Արտյոմ Դալաքյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Posted on February. 16. 2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում (մինչև 50,8 կգ) WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (20-0, 14 նոկաուտ) պաշտպանել է տիտղոսը:

Կիևում տեղի ունեցած տիտղոսային մենամարտում Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է վենեսուելացի Խոսբեր Պերեսին՝ 118։110, 117։111, 117։111։

32-ամյա Դալաքյանը չորրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *