Posted on April. 25. 2020
Այս հանգստյան օրերին մեկնարկած շախմատի առցանց մրցաշարը՝ Magnus Carlsen Invitational-ը, դատապարտված է դառնալու սպորտի համար բավականին նշանակալի իրադարձություն ոչ միայն նրա համար, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մենք ներկայումս ունենք մարզական իրա-դարձությունների պակաս, այլ նաև այն պատճառով, որ այն բավականին ներկայացուցչական է։ Եթե ֆուտբոլասեր եք, կարելի է այսպիսի համեմատություն անելգ այն նման է շախմատային Չեմպիոնների լիգայի, որտեղ միայն լավագույններն են։
Հիմա կասեք, նման մրցաշար արդեն կար, այն էլ՝ թիմայինգ օրինակ՝ Pro Chess League-ն, որտեղ միմյանց հետ խաղում են երկու տասնյակից ավելի թիմեր՝ հաճախ համալրված շախմատի աստղերով։ Բայց այն միշտ հետաքրքրել է երկրպագուների շատ նեղ շրջանակի։