Բա հզօր էիր, բա գայիր՝ կազմակերպէիր, երկիրը չտայիր. Քոչարեանի վերադարձը բացառում եմ

Posted on January. 30. 2021

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան 27 Յունուար, 2021 | www.1in.am

«Առաջին լրատուական»-ի զրուցակիցն է պաշտպանութեան նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնեանը:

– Ռոբերտ Քոչարեանը նախօրէին իր հարցազրոյցում խօսել է հնարաւոր դաւաճանութեան մասին և յայտարարել, որ «իւրաքանչիւրն իրաւունք ունի մտածելու, որ պարտութիւնը գործարքի հետևանք էր, քանի դեռ դա չի հերքուել: Եթէ ՀՀ վարչապետը լինէր թուրքական գործակալ, կ՛անէր այն ամէնը, ինչ արւել է Հայաստանում»: Ինչպե՞ս էք գնահատում նրա այս յայտարարութիւնները, նաև առհասարակ նրա ակտիւացումը:

– Դէ ինքը հասկացաւ, որ այն մարդկանց, որոնց ինքը բաց թողեց, իրեն օգուտ չտուեցին, աւելի վարկաբեկեցին, ինքն էլ որոշեց անձամբ դուրս գալ ասպարէզ: Վազգէն Մանուկեանը եւ միւսները, որ կան, արդեն վարկաբեկուեցին, դրա համար ինքն անձամբ է դուրս գալիս, եւ իր հիմնական թիրախը լինելու է դաւաճանութիւնը, հողեր ծախելը եւ մնացածը: Ինքը դա է վերցնելու իրեն որպէս սպառազինութիւն:

– Նա յայտարարել է, թէ պատահական չէր, որ Ստեփանակերտում միայն նախագահականի շէնքն էր խնայւում: Ինչպէ՞ս էք գնահատում այս յայտա-րարութիւնը:

– Ես չգիտեմ, թէ դա ինչ նպատակ ունի, բայց ես կարող եմ ասել, որ ոչ միայն նախագահական շէնքի, այլեւ Ստեփանակերտի կենտրոնում ոչ մի շինութեան վրայ արկ չի ընկել, բոլոր ռմբակոծութիւնները եղել են ծայրամասերի վրայ, իսկ Կենտրոնը չի վնասուել: Իսկ թէ ինչու չի վնասվել… թուրքը խելացի էր վարւում. այդ շէնքերի վրայ, հիւրանոցների վրայ, ՀԷԿ-երի վրայ, գիւղերում դպրոցների վրայ գրեթէ ռումբ չգցեց: Նոյնիսկ ՀԷԿ-ի կողքին գտնւում էր մեր թիկունքային ապահովման գումարտակը, նրանք գումարտակը ռմբակոծեցին, որը ՀԷԿ-ից հեռու էր ընդամենը 200 մետր, իսկ ՀԷԿ-ին ոչ մի վնաս չտուեցին: Թուրքը մտածում էր՝ մէկ է, գրաւելու եմ, ինչի՞ աւերեմ պատրաստի շէնքերը: Այսինքն՝ Ստեփանակերտն աւերի, յետոյ նորից սարքի՞։ Իրենք նպատակ ունէին Ստեփանակերտն էլ գրաւել և ամբողջ Արցախը գրաւել:

Ինչ վերաբերում է դաւաճանութեանը, այսօր բոլորը դաւաճան են փնտրում, բայց ժողովուրդը շատ լաւ գիտի, թէ ովքեր են դաւաճանները: Երբ ինքը ներկայանում է որպէս առաջին հերոսներից մէկը, որ Ստեփանակերտը պահել է, յաղթանակներ է տարել 1990-ականներին և այլն, բա հիմա էլ թող տանէր: Ստեփանակերտում ումի՞ց էր նեղացել՝ Արայիկ Հարությունյանի՞ց էր նեղացել, որ իրեն չի ընդունել: Մեզ էլ չէին ընդունում, մենք գնացինք, կանգնեցինք ու ապացուցեցինք, որ մենք կանք, կը մնանք մինչև վերջ: Դու էլ գայիր, հաւաքէիր քո գեներալներին, Արցախի հերոսներին ու ասեիր՝ տղերք, մենք տալու բան չունենք:

Ոչ թէ եկար, նայեցիր ու հետ գնացիր: Քո հետ գնալուց յետոյ ամեն ինչ հակառակ ընթացք ստացաւ: Ուրիշի վրայ գցելով, բարդելով՝ դու անընդհատ ասում ես, որ առաջնորդ ես եղել, հզօր ես եղել: Բա հզօր էիր, կարո՞ղ է Նիկոլը պէտք է գար Ղարաբաղ հետդ կռուէր: Բանակ ունէիր, փառապանծ գեներալներ ունէիր, ազգային հերոսներ, բա գայիր, կազմակերպէիր, երկիրը չտայիր: Ամեն մէկը փախաւ, բոլորդ ուղղութիւնը վերցրիք դէպի Երևան:

– Ընդհանրապէս, Քոչարեանն ինչպիսի՞ մասնակցութիւն ունէր պատերազմին, որովհետև ինքն ասում է՝ ես բունկերում չեմ եղել, մի քանի շաբաթ Արցախում եմ եղել:

– Ի՞նչ շաբաթներ, 2 կամ 3 օր է եղել, և այն գեներալները, որոնց իր հետ տարել էր այնտեղ, գալիս էին առաջնագծում ասում էին՝ հողերը ծախած է, ինչի՞ էք մնում էստեղ: Ասում էին՝ էսքան «սնարեադ» էք կրակել, ձեզ վաղը գնդակահարելու ենք էդ «սնարեադների» համար, որ կրակում էք: Դեռ էնքան բաներ կան, որ ջրի երես են դուրս գալու:

– Քոչարեանը յայտարարել է, թէ գալու է, ընտրութիւններին մասնակցելու է ու «կրելու է»: Ձեր կարծիքով՝ ինքը որքանո՞վ կարող է յաջողել:

– Ինքը որ 1998-ին եկաւ, տեսաւ, յաղթեց, այն մարդիկ, որոնք իր կողքը կանգնած էին, էդ մարդիկ էլ չկան: Իր կողքը էլ չեն կանգնելու այդ մարդիկ: Նրանք կամ արդեն զոհուել են, կամ արդեն ճանաչում են իրեն: Ոչ ոք իր կողքը չի կանգնելու: Այ, եթէ այս պատերազմի ժամանակ ինքը նստէր Ստեփանակերտում, հաւաքէր գեներալներին ու ասէր՝ տղերք, ամեն մէկդ 300 արկ էք բերում, բեկում ենք մտցնում պատերազմի մէջ, այդ ժամանակ բոլորը կþընդունէին իրեն, կþասէին՝ տես, ասեց ու արեց: Իսկ եթէ ինքը թողել էնտեղից եկել է, Արցախը կորցրել ենք, ու հիմա ուզում է նորից իշխանութեան գալ, ինձ թվում է՝ ժողովուրդն այդքան մոռացկոտ չի:

– Նա նաև նշել է, որ բանակը պէտք է արդիականանայ, նոր հայեցակարգ է պէտք, և Վիտալի Բալասանեանը ինչ-որ քայլեր փորձում է անել: Ինչպէ՞ս էք գնահատում նոր անվտանգութեան հայեցակարգ ձևավորելու այս մղումը:

– Մեր ամբողջ տեխնիկան առանց կրակելու թողեցինք թուրքին, եկանք: Իսկ եթէ Վիտալի Բալասանեանն արդեն ԱԹՍ-ներ է առնում, շատ լաւ է, թող իրենք ֆինանսաւորեն բոլոր ղարաբաղցիներով: Սփիւռքում ինչքան հարուստ ղարաբաղցիներ ունենք, Մոսկվայի, արտասահմանի, նաև էստեղի մեծահարուստներով թող գումարները հաւաքեն, մենք ԱԹՍ-ներ էլ կþունենանք Ղարաբաղում, արդիական բոլոր զէնքերն էլ կþունենանք:

– Ըստ էութեան, որևէ ձևով ինքը իր մեղաւորութեան բաժինը չի զգում բանակում առկա այս իրավիճակի համար:

– Դէ կարող է և չզգայ: Ինքը հիմա պաշտօնի չի, կարող է և քննադատել, և ասել՝ ինչ ուզում է: Ոչ ոք իրեն չի կարող մեղադրել: Բայց որ ինքը պէտք է կանգնէր Ստեփանակերտում ու հաւաքեր բոլորին ու չի արել, դրա համար ինքը մեղաւոր է:

– Բայց չէ՞ որ հենց բանակի գումարներն են թալանուել, նաև իր նախագահութեան տարիներին:

– Ինչի՞ միայն բանակի, ամբողջ պետութեան, ամբողջ ժողովրդի գումարներն են թալանել:

– Ամեն դէպքում Քոչարեանը իշխանության վերադառնալու որևէ շանս կունենա՞յ:

– Ես բացառում եմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *