Բժ. Վաղարշակ Փիլոսեան ANCA-WR-ին Կոչ կ’ընէ Յետաձգել «Խրիմեան Հայրիկ»ի անուան պատւոյ գիրի յանձնումը Արք. Յովնան Տէրտէրեանին մինչեւ որ վերջինիս դէմ եղած լուրջ մեղադրանքները մաքրուին

Posted on October. 5. 2019

ՀԱՅ ԿԵԱՆՔ. Տոքթ. Փիլոսեան այսօր տեղեկացանք, որ դուք հեռաձայնած էք Արեւմտեան ԱՄՆ-ի Հայ Դատի Յանձնախումբի (ANCA-WR) գրասենեակ, ANCA-WR-ի կողմէ առաջադրուած «Խրիմեան Հայրիկ»ի անուան պատւոյ գիրը Արք. Յովնան Տէրտէրեանին ներկայացուելու գծով։ Արդեոք կրնա՞ք այդ մասին զեկուցել։
ՏՈՔԹ. ՓԻԼՈՍԵԱՆ. Հրաւէր ստացայ ANCA-WR-ից։ Յարգում եմ։ Մեծ գործ են անում։ Խոնարհւում եմ ուղղակի, բոլորս ենք հպարտանում թէ ANCA-ն ինչեր է անում՝ Հայ Դատը ընդհանուր վերցրած։ Բայց հրաւէրը ստանալուց յետոյ ու զուգահեռ կարդալով նաեւ «Հայ Կեանք»ի տուեալները իմանալով թէ մեր – դժուարանում եմ ասել այդ բառը՝ մենք սովորաբար կոչում ենք Հոգեւոր Առաջնորդ, բայց ես ոնց հասկանում եմ, Հոգեւոր Առաջնորդ պէտք է Քրիստոս կամ Աստուած լինի, ասենք մի պաշտօն կատարող անձնա-ւորութիւն, որի անունը (Խմբ. Յովնան Տէրտէրեան) բաւականին շատ է վերջերս հոլովւում թերթերում, տարօրինակ ձեւով այդ անձը իրեն լռութեան է մատնել, չի պատասխանում իրեն հասցէագրուած մեղադրանքներին, որոնք նաեւ ոչ միայն անձից են գալիս այլեւ գալիս են դատական հիմնարկութիւններից, որ ինքը ուղղակի մեղադրուել է՝ մէջը նոյնիսկ այնպիսի կասկածներ կան, որ ինքը թաքուն, գաղտնի ձեւով գործեր է առել, որոնք ուրիշ կերպ չես կարող ասել քան հանցանք կայ մէջը։
Երբ ես տեսայ, որ ANCA-WR-ը Հայ Դատը հրաւիրել է եւ ուզում է Արք. Տէտէրեանին պարգեւատրել Խրիմեան Հայրիկի անուան պատւոյ գրով, անկեղծ՝ իմ մօտ անհանգստութիւն առաջ եկաւ եւ ես զանգեցի ANCA-WR-ի գրասենյակ եւ ասեցի. «եթէ դուք չէք կարդում «Հայ Կեանք» թերթը եւ եթէ դուք ծանօթ չէք Ամերիկեան դատաւորի որոշմանը Արք.ի վարքի, քայլի եւ իր կատարած գործերի մասին, կþուզէի ծանօթանայիք, յետոյ նոր որոշէիք այդ պատւոյ գիրը տայիք՝ թէ ոչ։ Դէմ չե՛մ», ասացի «գոնէ յետաձքէք պատւոյ գրի յանձնումը։ Այդ մարդը մեղադրւում է շատ հանցանքների մէջ։ Եւ ես չեմ տեսել, որ ինքը հանդէս գայ ժողովրդի առաջ եւ գոնէ մի հատ ներողութիւն խնդրի, ասի ՛՛գիտէք ինչ կայ, կէսը սուտ է, կամ բացարձակ սուտ է՛՛»։
Ցաւալի է որ, անձ որը, պարզ երեւում է, որ ոգեղէն չէ, որը բաւական զարգացած ինտելեկտ ունի՝ ես տեսել եմ, ու կարդացել եմ որոշ գրքեր եւ յօդուածներ։ Իրոք ինքը պատրաստուած է մտային գծով։
Բ՜այց այս անձնաւորութիւնը իր քայլերից երեւում է, որ ինքը ոգեղէն չէ, բայց նստել է մի պաշտօնի։ … Որովհետեւ կեանքի ճշմարտութիւնն այն է, որ Մարդու համար առաջինը ճիշտը ո՞րն է. ճշմարտութիւնը։ Ճշմարիտը նա է որ մենք ոգեղէն ենք եւ 301թ.-ից սկսած Գրիգոր Լուսաւորիչը Քրիստոնէութիւնը ընդունելուց սկզբունք է եղել մեր ազգի մէջ, որ մենք սիրող լինենք իրար, ներող լինենք իրար եւ այդ ոգեղէնութիւնը ազգին սրբացրել է, ազգին իրոք մղել է առաջ եւ մեծ գոյապայքարներից է հանել դուրս։
Եւ իտալացի սրբի խօսքերով ասեմ. «Տէր, դարցրու ինձանից քո բարութիւնը տարածող գործիք»: Երբ ես այս արտա-յայտութիւնը լսում եմ, զգում եմ, որ մեր արքեպիսկոպոսը էս կոչը չի լսել։ Ես չեմ տեսնում, ինքը բարութիւն է տարածում, ինքը նոյնիսկ հակառակը, ինքը նոյնիսկ չգիտի, որ ասենք, Քրիստոսը խաչուելուց առաջ, նոյնիսկ իրեն խաչողին է ներում, իսկ այս մարդը պատիժների է գնում։
Ես կþուզէի, որպէսզի ինքը իր քայլերի մասին խօսէր մի հատ, եւ Հայ Դատի յարգելի ղեկավար մարմինը, մէնակ խնդրում եմ, իմանար է՛ն դատերի մէջ, որ ինքն է, ա՛յն գործերը, որ ինքը կոծկել, ծածկել է, թոյլ տուէք, ինքը հանդէս գայ, խօսի: Ես կարծում եմ, որ Խրիմեան Հայրիկի հոգին վէրեւում կþասի. «Ինչ լաւ է, որ իմ անուան պարգեւը չտվեցիք այսօրուայ տուեալներով, անարժան մարդուն:
Բայց եթէ ինքը իրեն մաքրեց, ես էլ գամ, շնորհաւորեմ իրեն այդ պարգեւի համար: Կարծում եմ, որ ժամանակավրէպ է։ Ինքը դատական գործերից չմաքրուած ու շատ մութ գործեր անող է: Սա ամօթ է՝ եթէ Խրիմեան Հայրիկի անունը կապւում է այսպիսի մարդու հետ: Խնդրում եմ վերանայէք Ձեր որոշումը ժամանակ տուէք, թող մաքրի իրեն. «անկեղծ է», «մաքուր է», «սուրբ» ի՞նչ է նշանակում՝ «մաքրի քեզ»։ Երկրորդ բառը՝ մաքրու՛ի։ Նոյնիսկ եթէ սխալ ես արել, արքեսպիսկոպոս, վեր կաց, աս՛ա, պատրաստ ենք ներելու: Բայց լուռ նստես, ամիսներով քո մասին յօդուածներ են գրում, դու վեր կենաս մէնակ ելոյթ ունենաս, դա խելք է, ուզում եմ հոգիդ տեսնեմ, իվերջոյ դու մի տեղ ես զբաղեցնում, որը պէտք է այդ ոգեղէնութիւնը պահպանի կենդանի, առայժմ ես զգում եմ, որ դա չի կատարւում, եւ դուք հեռացել էք:
Սթափեցնելու զրոյց է սա։ Յարգանք եւ ANCA-ին, եւ ձեզ, արքեպիսկոպոս, բայց խնդրում եմ ձեզ, մեղադրանքներին պիտի պատասխանէք: Դուք այն դիրքի վրայ էք, որ լռութիւնն անընդունելի է: Խելքին զոռ տալը՝ ականջներս կը փակեմ։ ես ուզում եմ իմանամ, հանցանք արե՞լ ես, թէ՝ չէ։ Ընդունու՞մ ես, թէ՝ ոչ։ Մեղաւո՞ր ես, թէ՝ ոչ։ Արդյո՞ք էսքանը սուտ է՝ դատաւորի որոշումով հանդերձ: Յարգանք քեզի:
ՀԱՅ ԿԵԱՆՔ. Ձեր ներկայացուցած փաստերու առթիւ ANCA WR-ի գրասենյակը ի՞նչ ըսաւ:
Բժ. ՓԻԼՈՍԵԱՆ. Ես ուղղակի իրենց ասեցի, որ ուզում եմ մասնակցել, եւ աշխատակիցներ («կոլեգաներ») կան, որոնք ուզում են մասնակցել Հայ Դատի Գալա միթինգին, որը կայանալու է ամսի 20-ին։ Շնորհակալութիւն հրաւէրի համար, բայց երբ որ տեսայ, որ արքեպիսկոպոսին տալու են «Խրիմեան Հայրիկի» պատւոյ գիր, անկեղծ զգացի, որ ANCA-WR-ը կամ թեր-թերը չի կարդում, կամ ծանօթ չի դատաւորի որոշմանը, կամ էլ այս ինչ մութ ուժեր են գործել, որ այդպիսի սուրբ գործ, որի անունը Հայ Դատն է, ոչ-սուրբ մարդ է մէջ մտնում, այն էլ՝ ստանում է մրցանակ: Ես կþուզէի վերանայէիք Ձեր որոշումը: Եթէ պարզուի, որ ինքը անմեղ է, ես էլ գամ , ես էլ գամ ներկա լինեմ։ Բայց զգում եմ, որ Դուք առհամարում էք թերթի, պտտւող լուրերի, նամանաւանդ դատա-րանի որոշումը, որ արուած է այս անձի հանդեպ, ինքը լռում է, դուք ինչու՞ էք լռում։ «Հայ Դատ»ը պէտք է լինի ան-բիծ մաքուր, միայն այդ ձեւ, որովհե-տեւ կեանքը շար-ժըւում է ճշտի երաժշտութեան տակ։ Մի աղաւաղի։ ժամանակ տուէք, որպէսզի Արքեպիսկոպոսը մաքրի իր վրայ դրուած մեղադրանքները։ Եթէ անմեղ է, յարգ՛անք իրեն։ Եթէ մեղաւոր է խնդրենք թող հեռանայ, այնտեղ շատ արժանաւոր մարդիկ կան։
Իրենք խօստացան, որ վերադաս ղեկավար մարմնին կը փոխանցեն խնդրանքս։ Ես էլ ասեցի, «բա իրենք մինչեւ հիմա չգիտէին։ Ե՞ս եմ իրենց ասում։ Թերթեր չե՞ն կարդում»։ Ասացին. «ես չեմ կարող Ձեր այդ հարցին պատասխանել»։ «Բայց», ասեցի «իրենց յիշեցրէք, որ «Հայ Կեանք» թերթը կարդան»։
ՀԱՅ ԿԵԱՆՔ. Ձեր շրջանակի մէջ սրտցաւ հայեր իհարկէ կան։ Արդեոք տեղեա՞կ են այս խայտառակութեան մասին։
Բժ. ՓԻԼՈՍԵԱՆ. Շատ կան, շատ կան։ Տեսնում են։ Կարդում են, տեսնում են ինչ է կատարւում , սա օրինակ Խորհրդային Միութեան պէս է, երբ ղեկավարութիւնը վայելում է մի ինչւոր առաւելութիւն եւ բացարձակ հաշիւ չի տալիս ժողովրդին՝ ում այսպէս կոչուած ընտրեալը ինքն է։
Ի՞նչ ասեմ։ Ես դէմ չեմ, որպէսզի Արքեպիսկոպոսը ստանայ այդ պատւոյ գիրը։ Բայց խնդրում եմ, ճշտ՛էք այն մեղադրանքները, որ իր վրայ կան, այն դատական վճիռը, որ իր վրայ կայ։ Ինքը արդա՞ր է թէ՝ ոչ։ Այսքան մեղադրանքներին ինքը ինչու՞ է լռում, ինչու՞ է ստանում պարգեւը, եւ վերջին հաշւով, հոգեւորականի համար պարգեւը ո՞րն է։ Այդ ի՞նչ գովասանագիր դու պէտք է ստանաս։ Եթէ դու Աստծու նուիրեալն ես։ Եւ ո՛նց ինքը չի հրաժարւում դրանից: Որովհետեւ ինքը այսպիսի երկրային բաներով է լաւ զգում։ Երեւում է դա: Ես իհրակէ չհարցրեցի իրեն, ինքը հրաժարվե՞ց, թէ չէ՛: Որովհետեւ ես չեմ կարծում, իրա անունով վերջում մի հատ պարգեւ ստացուի, չեմ կարծում։ Բայց ինքը լաւ է զգում դրանից, ինչպէս իր ղեկավարն է: Դա ազգի համար լաւ չի: Նորից յիշենք այդ սրբի խօսքը. «Տէր, դարձրու ինձանից քո բարութիւնը տարածող գործիք»:
Եւ եթէ գտնում էք, որ այսօր այդ աթոռը զբաղեցնողը այս սկզբունքին համապատասխանում է, եւ ես էլ համոզուեցի, գամ ես էլ ծափ տամ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *