Posted on July. 26. 2019
Հուլիսի 21-ին ՀՀ վարչապետի սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այցելել էր Մոսկվայում գտնվող առաջնորդանիս եկեղեցու տաճարային համալիր, որտեղ պետք է հանդիպում տեղի ունենար Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ, ով պատմության մեջ կմնա որպես «համայնքային եկեղեցիներ բռնազավթող Եզրաս»: Սակայն Եզրաս արքեպիսկոպոսը անհրաժեշտ չհամարեց անձամբ ընդունել Սինանյանին:
Հանդիպման ընթացքում Սինանյանը նախատեսում էր անձամբ Եզրասին փոխանցել Ռուսաստանի ավելի քան տասը քաղաքներում հայ համայնքների դժգոհությունը՝ կապված իր գործունեության եւ նրա ներկայացուցիչների վարքագծի հետ: Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներն են Սինանյանին բողոքել Եզրասից:
Այցի առաջին օրը Սինանյանը այցելեց Ռուսաստանի հայերի միություն, որտեղ, ի զարմանս շատերի, տեղի ունեցավ բուռն քննադատություն: Մի կողմ թողնելով քննարկման որակը՝ ուշադրությունը հրավիրենք հետեւյալի վրա:
Հանդիպման ընթացքում Սարովի մի քանի քաղաքացիներ անմիջապես բարձրացրեցին շատ զգայուն մի հարց, որի մասին սկզբում որոշեցինք չգրել, այդ թվում` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խնդրանքով, ով կոչ արեց քննարկման մասնակիցներին չհրապարակել այս տեղեկատվությունը: Բայց հետո ստացանք տեղեկություններ, որ Աբրահամյանը լավ գիտեր այդ խնդրի մասին եւ ցանկանում էր դա լուծել Սինանյանի ձեռքով, թեեւ փորձում էր օգտագործել իր ողջ դերասանական տաղանդը՝ տպավորություն ստեղծելու համար, թե առաջին անգամ է լսում այդ մասին:
Հանդիպման ընթացքում Սարովի քաղաքացիները բացահայտորեն մեղադրեցին Եզրասին եւ նրա հոգեւորականներին՝ հայկական եկեղեցին բիզնեսի վերածելու մեջ: Ուդմուրտիայի հայ համայնքի նախագահ Մնացական Առաքելյանի խոսքերով, Ուդմուրտիայի 5300 հայեր դիմել են Եզրասին՝ օծելու համար դեռեւս 2012թ.-ին կառուցված եկեղեցին: Եզրասը առաջադրել է երեք պայմաններ.