7 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ

Posted on October. 13. 2019

Հայ բռնցքամարտիկները շարունակում հաջող մրցելույթներն Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
Մրցավայր մեկնած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ն արդեն կիսաեզրափակիչում են: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Մրցումային հերթական օրը հաղթանակներ են տարել 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մարությանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթել է ժամանակից շուտ:
Կարեն Տոնականյանն ուժեղ է գտնվել Յուրի Սեպելյուկից, որին 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել:
Այսպիսով, 7 հայ բռնցքամարտիկներ ապահովել են առնվազն 7 բրոնզե մեդալ: Հոկտեմբերի 11-ին նրանք կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *