ԹՄՐԱՆՅՈՒԹ ԳՑՈՂ ԵՊԻՍԿՈՊՈՍԸ

Posted on May. 1. 2020

2018թ. հուլիսի 8-ի հետմիջօրեին, Վաղարշապատի ոստիկանատանը հեռախոսազանգ է ստացվում, թե Մայր Աթոռի դիվանատան շենքում, նստացույցի մասնակիցներից մեկի իրերի մեջ թմրանյութ կա: Ոստիկանությունը անմիջապես խուզարկում է այդ իրերը եւ արգելված որեւէ բան չի հայտնաբերում: Քիչ անց՝ ոստիկանությունը նորից հեռախոսազանգ է ստանում նույն բովանդակությամբ, նորից խուզարկում է նույն պայուսակը, եւ, ո՜վ զարմանք, պայուսակում հայտնաբերում կանեփանման մի փոքր զանգված:

Անմիջապես ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվում է 57174118 քրեական գործը, սկսում է նախաքննություն: Ոստիկանությունը եւ առհասարակ ՀՀ Արմավիրի մարզի իրավապահ մարմինները հաջորդ օրերին ամեն ինչ անում են գործը լղոզելու եւ ծածկելու համար: Եվ դա հասկանալի էր, որովհետև մարզի ավագ դատախազը Գարեգին Բ-ի եղբորորդի Կորյուն Ներսիսյանն է…

Այդուհանդերձ, պարզվում է, որ երկու անգամ ոստիկանություն զանգողը եղել է միեւնույն անձը՝ Մայր Աթոռի դիվանատան աշխատակիցներից Սեւակ սարկավագ Տերտերյանը: Նստացույցի մասնակիցներին հաջողվեց իմանալ նաեւ, թե Սեւակը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ երկու զանգերն իրեն ստիպել է կատարել դիվանապետ, քոչարյանասեր Արշակ «եպիսկոպոս» Խաչատրյանը (ի դեպ, նա հայտնի է «Պլանքաշ Սյամո» անունով), եւ թե իր այս արարքի համար Գարեգին Բ-ն օրեր անց առձեռն սարկավագին հանձնել է 1000 դոլար պարունակով մի ծրար՝ ի նշան երախտագիտության: Այսքան հստակ փաստերով հանդերձ, որ կազմակերպիչը եղել է դիվանապետ Արշակ «եպիսկոպոս» Խաչատրյանը, առնվազն Գարեգին Բ-ի իմացությամբ, Արմավիրի մարզի իրավապահ մարմինները, դեպքից գրեթե 22 ամիս անց էլ «չեն կարողանում» գործի նախաքննությունն ավարտել:

Հ.Գ. 2018 Հոկտեմբերի 2-ին դիմում է ներկայացվել ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նշյալ ապօրինության մասին: 2018թ. դեկտեմբերի 12-ին հավաք կազմակերպեց կառավարության շենքի մուտքին՝ պահանջելով հանդիպել պարոն վարչապետի հետ: Վերջինիս օգնականի միջոցով նրան հանձնվեց նույն օրվա թվականը կրող բողոքագիրը: Այնտեղ պարոն Փաշինյանին հիշեցվում էր, որ իրեն ուղղված մեր՝ հոկտեմբերի 2-ի դիմում-բողոքից հետո էլ ՀՀ իրավապահ մարմինները «շարունակում են լղոզման նույն վարքագիծը, ավելին՝ պատրանք են ստեղծում, թե իբր «աշխատում են» »:

Գեւորգ Յազըճյան
Երեւան, 26 ապրիլի 2020թ.

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
ՀՀ Քննչական Կոմիտե
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia
Alen Simonyan
ՀՀ կառավարություն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *