Այս մարդը` ավելի ճիշտ սրիկան, ով ձեւանում հոգեւորական, անբարոյական չարչուն բնորոշ մտածելակերպով, ամեն ինչ անում է ըստ անձնական շահի եւ նպատակահարմարության

Posted on April. 25. 2020

Garo Yegnukianը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Այս մարդըավելի ճիշտ սրիկան ով ձևանում հոգևորական, անբարոյական չարչուն բնորոշ մտածելակերպով, ամեն ինչ անում է ըստ անձնական շահի և նպատակահար-մարույան: Երբ ես կալանավորված էի սերժի օրոք շինծու մեղադրանքով, (որը մինչ օրս դատական պրոցեսի մեջ է և չի կարճվում, համաներվում կամ արդարացվում, քանի որ նոր իշխանությանները սերժի հանցավոր ռեժիմի իրավահաջորդներն են) Գարեգին Բ-ն փող մուրալու գործերով գտնվում եր Նյու Յորքում: Եղբայրս կազմակերպել էր ցույց Սուրբ Վարդան եկեղեցու առաջ (որտեղ այդ պահին գտնվում էր Գարեգին Բ-ն), պահանջելով որ նա միջամտի որպես հոգևոր հայր պահանջելով իմ ազատումը կալանավորումից: Հայտնվելով անհարմար դրության մեջ, նա հրավիրել է եղբորս և մի քանի այլ ցուցարարների հանդիպման իր հետ, որտեղ բոլորի ներկայությամբ, ներառյալ մի քանի ուրիշ եկեղեցականների և ԱՄՆ-ի Արևելյան հայոց թեմի առաջնորդի, խոստանում է բարեխոսել սերժին, որ իմ «պատիժը զեղջվի»: Մի պահ մոռանանք, որ նա խախտում է իմ անմեղության կանխավարկածը, քանի որ դատավարությունը դեռ մինչ օրս չի ավարտվել, հետևաբար «պատժի» մասին խոսք չէր կարող լիներ, բայց այն փաստը, որ նա օգտագործում է «զեղջ» բառը «ներում», «վաղաժամկետ», «մեղմացուցիչ» և այլ բառերի փոխարեն ցույց է տալիս իր չարչի տեսակի մտածելակերպը, որը շատ հեռու է հոգևորականի առաքելությունից: Սա դեռ ամբողջ աբսուրդը չէ: Այս չարչին արժանանում է անբարոյական սրիկայի բնորոշման այն պատճառով, որ վերադառնալով Հայաստան մտորում է այդ «զեղջի» տարբերակների մասին և երկու անգամ իմ մոտ կալանավայր է ուղարկում հեռուստատեսությոնից հանրածանոթ հայր Ռուբենին, որպեսզի նա կաթողիկոսի անունից ինձ համոզելու ընդունել իր առաջարկած բարտերը Հայաստանից «ինքնաքսորվելու» դիմաց սերժի կողմից «ազատություն» շնորհելու փոխարեն: Ահա և առևտուր անելու անբարոյական առաջարկը«ազատության» դիմաց «ինքնաքսորում», այն մարդու համար ով Հայաստան է ներգաղթել իր 5 երեխաների հետ: Սա է պատկերը մեր եկեղեցու առաջնորդի հայապահպանման կեղծ կոչերի աքսորել Հայաստանից հայրենադարցին:
Սրիկա անբարոյական չարչի կաթողիկոսը եկեղեցու համար պետք է որ մահացու մեղք գործած լիներ և կարգալուծման արժանանալուց բացի, նաև պետք է քրեորեն պատժվեր «որպես կեղծ կաթողիկոս ներկայանալու համար»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *