«Հայերը պահպանել են աշխարհի ամենափոքր աղօթագիրքը». «Iran Front Page»-ի անդրադարձը

Posted on May. 25. 2019

«alikonline.ir» – Իրանական «Iran Front Page» պարբերականն անդրադարձել է Սպահան քաղաքի Սուրբ Ամենափրկիչ վանքում պահւող աշխարհի ամենափոքր աղօթագրքին, որը պահպանել են հայերը: Գրում է «Tert.am»-ը:
Աղբիւրը նկատում է, որ Նոր Ջուղա թաղամասում գտնւող վանքն Իրանի ամենագեղեցիկ եկեղեցիներից է եւ հանդիսանում է երկրի տարածքում գտնւող քրիստոնէական կառոյցներից ամենաինքնատիպերից մրկը:
1606 թ. կառուցւած վանքի բակում գործում է թանգարան-գրադարան, որտեղ պահւում է աւելի քան 700 ձեռագիր՝ հայերէնով եւ միջին դարերում կիրառելի այլ լեզուներով: Բացի այդ այստեղ պահւում են աշխարհի ամենագեղեցիկ կտակարաններից մի քանիսը:
Այդ սուրբ գրւածքներից մէկը յայտնի է ամբողջ աշխարհում. հայ մանրանկարիչների կողմից ստեղծւած ամենափոքր աղօթագիրքը, որը կշռում է ընդամենը 0.7 գր., ունի 14 էջ: Այն «Հայր մեր» աղօթքի՝ տարբեր լեզուներով գրւած տարբերակներն է պարունակում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *