Գարեգին Բ-ի հովանավորյալ օֆշորիստը

Posted on April. 25. 2020

thenewsroom.news
Մինչ հանրությունը քննարկում է Գարեգին Բ-ի կոչը Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին (ընդ որում՝ մեծ մասը սուր քննադատության է ենթարկում ու միայն մի փոքր մասն է պաշտպանում), ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ մեղադրանք է առաջադրվել Հայ Առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Չնայած հաղորդագրության մեջ բարձրաստիճան հոգևորականի անունը նշված չէ, սակայն տեքստում նկարագրվածից պարզ է, թե ում ու ինչի մասին է խոսքը։ «Հերոս» հոգևորականը Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, մի թեմ, որը հանգուցային նշանակություն ունի հայոց եկեղեցու մեջ։ Իսկ գործը վերաբերում է Կիպրոսի օֆշորային գործին։
Դեռ տարիներ առաջ էր հայտնի դարձել Նավասարդ Կճոյանի ներգրավվածությունը Կիպրոսի օֆշորային խոշոր սկանդալում։ Այդ ժամանակ այս գործը մեծ աղմուկ հանեց։ Այն կապվում էր Նավասարդ Կճոյանի, վերջինիս սանիկ Աշոտ Սուքիասյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Նրանք խաբեությամբ ունեզրկել են մի գործարարի, յուրացրել նրա ու վերջինիս հարազատների ունեցվածքը, այն օրինականացնելու համար օգտագործել նախապես օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի մեջ 33 տոկոսով բաժնետեր է հանդիսացել Կճոյանը: Խոսք չկա, հոգևորականի «իդեալական» կերպար է։
Օֆշորային այս գործի բացահայտվելուց հետո Նավասարդ Կճոյանը, կարելի է ասել, ջրից մաքուր դուրս եկավ։ Նա սանիկին համոզեց իր անունը չտալ ու ամեն ինչ վերցնել իր վրա՝ դատապարտվելուց հետո նրան օգնելու պայմանով, ինչը և եղավ։ Սանիկ Աշոտ Սուքիասյանը գործի անջատված մասով դատապարտ-վեց, սակայն հետո արդարացվեց։ Թերևս քավորի միջամտությամբ։
Օֆշորային և խոշոր խաբե-ության այս պատմությունը մեկին մեկ ի ցույց է դնում այդ օրվա քաղա-քական ու հոգևոր իշխանության իրական դեմքը։ Մաֆիոզ Նավա-սարդ Կճոյանը հոգևորականի խտացված ու հավաքական այն կերպարն է, որին կերտել, պաշտ-պանել ու մեծ աջակցություն է ցույց տվել Հայոց վեհափառի աթոռին նստած Գարեգին Բ-ն։ Այն ինչ-որ տեղ նաև վերջինիս պատկերն է։
Նավասարդ Կճոյանի անունը կապվում է նաև մի շարք այլ սկանդալային գործերի ու պատմու-թյունների հետ։ Նա համարվում է Գարեգին Բ-ի ամենամերձավոր հոգևորականներից մեկը։ Կարելի է ասել՝ նաև գործակիցը, քանզի բացառվում է, որ Գարեգին Բ-ն անտեղյակ լինի Կճոյանի մաֆի-ոզական հակումներին ու «քաջա-գործություններին»։

Համլետ Կիրակոսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *