Վիկ Դարչինյանը կոչով դիմել է աշխարհի բոլոր սպորտսմեններին

Posted on March. 17. 2021

Վիկ Դարչինյանը կոչով դիմել է աշխարհի բոլոր սպորտսմեններին
«Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին. Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում` մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:
Պատերազմն ավարտվել է. հա-զարավոր զոհեր ունեցանք, հազա-րավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:
Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտե-րում, որպես բանտարկյալներ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *