Ռաֆայել Հարությունյանի սանը 3-րդ անգամ անընդմեջ դարձավ գեղասահքի աշխարհի չեմպիոն

Posted on March. 31. 2021

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նեյթան Չենը երրորդ անգամ անընդմեջ դարձել է գեղասահքի աշխարհի չեմպիոն:

Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում 21-ամյա գեղասահորդը կարճ և ազատ ծրագրերի համագումարում հավաքել է 320,88 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Ճապոնիան ներկայացնող Յումա Կագայաման (291,77 միավոր), լավագույն եռյակը եզրափակել է մեկ այլ ճապոնացի Յդզուրու Հանյուն (289,18):

Նեյթան Չենը համաշխարհային գեղասահքի անվանի մարզիչներից Ռաֆայել Հարությունյանի սանն է:

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը աշխարհի առաջնությանը չէր մեկնել կորոնավիրուսի պատճառով: Վնասվածքի պատճառով աշխարհի առաջնության չմասնակցեց նաև կանանց մենասահքի առաջատար Անաստասիա Գալուստյանը։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան – Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը մեկնել էր մրցավայր, սակայն չի մասնակցել մրցմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *