Դոկտ. ՎԱՂԱՐՇԱԿ ՓԻԼՈՍՅԱՆԻ բաց նամակը ԱՄՆ Սենատին

Posted on January. 9. 2020

Image result for ԱՄՆ Սենատին

Հայաստանի և Արցախի շրջափակմանը պետք է վերջ տրվի: Շատ շնորհակալ ենք հարյուր հինգ տարի հետո Հայկական ցեղասպանության Ճանաչման բարոյական անվախ որոշում կայացնելու համար: Հայկական Ցեղասպանության իրագործող թուրք-ազերիների հիվանդագին հոգեբանության այսօրվա դրսևորումը Հայաստանի շրջափակումն է: Հայկական ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի Սենատի կողմից այնքան ուշացավ, որ անուշադրության էր մատնվել, ու ցավոք, շարունակում է իր վրա պատշաճ ուշադրություն չգրավել, որ այդ նույն ազգի փրկվածների ժառանգները և իրենց ապրելու տարածքում շրջափակման մեջ են, շարունակաբար, երեսուն տարուց ավելի: Սա էլ նոր, դէռ չախտորոշված քաղաքական հիվանդություն է, որը պարտավոր է դառնալ ԱՄՆ-ի Սենատի կողմից նոր քննության առարկա՝ ստանալով «Ցեղասպանության ճանաչման բանաձևի ավելացում» անվանագիրը, հաստատապես: Կովկասում կուտակված զենք ու զինամթերքի քանակը համարժեք է մի քանի ատոմային ռումբերի: Զենքի կուտակման մրցավազքը շարունակվում է: Հայաստանի ատոմակայանը, Բաքվի նավթը, մեծ ջրամբարների և հիդրոկայանների առկայությունը, ջրի պակասը, յոթանասունից ավելի ազգերի ապրելավայրում շատ զգայուն-փխրուն միջավայր է ստեղծում ցանկացած ռազմական գործողության համար՝ ստույգ ինքնաոչնչացման հեռանկարով:
Եղեռնից փրկվածը ինքնորոշման իրավունք ունի: Եղեռնագործը դա պիտի ընդունի: Սա եղեռն տեսած գործելու ունակություն ունենալու նոր քաղաքական տեսլականի օրենք դառնալու հույսն է վերապրողների երևակայության մեջ, ապագայում նոր ցեղասպանությունները կանխելու:
Եղեռնագործը հիմա դարձել է շրջափակող: Ինչպես կարող է շրջափակվածը շրջափակողի հետ բանակցել: Որպես առաջին քայլ՝ անհապաղ պետք է վերացնել Հայաստանի և Արցախի շրջափակումը:
1) Ի՞նչ Մադրիդյան սկզբունքնէր, ի՞նչ Կազանյան, Պետերբուրգյան, Սլովակյան և այլ բանաձևեր, ի՞նչ հիվանդ երևակայությամբ են դրանք ստեղծվել, երբ բանակցային կողմ հանդիսացող Ադրբեջանը, Թուրքիայի և Վրաստանի հետ համաձայնեցված, շրջափակել են Հայաստանին ուրախանալով՝ որ հայերը դուրս էն գալիս երկրից, բայց և շրջափակողները զարմանում են, որ Հայաստանը տնտեսական աճ է արձանագրում և, դեռ բանակցելով հանդերձ, պայմաններ է առաջադրում: Շրջափակման այս անբանական վիճակում, Արցախի ինքնա-վարության հարցադրման բուն իմաստը, ամբողջ այս ավէլի քան քսան տարվա բանակցային կոչված գործընթացում անհեթեթ է եղել: Քսանմեկերրորդ դարում բանակցությունները անիմաստ է շարունակել այս անօրինականորեն դաժան շրջափակման պայմաններում: ԱՄՆ-ը օրենք ունի պատժամիջոցներ կիրառելու այն երկրների նկատմամբ, ովքեր թույլ չեն տալիս իրենց տարածության վրայով, երրորդ երկրին ամերիկյան օգնություն հասցնելուն: Տարօրինակ է, որ այն թվերին, երբ այդ օրենքը չկար, բայց ԱՄՆ-ի օգնությունը հասնում էր եղեռնից փրկվածներին և որբերին: Հիմա էլ, չնայած հատուկ օրենք կա, բայց ինչ-ինչ պատճառներով չի գործում: Խնդրում և պահանջում ենք անհապաղ վերացնել Հայաստանի և Արցախի շրջափակումը, որը ամբողջությամբ հակառակ է ԱՄՆ-ի արտաքին քաղաքա-կանության սկցբունքին ըստ … բանաձևի:
2) Երկաթուղային քանդված գծերը Աբխազիայի և Վրաստանի տարածքում պետք է վերականգնվի: Խնդրում և պահանջում ենք, որ ԱՄՆ-ը միջոց տրամադրի 1915-1955թվականների հայ որբերին և արտաքսված անտուններին օգնելու իր իսկ հոգուն հարազատ, նրանց թոռների երկիրը ազատի շրջափակումից, նախ և առաջ՝երկաթգծային կապը արտաքին աշխարհի հետ վերականգնեցնելով:
3) Լենին-Աթաթուրք, (1921) պայմանագրի իրավաբանորեն անվավեր լինելը հաստատելը:
Միջազգային իրավունքի տեսակետից Լենին-Աթաթուրք պայմանագիրը անվավեր է: Այս փաստի հաստատումը և քննարկման առանցք բերելը որոշիչ է լինելու հարցի լուծման համար: Այդ լռությունը ձգձգում է այսօրվա անորոշությունը: Միջազգային իրավունքի իրավասության տարածք համարվող այս թնջուկը ծածկվել է «Մադրիդյան սկզբունքներով» և «Մինսկի խմբով» և այլ պայմանավոր-վածություններով: Կարծես թե ՍՍՀՄ չի եղել: Կարծես թե Ադրբեջանական ՍՍՀ չի եղել: Կարծես թե Ադրբէջանական ՍՍՀ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզ չի էղել: Կարծես թե Դադէի վանք ու Գանձասար չի եղել: Կարծես թե անցյալ չի եղէլ ու չկա: Այսպիսի հավկուրության պայմաններում ինչ խոսք կարելի է ասել բանակցությունների մասին, երբ իրականում հարցի պատմությունը իր մեջ արդեն ունի իր իսկ լուծումը: Վերադարձ դեպի իրականություն: Վերադարձ դեպի խնդրի արմատները:
Եթե ոչ ԱՄՆ-ի, ապա ո՞ւմ վրա հույս դնենք պատմական ճշմարտության վրա հիմնված արդարադատության իրագործումը: Անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով հաստատելու Լենին-Աթաթուրք պայմանագրի իրավաբանորեն անվավեր լինելը, որպես հետևանք հայկական ցեղասպանության Թալիաթյան իրագործման: Այդ ժամանակ հայկական ցեղասպանության անտեսվեց Լենինի կողմից: Իսկ այն հարցին նույն ժամանակ, թե ինչպե՞ս կարողացաք ժողովրդավար Թորքիա ստեղծել, Քամալ փաշան պատասխանել է. «Թալիաթը ամեն ինչ արել էր արդեն, ինձ բան չէր մնացել անելու»:
Նա հաստատեց Հենրի Մորկենթաուի գույժը, որը ի վերջո իր իրավաբանական գնահատականը ստացավ ԱՄՆ-ի Սենատի Մենանդես-Կրուզ առաջարկի վերջին հարյուր տոկոսով ընդունված որոշումով: Ափսոս, որ Լենին-Աթաթուրք պայ-մանագիրը փաստացի արդեն 98 տարի է, իրավաբանական կեղծ ծածկույթ է 1915-1923 թվերին մարդկային քաղաքակրթության պատմության Թուրքիայի ամենահրեշավոր հանցանքը ծածկելու: Պատահական չէ, որ Արցախյան շարժումը ՍՍՀՄ-ի Կոմունիստական Կուսակցության կողմից 1988-ին, ի սկզբանե որակավորվեց որպես հակասոցիալիստական: Դա տրամաբանական էր: Արցախյան շարժումը բացահայտեց Լենինիզմի հակամարդկային էության միայն մի կողմը: Այդ արեց արցախցին: Արցախը այն տէղն է, որտեղ Քրիստոսի առաջին աշա-կերտներից մեկըԴադէն, մի պարզ աղոթատեղ է կառուցել մեր թվարկության 60-ական թվերին, որի գերեզմանի վրա 1200 տարի առաջ շինած եկեղեցին, ի ուրախություն բոլորիս (Սովետի ժամանակ) ադրբեջանցիները պահել են ցավոք որպես «գոմ», երբ Սովետն իրենց Մզկիթնեն էր քանդում: Արցախի անկախանալը և կանգուն մնալը ոգեղենության դրսևորում է: ՍՍՀՄ-ը չդիմացավ ոգեղենության, ճշմարտության և ողջախոհության պատմական մարտահրավերներին ու վերացավ, իրենից հետո թողնելով արդեն իրեն հատուկ, իր իսկ ստեղծած արհեստական Արցախյան հակամարտություն: Սենատի վերջին որոշումը Մորկենթաուի սրտացավ-իրազեկ հաղորդագրություններին համարժեք հատույթում է արժեվորվում, որն արդեն գերարժեքության ուժ ունի, իր համարժեքը չունենալով մարդկության պատմության մէջ: ԱՄՆ-ի նախագահը Վուդրո Վիլսոնը Հայկական հարցի լուծման իր տեսլականը ուներ: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը դեռ չի արտացոլում այդ տեսլականին համարժեք կեցվածք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *