ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԳԱԼԻՔ ՏԱՐՎԱ ԾՐԱԳԻՐԸ

Posted on November. 24. 2019

ԳԼԵՆԴԵՅԼ – Նոյեմբերի 16-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն ընդունելություն հյուրընկալեց՝ ի պատիվ Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի։ Ընդունելությանը ներկա էին Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական, քաղաքական և կրոնական կառույցների ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը։ Ներկայացնելով պարոն Արշամյանին՝ դեսպան Բայբուրդյանը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի կարևորությունը։ Նա կարևորեց հայկական այս բացառիկ կառույցի դերն ու առաքելությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի խորացման ու հայրենիքի զարգացման գործում։
Հիմնադրամի գործադիր տնօրենն իր ելույթում ներկայացրեց նախորդ տարվա դրամահավաքի արդյունքում իրականացված ծրագրերը։ Հայկակ Արշամյանը ներկայացրեց նաև հիմնադրամի նոր ռազմավարությունը և առաջիկա անելիքները։ Հնչեցվեց նաև նոյեմբերի 28-ին, Գոհաբանության օրը տեղի ունենալիք հեռուստամարաթոնի կարգախոսը՝ «Ես իմ անուշ Հայաստանի»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *