Posted on March. 19. 2020
Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնա-վիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։
Հիշեցնում ենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար գործընթաց է, որի նպատակն է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելը, արտա-կարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերելը, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։
Ստորև ներկայացնում ենք
Հյուպատոսական հաշվառման ավտոմատացվ-ած համակարգի հղումը՝ https://www.mfa.am/hy/consular-registration/
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության էլեկտրոնային փոստի հասցեն laconsul@mfa.am, consulateam@gmail.com
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության (թեժ գիծը) +1(818)6966078, +1(818)60966079
ՀՀ գլխավոր հյուպատոսություն