ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Posted on March. 25. 2021

ԳՐԵՑ՝ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ես մի անգամ արդեն ասել եմ ու շարունակում եմ պնդել՝ 2018-ին սեռժիկ սարգսյանի հրաժարականն իր հորինած դավադրությունն էր: Արցախի ձախողումները նոր իշխանությունների վրա բարդելու և դավաճանությամբ նորից իշխանության գալու իր ու քոչարյան ռոբիկի նպատակն էր դա, որ փուլ առ փուռ գործարկեցին, ու հիմա հասել ենք արտահերթ ընտրո-ւթյունների շեմին:
Մեր երկրի նախկին թալանչիներ այդ երկուսը տեսան, որ փողոց հանած խուժանի փորձերը ընդամենը քմծիծաղ առաջացրին ժողովրդի մեծ մասի կողմից, տեսան, որ այդ խուժանն այդպես էլ չարդարացրեց իրենց հույսերը, անցան պետականության դեմ դիվերսիոն, պրովակացիոն պայքարի: Այդ պայքարում սեռժիկի ու ռոբի վերջին
հույսը մնացել են չկաթողիկոս գարեգին բ-ն, նախագահի աթոռը զբաղեցնող արմեն սարգսյանը և դատավորները՝ ԲԴԽ-ի տխրահչակ ղեկավար ռուբեն վարդազարյանով հանդերձ:
Այսքանը՝ հիշեցման կարգով: Հատկապես նրա՛նց հիշեցնելու, ովքեր վերոնշյալ դավաճանների անօրեն գործողությունների պատճառով մեր իշխանություններին հասած դժվարին կացությունից մի պահ սկսեցին տատանվել՝ պաշտպանե՞լ, թե՞ չպաշտպանել իրենց իսկ ընտրած կառավարությանը: Խնդրանքս է, որ հաստատ մնաք ձեր այն համոզմունքներին, որ ունեիք 2018-ի հեղափոխության օրերին:
Բայց մեր ուշադրությունը հիմա պիտի սևեռվի պառլամենտական առաջիկա արտահերթ ընտրությունների վրա, որը ճակատագրական նշանակություն է ունենալու մեր երկրի պետականության ամրապնդման համար: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթն արդեն ուղարկված է Վենետիկի Հանձնաժողովին: Ասել է, թե մեր իշխանություններն ամեն բան արել ու անում են օրինականությունը պահպանելով:
Ես շատ կարևորում եմ, որ պառլամենտական ընտրությունների քարոզարշավի օրերին ներկա իշխանության ներկայացուցիչների շարքերում մաքուր կենսագրություն ու քաղաքական բարձր պատրաստակամություն ունեցող նոր դեմքեր հայտնվեն: Հնարավոր է, որ նրանք լինեն հենց ա՛յն խմբավորումներից, ովքեր այս օրերին ներկայանում են որպես այլընտրանք՝ մերժելով և՛ հներին, և՛ նորերին: Հիմա կհարցնեք, թե նորերին մերժողներն ինչպե՞ս կարող են նրանց հետ նույն հարթակում լինել քարոզարշավի օրերին: Կարո՛ղ են, երբ համախմբվել է պետք և կոալիցիա կազմել, կոալիցիա՝ հանուն ժողովրդավար արժեքների պահպանման, հանուն հներին վերջնականապես հեռու վանելու իշխանությունը զավթելու ճանա-պարհից, հանուն մեր երկրում հաստա-տապես ժողովրդավարություն հաստա-տելու:
Եվ ընտրություններից հետո, երբ կասկածից վեր է առողջ ուժերի հաղ-թանակը, կառավարությունում էլ, գուցե թե, մեծ փոփոխությունների կարիքը կզգացվի, որպեսզի անցյալ մնա ժամանակին արված վարչապետի այն հայտարարությունը, թե՝ ընդիմություն կա նաև կառավարությունում:
Նոր ընտրությունների մեծ հաղթա-նակը կլինի նաև դատաիրավական այսօրվա նեխած
միջավայրը թարմացված, առողջացված տեսնել, որտեղ կբացառվի հների կամակատարների ներկայությունը, և կունենանք անկաշառ, ազնիվ ու մաքուր կենսագրություն ունեցող դատավորներ:
Ամենակարևորը, ընտրական տեղամասեր գնալ՝ միշտ հիշելով անցած քսանից ավել տարիներին կատարված անօրենությունները, երբ ոտնահարվում էին ընտրողների իրավունքները, երբ անբարոյականների կողմից կաշառքներով, սպառնալիքներով կեղծվում էին ընտրությունները, և արդյունքում ունեցել էինք թալանված մի երկիր:
Իմ երկրի արժանավոր քաղաքացի, երբ դու ընտրական տեղամաս մտնես ու քվեարկության խցում՝ վարագույրի հետևում, մենակ մնաս ինքդ քեզ ու քո խղճի հետ, որտեղ ոչ ոք քեզ չի կարող խանգարել, հիշիր, որ քո այդ մի՛ ձայնով անգամ դու իշխանություն ես ձևավորում:
Ուրեմն, նորից ու նորից հրամայական է դառնում մեր հավաքականությունն առաջիկա ընտրություններում: Սա մեր ա՛յն շանսն է, որ ջնջելու է, խանգարելու է իշխանությունը կրկին բռնազավթելու նախորդների ամեն մի դավաճանական քայլը, ամեն մի ավանտյուրան, որին սովոր են այդ հանցագործները:
Եվ դարձյալ շատ կարևոր է, որ մեր շարքերում չլինեն ժամանակավոր անհաջողություններից հուսահատվածներ, հուսախաբվածներ, որովհետև ամեն մի դժվարություն անպայման հաղթահարելի է, եթե մեր երկրի այսօրն ու ապագան տեսնում ենք ժողովրդավարության մեջ:
Քո համբերությունը, սիրելի ժողովուրդ, շատ փորձությունների կարող է հանդիպել քարոզարշավի և բուն ընտրության օրը, զուսպ և հավատով կատարիր քո քայլը, որ տեղ չթողնես դավաճան ուժերին: Պետք է հիշել, որ հանցագործեր ռոբիկի և սեռժիկի ղեկավարած ղարաբաղյան դավաճան կլանը ընդունակ է ամեն ստորության: Դրա դեմն առելու միակ ուղին մեր համախմբվածությունն է: Հիշենք, որ քանի դեռ դավաճաններն իրենց արժանի պատիժը չեն ստացել, ուրեմն հեղափոխությունը կշարունակվի նաև առաջիկա ընտրություններում մեր հաղթանակով: Իսկ այդ հաղթանակը ձեռք կբերվի միայն ու միայն մեր ժողովրդի առողջ մտածողության, հավատի ու հավաքականության ուժով:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *