Երեւանը Եւրոպայի Զբօսաշրջային 20 Լաւագոյն Քաղաքներու Ցանկին Մէջ. CNN

Posted on August. 2. 2019

CNN-ը կազմել է 2019թ.-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկը:
Ամռան ընթացքում զբոսաշրջիկնով լի են լինում այնպիսի հայտնի քաղաքներն, ինչպիսիք են օրինակ Վիեննան, Փարիզը և Ամստերդամը: Սակայն կան մի շարք այլ եվրոպական քաղաքներ, որոնք թեև նույնքան գեղեցիկ են, բայց շատ քիչ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են: CNN-ը ներկայացրել է նման 20 եվրոպական քաղաքներից բաղկացած իր ցանկը, որտեղ ընդգրկել է նաև Հայաստանի ներկայիս մայրաքաղաքը՝ Երևանը:
Երևանի մասին CNN-ը գրում է՝
«Երևանի աշխարհագրական դիրքի պատճառով այն հեշտությամբ է զբոսաշրջիկների կողմից մոռացվում: Բայց 2800 տարուց ավելի պատմություն ունեցող այս քաղաքում կարող եք զգալ դրա հնության շունչը՝ առանց զբոսաշրջիկների հսկայական խմբերի բախվելու: Քաղաքի կենտրոնական մասում կարող եք տեսնել բոզար ճարտարապետական ոճի և սովետական ժամանակաշրջանի քարերից շինություններ: Այցելուները կարող են հիանալ առաքելական եկեղեցիներով և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ավելին իմանալ քաղաքի պատմության մասին, որը հասնում է մինչև Ք.Ա. 782թ.»:
Ցանկում ընդգրկված մյուս քաղաքներն են՝ Օրինջ, Ֆրանսիա, Նորիջ, Անգլիա,
Օրհուս, Դանիա, Անտվերպեն, Բելգիա, Հաագա, Նիդեռլանդներ, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա, Պրիշտինա, Կոսովո, Մալմյո, Շվեդիա, Աբերդին, Շոտլանդիա, Բեռն, Շվեյցարիա, Վրոցլավ, Լեհաստան, Թբիլիսի, Վրաստան, Մինսկ, Բելառուս, Կլուժ-Նապոկա, Ռումինիա, Դեբրեցեն, Հունգարիա, Անկարա, Թուրքիա, Պրովդիվ, Բուլղարիա, Տրոնդհեմ, Նորվեգիա, Թուրին, Իտալիա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *