«Հրապարակ». Շինարարի հայցի քննությունը Գարեգին Բ-ի դեմ սկսվել է

Posted on July. 26. 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի` Մայր Աթոռի դեմ դատական հայցի քննությունը սկսվել է: Օրերս Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել դատական առաջին նիստը: Իսկ օգոստոսի 21-ին երկրորդ նիստն է կայանալու:
Նախկին պատգամավորի և վեհարանի միջև վեճի պատճառ է դարձել տարիներ առաջվա մի շինարարական պատվեր: Ախոյանին պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով, բայց չի վճարվել։ Մոտ 200 միլիոն դրամի մասին է խոսքը։
Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվել Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում։ Հայցի պահանջն է՝ պարտադրել, որպեսզի Մայր Աթոռի տնտեսական բաժնի պատասխանատուն ստորագրի ավարտական ակտը և վճարի գումարը: Դատարանը դեռևս նյութերին ծանոթանալու և նախնական լսումների փուլում է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *