ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԵՐ ՎԻԺԵՑՆՈՂ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Posted on December. 7. 2019

Արդեն քսան տարի է՝ Հայ Եկեղեցում գահապղծում է Գարեգին Բ-ն: ԳԲ-ի անբարոյական, հակականոնական, ապօրինի, անիրավ, ընդհուպ մարդու իրավունքները կոպիտ լպիրշությամբ ոտնահարող արարքների մասին շատ է խոսվել և գրվել: Շատ է խոսվել և գրվել նաև այն մասին, որ ԳԲ-ն նախորդ թալանչի ռեժիմների կամակատարն է եղել: Այդ կամակատար, ապաշնորհ ու հակահայ կեցվածքի պատճառով Հայաստանում Հայ Եկեղեցին հետևողական կերպով ծաղրի առարկա էր դառնումհորջորջվելով ՀՀԿ-ի ֆիլիալ: ՀՀԿ-ի անդամատոմս ունեցող ամենահետին մանկլավիկ-չինովնիկը հպարտանում էր, որ ինքը «խաշ և չալաղաջ է խեղդել» ԳԲ-ի հետ: ԳԲ-ի աղետաբեր, եկեղեցաքանդ և հակաստված ընթացքի դեմ մաքուր հոգին սատանային չծախած, երեսուն արծաթի դիմաց Աստվածորդուն նորից խաչը չհանած, կուսակրոնի ուխտը չդրժած, Ճշմարիտ Աստծո ծառայությանը մամոնայապաշտություն չխառնած հոգևորականների կողմից հաճախ լինում էին ընդդիմություններ:Ոչ մի ընդդիմություն անպատիժ չէր մնում և գրեթե միշտ պատժվում կարգալուծությամբ:
Գարեգինահնար դատաստանագրքում բոլոր պատիժները միտված են գերագույն պատժիկարգալուծության հասցնելուն: Եվ էական չէ ԳԲ-ի համար՝ կարգալուծության հիմք կա՞, թե՝ ոչ: Կարգալուծության գլխավոր և միակ պատճառն իր պիղծ կամքն է ցանկացավ, ուրեմն կանի: Ամենևին էական չէ կարգալույծ հռչակվող հոգևորականի տարիքը, հոգևոր ծառայության տարիները, վաստակը, համայնքի կողմից սիրված լինելը, գիտելիքի մակարդակը, գիտական աստիճանը: Կարգալուծությունների անմարդկային` սարսափելի մեծ քանակի արդյունքում ԳԲ-ն ռեկորդակրի համբավ վաստակեց: Իհարկե, իր վաստակած ռեկորդը սեփական ապօրինի երեխաների պես նզովյալ է: Հակառակ այս ամենին՝ հասարակության աչքին ցցուն երևույթներ են բախվում, որոնք, չգիտես թե ի՞նչ բախտա-խնդրությամբ, կամ չար նպատակի համար քահանա են կոչվում այսօր, մինչդեռ իրենց ողջ ընթացքն անառողջ է և հակականոնական:
Քահանայական կարգը տրվում է ձեռնադրության խորհրդի միջոցով և, ըստ խորհուրդների աստվածաբանության, քահանայական ձեռնադրություն և օծում ստացող մարդը նոր մարդ է: Ավելի պարզ ասած՝ ձեռնադրության խորհրդի ժամանակ նոր մարդու ծնունդ է արձանագրվում եկեղեցում: Եվ, համապատասխանաբար, այն պահին, երբ կարգալույծ հռչակված անձից ետ է վերցվում քահանայական կարգը, արձանագրվում է մահ: Բայց, քանի որ ԳԲ-ի օրոք այդ մահը քահանային պատճառվում է հիմնականում ԳԲ-ի քմահաճույքով, հետևաբար՝ կարգալուծությունը ստանում է «սպանության», «մահապատժի հանգամանք:Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ ԳԲ-ի կարգալուծությունները հիմք և կշիռ չունեցող, թույլ ու վախկոտ մարդու բռնարարքներ են: Եվ ոչ մի խելահաս հոգևորական և հավատացյալ, հոգու խորքում կարգալուծությունը չի ընդունում:
Անցնող քսան տարուն նետված հետահայաց ակնարկով տեսնում ենք, թե ինչպես չընտրությամբ, Լուսավորչի Սուրբ Աթոռը լլկած մեկն իր սեփական «կարգ ու կանոնն է հաստատում»՝ մահ ու ավեր սփռելով միայն:Պատմության մեջ մահ ու ավեր սփռելով՝ սեփական «իշխանությունը» հաստատել և տարածել են քոչվոր, սեփական ինքնություն ու մարդկային դիմագիծ չունեցող, կուլտուրապես աղքատ, վատնող, բարբարոս և վանդալ մարդակերպները միայն:Երբ որ ասում են՝ «ԳԲ-ն պոռնիկ-շնացող է, թալանչի է, հանրապետական սրիկա է, կուսակրոնի աղքատության ուխտը խախտել է», թվում է՝ այդ ամենից հասարակությունը հոգնել է, վարժվել դրան: Իսկ ինքն էլ արդեն հարմարվել է, մտածում է, որ ինքը կամ իր փոխարեն մեկ ուրիշը դրանք կորակեն զրպարտանք, անհիմն մեղադրանք, ատելության խոսք, անփաստարկ պնդում… և այլն, ու ամեն ինչ կանցնի կգնա: Եթե իր անկողնային նկարները կամ տեսագրությունները դեռ չկան համացանցում, միթե՞ մարդիկ այնքան անխելք են, որ հավատան, թե ԳԲ-ն անմեղ հրեշտակ է: Եթե այդ տեսագրություններն ու լուսանկարները դեռ չկան համացանցում, դա չի նշանակում, թե դրանք չկան ընդհանրապես:
Քսան տարի շարունակ գրվել է այս մասին: Իրեն ճանաչողները նույնիսկ կաթողիկոսական գահը բռնագրավելուց առաջ էին փորձում բացատրել, իրողությունները ճիշտ լույսի ներքո ներկայացնել: Հասկանալի է՝ եղան մարդիկ, որոնց կարողացավ կաշառել, գնել, և բերաններ, որոնք տիվ և գիշեր մինչև երկինք աղաղակ էին բարձրացնում ԳԲ-ի պղծության և ստորաքարշության մասին, բայց այսօր, «շահերի համընկնումով», ԳԲ-ի աշուղների են վերածվել: Արի ու տես, որ աշուղներից մեկն է միայն «քյամանչիստ»:
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով: Շարունակությունը՝ ՇՈՒՏՈՎ…
սկզբնաղբյուր՝ Պարսատիկ
https://www.facebook.com/127138135352215/posts/157260732339955?d=n&sfns=mo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *