնա-րավորություն չեն ունեցել երևան գալու ու գաղտնի գրելու իրենց սեփական կասկածելի տարբերակը, որ մենք պատմություն ենք կոչում: Եվ այնուամենայնիվ պատմությունն իրապես պատմություն չէ, քանի դեռ այն չի վերագրվել, կամ առնվազն չի կրկնվել»:
Հանդիպման ընթացքում երկու անգամ արքեպիս-կոպոսի դեմ բողոք առաջադրելու առաջարկները (որոնք ներկայացվել էին Թեմական Խորհրդին, և որոնց մասին դուք նախկինում կարդացել եք այստեղ) մերժվեցին Վեհաժողովի պատվիրակների կողմից:
Այդ առաջարկներն անող պատվիրակին ընդհատել էին, խնդրել, որ զբա-ղեցնի իր տեղը և քանի որ նա շարու-նակել էր խոսել՝ նախա-զուշացրել էին, որ հան-դիպման վայրից դուրս կհրավիրեն: Աստված իմ:
Արքեպիսկոպոսի Վստահության քվե-արկությունից անմիջա-պես առաջ, Կանանց հասարակության գոր-ծակալները, Հոգևոր Խորհուրդը և Թեմական Խորհուրդը ներկայաց-նող գործակալները առաջարկեցին արքե-պիսկոպոսի իրենց թեկնածուին և քվեար-կությանը աջակցելու պատրաստակամություն հայտ-նեցին: Դրանից հետո Սան Դիեգոյի սահմաններից դուրս գտնվող ծխական եկեղեցիներից պատվիրակների մոտ հարց էր առաջացել, թե ինչու՞ իրենց չեն տեղեկացրել բողոքի և այն պատվիրակի մասին, ով արել էր այդ առաջարկությունները: Եվ հետաքրքիր էր նաև, որ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ է դա քննարկելու ժամանակը: Նրանց հարցումները հաշվի չառան: Քվեարկությունն ընթացավ 93 «այո » և 17 «ոչ» արդյունքով:
Արևմտյան Թեմի տեղեկագիրը նաև անդրադառնում է մայիսի 5–ին, հինգշաբթի օրը կեսօրին Արքե-պիսկոպոսի գլխավորությամբ կայացած Հոգևոր համաժողովին և այնտեղ քննարկված թեմաներին, որոնք են՝ ներկայիս իրավիճակը Արցախում և Հայաստանում, ծխական եկեղեցու ֆոնդի աջակցությունը Արցախի մարդասիրական հիմնադրամին, 2017 թ. Արևմտյան Թեմի առաջիկա 90-ամյակը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հովվապետական այցը և 90-ամյակին նվիրված գրքույկի շնորհանդեսը:
Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր հոգևորականները գիտեին Արքեպիսկոպոսի դեմ ներկայացված պաշտոնական բողոքների մասին և նաև ստացել էին Սան Դիեգոյի դեպքերի առնչությամբ 90 և ավելի էջից կազմված հանրային տեղեկատվութան և նամակագրության նյութերի հավաքագրումը (Սան Դիեգոյի Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցում տեղի ունեցածը և դրա պատճառը, Հյուսիսային Ամերիկայի Հայ եկեղեցու Արևմտյան Թեմի Արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանի գործողություններն ու անգործությունը լուսաբանելու փորձը), մեզ հետաքրքիր է, թե էլ ի՞նչ է քննարկվել հոգևորականների հանդիպմանը: Միայն թե կարողանաjինք այնտեղ հայտնվել կամ հարցնել դրա մասին այնտեղ ներկա գտնված քահանայից:
Ինչ-որ այլ բան կա թաքնված Լաս Վեգասում:
Ստորև տրված է տեղեկատվության հղումը, որը ներառում է Արքեպիսկոպոսի դեմ պաշտոնական բողոքը, դրա վերաբերյալ Թեմական խորհրդից ստացված պատասխանը, դրան ի պատասխան հայցվորի պատասխանը և Սան Դիեգոյում տեղի ունեցածի համառոտ ամփոփագիրը: Մենք գիտենք, որ նախքան Գագաթնաժողովը փաստաթուղթը ուղարկվել է Թեմական ժողովի պաշտոնյաներին, Թեմական խորհրդի բոլոր անդամներին, հոգևորականությանը, նաև որոշ պատվիրակների:
Մինչ հայերը պայքարում են պատմությունը խեղաթյուրելու և դժբախտ իրողությունները թաքցնելու ջանքերի դեմ, մենք պետք է հավատանք, որ ժամանակը ճշմարտության կողմն է: Մենք անսասան ենք: Մենք համբերատար ենք: Կտեսնենք
Այս գրառումը եզրափակվում է Արքեպիսկոպոսի՝ Գագաթնաժողովի պատվիրակներին ուղղված հայտարարությամբ. «Եկեղեցու կենսագործու-նեությունը պայմանավորված է հարգարժան հոգևորականության և ոչ եկեղեցականների հավաքական ազնիվ գործերով»: Մենք ավելի քան համաձայն ենք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *