Օլիմպիական խաղերը հետաձգվեցին 1 տարով

Posted on March. 28. 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ընդունել է Ճապոնիայի իշխանությունների և Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկը 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը 1 տարով հետաձգելու վերաբերյալ, տեղեկացնում է Օլիմպիական խաղերն ընդունող երկրի՝ Ճապոնիայի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջարկով՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել Տոկիո-2020-ը հետաձգելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ավստրալիան և Կանադան հայտարարել էին, որ չեն մասնակցի Օլիմպիական խաղերին, եթե ՄՕԿ-ը որոշում չընդունի խաղերը հետաձգելու վերաբերյալ:
Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Ավելի վաղ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել էր նաև ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *