ՈՄԱ գործունեությունը՝ այժմ և առաջիկայում

Posted on April. 21. 2021

Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն կարող են բախվել Ուկրաինայի տարածքում: Եվ այստեղ նշանակություն չունի՝ ուկրաինացի ժողովուրդը դա ուզո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ ամենը Ուկրաինային առնվազն մեծ զոհողություններ և ավերածություններ կբերի՝ անկախ նրանից՝ նա կհաղթի՞, թե՞ ոչ:
ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը հենց այսպես կարող են բախվել մեր տարածքում, կամ արևելքից, կամ արևմուտքից, անկախ նրանից՝ մենք դա ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ:
Այնպես որ, եղբայրներ և քույրեր, չենք հանգստանում, շարունակում ենք աշխատել:
Ազգ-Բանակ» և ԵրկիրԱմրոց հայեցակարգերի իրականացմանը մասնակցելու երկու տարբերակ ունեք.
1-Բարձրացնել ձեր ռազմական պատրաստվածությունը՝ մասնակցելով ՈՄԱ հավաքներին և դասընթացներին:
2-Կազմակերպության գործունեությանը աջակցել ֆինանսապես:

ՈՄԱ գործունեությունը՝ այժմ և առաջիկայում.

Վերջերս մասնաճյուղեր բացեցինք 5 քաղաքներում: Շուտով՝ ևս 3-ը:
Երևանում անցկացվում են մարտական պատրաստության անվճար դասընթացներ՝ ՀՀ հասարակ քաղաքացիների համար:
Շարունակվում են հրահանգիչների պատրաստման դասընթացները՝ նոր մասնաճյուղերի համար (անվճար):
Ընթանում են ԱԹՍ-ների կառավարման դասընթացները (անվճար):
Ուսումնամարզական հավաքներ՝ մայիսի 1-10-ը՝ Բջնիի կամ Բերդի լեռներում: Բոլորի համար:
(ցանկալի է՝ մասնակիցները հոգան իրենց ծախսերը՝ ամբողջովին կամ մասամբ):

Գրանցումը՝ https://www.voma.center/camp հղումով
Ապրիլի վերջին կմեկնարկվեն Հրետանավորների պատրաստման դասընթացները (25 հոգի, անվճար):
Մայիսի սկզբին կսկսվեն Հումանիտար ականազերծման և Սակրավորական գործի դասընթացներ (անվճար): Դասախոսը Կանադայից ժամանած մեր հայրենակիցն է։
Մայիսի կեսերից՝ Առաջին բուժօգնության դասընթացներ ՈՄԱ հրահանգիչների և ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի բժիշկների համար (անվճար):
Մայիսի վերջին կանցկացվեն հավաքներ՝ մեր՝ Արցախից եկած բարձրդասարանցի պատանի ընկերների համար (անվճար):
Ընկերներ, 2000 հոգին՝ 50 դոլարով՝ 100.000 դոլար է, ինչը մեզ մեր ծրագրերը իրագործելու, զարգացնելու հնարավորություն կտա։
Այս պահին մեզ փոխանցվել է նշված գումարի մոտ 10%-ը միայն։
Բաժանորդագրվեք ամենամսյա ավտոմատ փոխանցումներին կամ կատարեք մեկանգամյա փոխանցում՝ ձեր հնարավորության սահմաններում։
WWW.VOMA.AM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *