Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա. ՀՀ վարչապետ

Posted on October. 10. 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ Սիրիայում ստեղծված իրավիճակին:

«Ինչպես տեղյակ եք, երեկ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Արաբական Հանրապետություն: ՀՀ ԱԳՆ-ն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը, մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև մեր գնահատմամբ՝ այդ գործողությունը ավելի կխորացնի Սիրիայում հաստատված մարդասիրական ճգնաժամը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունները դադարեցնելու և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը Սիրիայում իրականացնում է մարդասիրական առաքելություն, հաջողությամբ է իրականացնում, ապա տեղեկացրեց՝ Հայաստանը շարունակելու է այդ առաքելության իրականացումը: Վարչապետի խոսքով՝ իմաստ ունի, որ այսօր կառավարության նիստի օրակարգի սպառումից հետո դռնփակ ռեժիմում քննարկում անեն և մտքեր փոխանակեն Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակի հնարավոր զարգացումների և Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ:


أصدر
 رئيس الوزراء الأرمني نيكول باشينيان بيانًا عن الغزو العسكري التركي لسوريا فيالشمال الشرقي قال فيها:

 “تدين جمهورية أرمينيا غزو القوات المسلحة التركية إلى الجمهورية العربية السورية.  إننانشعر بالقلق إزاء هذا الوضع لأن هذا الإجراء سيعمق الأزمة الإنسانية في سوريا.  ندعو المجتمعالدولي إلى اتخاذ تدابير فعالة لوقف هذا النشاط غير القانوني وحماية حقوق المواطنينالسوريين ، بما في ذلك الأقليات القومية ، على طول الحدود التركية.

 في هذا الصدد ، أود التأكيد على أن جمهورية أرمينيا تقوم بنجاح بمهمة إنسانية في سورياوسنواصلها “، كما جاء في بيان رئيس الوزراء نيكول باشينيان.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *