Շանթ Սարգսյանը՝ Հայաստանի տղամարդկանց առաջնության 1-ին խմբի հաղթող

Posted on September. 6. 2019

Երևանում ավարտվեց շախ-մատի Հայաստանի տղամարդ-կանց առաջնության 1-ին խմբի մրցաշարը, որին մասնակցում էին 14 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով: Մասնակիցների թվում էր 6 գրոսմայստեր, 2 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ:
1-ին խմբի մրցաշարի հաղթող դարձավ 17-ամյա գրոսմայստեր Շանթ Սարգսյանը: Սարգսյանը 13 հնարավորից վաստակեց 11 միավոր և 2.5 միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած 15-ամյա Մամիկոն Ղարիբյանից: 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց 8 միավոր վաստակած գրոսմայստեր Արման Միքայելյանը: Վերը նշված շախմատիստները նվաճեցին Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի ուղեգրեր:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *