ՍԿԱՆԴԱԼ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ. Վազգեն սրբազանը կապվել է քահանայի կնոջ հետ

Posted on May. 12. 2019

Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վարկաբեկում է հայ առաքելական եկեղեցին: Այս մասին հայտնում են Norhayacq.am-ի աղբյուրները: Մեզ հետ զրույցում Թբիլիսի քաղաքի բնակիչը հայտնեց, որ Սրբազանը քայքայել է իր ենթակա քահանաներից մեկի ընտանիքըսիրային կապ հաստատելով նրա կնոջ հետ: Զերծ մնալով սեփական մեկնաբանություններից Norhayacq.am-ը ներկայացնում է մի քանի մեկնաբանություն: Նշենք, որ Վիրահայոց թեմում լուրջ ինտրիգ է հասունանում, որը կմարի միայն Վազգեն եպիսկոպոսի հեռացման պարագայում: Վազգեն Սրբազանը այսօր ապրիլի 6-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ իր ցանկությամբ լքում է զբաղեցրած պաշտոնը: Վիրահայերը նշում են, որ դեմ կլինեն, որ վարկաբեկված հոգևորականը ծառայի Սուրբ Էջմիածնում:
Հրազդան Բայբուրդյանը գրում է.
Վրաստանի հետ հարաբերություններն առանձնակի կարևորություն ունեն Հայաստանի համար և սրանում ամենևին ոչ երկրորդական դեր ունի Վրաստանի հայ համայնքը: Իհարկե դեսպանությունն առնչվում է տեղի հայկական համայնքի կյանքին, բայց գլխավոր պատասխանատվությունը կրում է Վրաստանի հայոց թեմը:
Բայց արի ու տես, որ թեմի առաջնորդը՝ Վազգեն Միրզախանյանը, այդ մտահոգություններերով չէ ամենևին, որ առաջնորդվում է: Հոգևոր առաջնորդի հետաքրքրությունները հեռու են հոգևոր լինելուց: Ասում են նրա անունը կապվում է տարբեր մութ պատմությունների հետ՝ ֆինանսական չարաշահումներից սկսած մինչև սիրային արկածախնդրություն:
Համայնքում և հոգևորականների շրջանում այսօր լաւյնորեն տարածված է նրա աննախադեպ «սխրագործություններից» մեկը՝ նրա սիրային կապը իր ենթակա քահանաներից մեկի՝ Նարեկ Ղուշչյանի արդեն նախկին կնոջ՝ Նարինե Նազարեթյանի հետ: Այս մասին անգամ գրվել է համացանցում, բայց տարօրինակ կերպով և ոչ մի արձագանք չի ստացել հոգևոր նվիրապետության կողմից: Լուրերի համաձայն, թեմի առաջնորդ Վազգեն սրբազանը, տեղյակ դառնալով քահանայի և նրա կնոջ միջև եղած ընտանեական տարաձայնությունների և գժտության մասին, իբրև թե հաշտեցնելու նպատակով դոն ժուանի հմտություններով սողոսկել է նրանց ընտանեկան հարաբերությունների մեջ, առանձին հանդիպումներ ունեցել թե՛ քահանայի և թե՛ նրա կնոջ հետ: Այդ ընթացքում օգտագործելով քահանայի կնոջ հոգեբանական լարված վիճակը, նրան շռայլ խոստումներ է տվել, գայթակղել, խոստովանություններ կորզել և ի վերջո սիրային կապի մեջ մտել նրա հետ: Ահա ընտանիքն ամրապնդելու նրա պատկերացումը:
Վազգեն Միրզախանյանի այս «բուռն գործունեության» հետևանքով քահանայի ընտանիքը քայքայվել է, քահանան և նրա ընտանիքը հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Խայտառակվել է քահանայի կոչումն ու նրա համբավը, ոտնահարվել երեք զավակների մոր բարոյականությունը և եպիսկոպոսի «թեթև» ձեռքով համալրվել է ամուսնալուծված ընտանիքների շարքը:
Ինչպես ասում են մեկնաբանություններն ավելորդ են:
Ասում են, Վրաստանի թեմի առաջնորդի կենսագրությունը հարուստ է այսպիսի «քաջագործություններով»: Բարեպաշտի դիմակի տակ նա թաքցնում է սեռաքաղց ու անհագ մի սիրտ: Իսկ այս ընթացքում Վրաստանի հայությունը կարոտում է ազգային ու հոգևոր գործչի, որ հոգևոր կյանքի դասեր կավանդեր, կհամախմբեր համայնքը ու կնպաստեր հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը: Մինչդեռ մարդիկ վստահություն չունեն անգամ այսպիսի «հոգևոր» մարդուն իրենց տուն թողնելու՝ վախ ունենալով իրենց կանանց, աղջիկների, քույրերի, մայրերի և հարսների համար:
Այս մարդուց ազատվելու միակ ճանապարը կարծեք մնում է նրան հոգևոր պաշտոնից զրկելը և եկեղեցուց հեռացնելը, քան քայքայված ընտանիքը և մի սրբազան կոչվածի անբարո վարքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *