Posted on June. 10. 2020
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումները կվերսկսվեն 2020թ. հոկտեմբերի 1-ին և կավարտվեն 2021թ. ապրիլի 30-ին:
Տոկիոյի խաղերի հետաձգումից հետո IWF-ն առաջարկել էր պարտադիր ուսումնամարզական հավաք կազմակերպել բոլոր այն մարզիկների համար, ովքեր կնվա-ճեին մասնակցության ուղեգրեր։
Ճամբարում նախատեսվում էր ստուգել բոլոր մարզիկներին, համոզվելու համար, որ խաղերում հանդես կգան միայն չվարակված ծանրորդները։
ՄՕԿ-ը չի հաստատել նախագիծը, փաստելով, որ դա կբարդացնի ազգային օլիմպիական կոմիտեների նախապատրաստությունը և կմեծացնի նրանց ծախսերը: Ճամբարը կամավոր պետք է լինի, ոչ թե պարտադիր: