ՋՆՋԵԼ ԹՈւՐՔԻՆ. Քոչվոր Ալիեվին ուժով է պետք ճնշել. Ոչխարն այլ լեզու չգիտի. Մենք պետք է Քուռ հասնենք

Posted on October. 16. 2020

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի (1990-1995թթ.) պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։
– Պարոն Գաբրիելյան, պատերազմը շարունակվում է, իսկ ավարտը դեռևս չի երևում: Ի՞նչ կարծիքի եք ընթացքի մասին:
– Պատերազմը ընթանում է մեր ցանկություններին համաձայն և արդեն մեր թելադրանքով: Կարծում եմ՝ հոկտեմբերին պատերազմը կավարտվի մեր զորքի Քուռ գետի ափ հասնելուց հետո:
– Բայց Ադրբեջանը Վրաստանի օդային տարածքով նորանոր ժամանակակից զինատեսակ-ներ է ստանում, մասնավորապես նաև Իսրայելից:
– Ցավոք սրտի, այդպես է, թվում էր, թե բացառությամբ Թուրքիայի, այլ պետություններ չպետք է այլևս շարունակեին այդ ահաբեկչական պետությանը զենք-զինամթերք մատակարարել, առանձնապես Իսրայելը: Կարծում եմ՝ Հայաստանը համապատասխան դիվանա-գիտական քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ, իսկ որպեսզի այդ զենքը տեղ չհասնի, մեր զինված ուժերը պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի մուտքի հատվածում ոչնչացնելու բոլոր այն ինքնաթիռներն ու ավտո-երկաթուղային փոխադրամիջոցները, որոնք զենք և զինամթերք են հասցնում Ադրբեջանին:
– Նկատեցիք, որ պատերազմը կավարտվի հոկտեմբերին մեր զորքի Քուռ գետի ափ հասնելուց հետո: Կարծում եք՝ մեր զորքերը Քուռ կհասնե՞ն։ Չե՞ք կարծում, որ միջազգային հանրությունը կարող է մեզ թույլ չտալ:
– Նախ ասեմ, որ Քուռ գետի աջափնյա տարածքները պատմական Հայաստանի՝ Արցախ աշխարհի անբաժանելի մասն են: Եվ երկրորդ՝ միջազգային հանրությունը ելնում է փաստից և ամենակարևորը՝ տարածաշրջանի ապագա վիճակից, այսինքն՝ այդ քայլով Հայաստանը ի վիճակի է հետագայում ապահովել տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը: Ադրբեջանը, այն տարածքով, որը կմնա իրեն, որպես ահաբեկչական պետություն կվերանա, և այդ տարածքներում կապահովվեն ադրբեջանցի ժողովրդի և ազգային փոքրամասնությունների անվտանգությունն ու զարգացման հնարավորությունը: Իսկ թույլ տալը հարաբերական հասկացություն է, եթե ուժեղ ես, և քո կատարած քայլերը չեն հակասում միջազգային հանրության ցանկություններին աշխարհի կառավարելիության գործում, ուրեմն քո դեմ խնդիր չի առաջանա: Ամեն ինչ կախված է մեզանից՝ Հայաստանից, կլինենք վճռական, կկատարենք մեր առաքելությունը, միջազգային հանրությունը կլինի մեր կողքին: Իսկ ինչու հենց Քուռ գետ հասնելուց հետո, որովհետև մեր բարեկամ պետությունների ղեկավարները թախանձագին կխնդրեն, որ այլևս առաջ չշարժվենք և երաշխիքներ կտան մեր պահանջներին համապատասխան խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ:
– Ձեր նախորդ հարցազրույցում (https://www.1in.am/2827799.html) Դուք կարծիք էիք հայտնել, որ Հայաստանը դառնալու է նաև Ադրբեջանի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների անվտանգության երաշխավորը: Իսկ ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը:
– Այո, այդ առաքելության իրականացումը կատարվելու է Ադրբեջանին պարտադրվող պայմանագրով, որի երաշխավորներն են դառնալու այն երկրները, որոնք մեզ խնդրել են Քուռ գետը չանցնել: Արցախի և Ադրբեջանի միջև կնքվող պայմանագրում այս մասին պետք է առանձին գլխով նշվի: Պայմանագրում նաև նշվելու է, որ Հայաստանը առանձին զորամիավորում է պահելու Ադրբեջանի տարածքում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու համար:
– Ձեր պատասխանից բխում է, որ պատերազմը մեզ ձեռնտու է:
– Այո, պատերազմը մեզ ձեռնտու է: Դա Իլհամ Ալիևի նվերն է մեզ: Պատերազմի միջոցով մենք լուծում ենք մի շարք հարցեր.

  1. այս փուլում Արցախի անկախության ճանաչման խնդիրը համարում եմ լուծված,
    2.Հայաստանի զինված ուժերը ցույց տվեցին, որ հայ զորականը, որը հազարավոր տարիներ եղել է աշխարհի լավագույն զինվորներից մեկը, մնում է նույն կարգավիճակում և այդ շնորհի շնորհիվ դարձավ ժամանակակից պատերազմ վարելու ունակ լուրջ և հզոր գործոն,
    3.Արցախի հարցի շուրջ տեղի ունեցած բանակ-ցությունները և դրանց հիմք հանդիսացող բոլոր սկզբունքները պատմության գիրկն են անցնում: Հետագա բանակցություններում այլևս պետք է քննարկվեն միայն Արցախի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը՝ Քուռ գետով, և փոխադարձ ճանաչումը: Այլ հարցեր չպետք է քննարկվեն,
    4.Ադրբեջանը վերադարձնում է Նախիջևանը,
    5.Հայաստանի ապագա ընթացքի որոշումն է, այսինքն՝ Հայաստանի ժողովրդի և իշխանության հասունացումը հանգեցնում են մի շատ հետաքրքիր եզրահանգման, որ միայն հայ ժողովրդի կամքը և ցանկությունը բավարար են լուծելու իր առջև դրված ցանկացած խնդիր, ուստի այլևս Հայաստանի շահերից չբխող որևէ որոշում չի ընդունվի և չի ձեռնարկվի,
    6.նաև Հայաստանի տնտեսական զարգացման հիմքերն են դրվում,
    7.Հայաստանը դառնում է տարածաշրջանի անվտան-գության երաշխավորը,
  2. Հայաստանը այլևս որևէ մտահոգություն չի ունենում իր իրավունքները վերականգնելուն հետամուտ լինելու հարցում և կսկսի այդ իրավունքները վերականգնելու գործընթացը՝ նկատի ունեմ Վիլսոնի իրավարար վճռի իրականացման գործընթացը:
    – Իսկ ինչպե՞ս է ամրագրվելու պատերազմի ավարտը:
    – Արցախի և Ադրբեջանի միջև կնքվելու են մի քանի պայմանագրեր. պայմանագիր Արցախի և Ադրբեջանի միջև սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ, պայմանագիր ռազմական տուգանք վճարելու մասին, պայմանագիր բարեկամության և համագործակցության վերաբերյալ: Ինչպես նաև պայմանագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշտման և փոխադարձ ճանաչման, և պայմանագիր բարեկամության և համագործակցության վերաբերյալ:
    – Դուք նշում եք պայմանագրի կնքում Արցախի և Ադրբեջանի միջև, սակայն Արցախը չճանաչված պետություն է, Ադրբեջանը կհամաձայնի՞ դրա հետ:
    – Կարծում եմ՝ առաջիկա օրերին Արցախը կճանաչվի որպես անկախ պետություն ոչ միայն Հայաստանի կողմից, այլև Մինսկի խմբի եռանախագահների և այլ պետությունների կողմից: Թուրքիայի և Ադրբեջանի կատարած սարսափելի սխալը՝ ոչնչացնել Հայաստանը, իսկ մեր ժողովրդի՝ որպես մեկ միասնություն ոտքի կանգնելը և իշխանության ճիշտ քայլերը, հասունացրին խնդրի կարգավորման գործընթացի արագացումը: Բոլորը հասկացան, որ չարիքի կենտրոն դարձած Թուրքիան այլևս ահաբեկչության կենտրոնի է վերածվել և իր հետ քարշ է տալիս նաև Ադրբեջան կոչված չկայացած միավորմանը, իսկ Հայաստանը որպես կայացած պետություն կարող է դիմակայել այդ չարիքին, ուստի անհրաժեշտ է օգնել Հայաստանին: Եվ շուտով Հայաստանը կստանա համապատասխան օգնություններ ոչ միայն Ռուսաստանից, այլև տասնյակ բարեկամ պետություններից:
    – Կարո՞ղ ենք համարել, որ դրանից հետո Ադրբեջանի հետ այլևս պատերազմ չի լինի:
    – Այո, այս հաղթանակով տարածաշրջանը կթևակոխի երկարատև կայունության և խաղաղության ժամանակաշրջան, քանի որ այլևս, ըստ Ադրբեջանի հետ կնքվող պայմանագրերի, նա իրավունք չի ունենա առանց Հայաստանի թույլտվության ունենալ զինված ուժեր, հարձակողական զինատեսակներ, զորքի թվաքանակը չի կարող անցնել 30 հազարը և այլն: Հայաստանը դառնալու է Ադրբեջան պետության
    նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետություն, քանի որ այդ պետությունը հակված է չհարգել մարդու իրավունքները, ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև հովանավորում է ահաբեկչական կազմակերպություններին, ըստ էության ինքն արդեն վեր էր ածվել ահաբեկչական պետության և տարածաշրջանը պահում էր անկայունության վիճակում և միշտ վտանգում տարածաշրջանի խաղաղությունը: Նշեմ նաև, որ Ադրբեջանը պետք է նաև պատերազմական հանցագործության համար Հայաստանին ռազմատուգանք վճարի՝ նախնական մոտավոր գնահատմամբ մոտ 100 միլիարդ դոլարի չափով:
    – Պարոն Գաբրիելյան, իսկ ինչո՞վ են զբաղվելու մեր զինված ուժերը պատերազմի ավարտից հետո:
    – Առաջին հերթին, իհարկե, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման և ամրապնդման գործընթացով, ինչպես նաև իրավարար վճռով Հայաստանին անցնող տարածքների անվտանգության և տարածքների փոխանցման փուլում, նաև համալրման և վերակազմավորման խնդիրներով: Համաշխարհային առումով՝ մասնակցելու է աշխարհի տարբեր տարա-ծաշրջաններում խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործընթացներին: Մեր բանակի հզորացումը և արդի ժամանակաշրջանում պատերազմ վարելու ունակությունը Հայաստանին վերադարձնում են իր երբեմնի փառքը:
    Այս փուլը ես համարում եմ հայոց՝ Հայաստանի փառքի վերականգնման երկրորդ փուլ: Առաջինը՝ 1990-ականների սկիզբն էր, երբ վերականգնեցինք Հայաստանի անկախությունը և հաղթեցինք արցախյան առաջին պատերազմում: Երրորդ և վերջին փուլը կլինի մի քանի տարի հետո, երբ Հայաստանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը արևմտյան մասում և կստեղծի տնտեսապես հզոր և արդար պետություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *