Հենրիխ Մխիթարյանը միացավ իտալական «Ռոմա»-ին

Posted on September. 6. 2019

ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաս-տանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկ տարի վարձակալությամբ միացավ «Ռոմա»-ին: «Արմեն-պրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռոմա»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:
Ավելի վաղ «Ռոմա»-ի «Թվիթեր»-ի պաշտոնական էջում նկար էր հրապարակվել, որում երևում էր, որ Մխիթարյանը բուժզննում է անցնում Հռոմում:
Մխիթարյանը «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:
Հենրիխ Մխիթարյանն օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ ինքը երջանիկ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *