ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՒ ՀԱՅՈՑ ԱՊԱԳԱՆ ԿԸ ՊԱՏԿԱՆԻՆ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐՈՒՆ

Posted on April. 23. 2021

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Այս օրերուն, ինչպէս շատերս ականատես եղանք, հայրենի ներքաղաքական կեանքը յղի է բազմաթիւ զարգացումներով, եւ այդ զարգացումներու շարքին էր վերջերս տեղի ունեցած այդ զեխ հարսնիքի իրողութիւնը, որը բազմաթիւ հայրենակիցներու լայն շրջանակներու մէջ արդարացիօրէն բողոքի ձայնի բարձրացման պատճառ դարձաւ եւ՛ հայրենիքէն ներս, եւ՛ Սփիւռքի տարածքին:


ԱՍՅԱ ԱՍԱՏՐՅԱՆ – Ուզում եմ Գագոյին յիշեցնել Հայաստանի երկրաշարժը. Գիւմրին մէկ տարի սարսափելի սգի մէջ էր, մինչեւ որ Լորիս Ճգնաւորեանը եկաւ եւ ստիպեց, թեկուզ խալաթով, թեւերը վերեւ բարձրացնեն, սգահան արեց ժողովրդին: Իսկ յետոյ, երբ պէտք է որեւիցէ մէկը փոքր չափով ուրախութիւն անէր, մտնում էին մօտիկ գտնւող կորուստ ունեցող ընտանիքներից թոյլտւութիւն վերցնում ինչ-որ փոքր խնջոյքի համար: Սա Գիւմրին էր:

Գագօ, քո տղայի հարսանիքով դու բարոյական մեծ հարուած տւեցիր ամբողջ Հայաստանի հայերին: Դու հաշւի չառար գերիների կարգավիճակը, ԴՆԹ-ի պատաս-խանի սպասող ծնողներին, վիրաւորներին, հաշմանդամներին, որոնք այսօր յոյսի ոչ մի շող չեն տեսնում, չունեն ոտք ու ձէռք եւ միայն սփոփւում են, որ ողջ են մնացել: Եւ նրանք այդքանը տեսան ու դեռ անցնում են դրա միջով, իսկ քո չափաւոր դեբիլ տղադ՝ Նւէրը, որի անունը պէտք է դնէիր Փորձանք, այո, ես չեմ ցաւ ապրի քո տղային վիրաւորելու համար, որովհետեւ նրա հայրը դու ես, նա այսօր ապրում է մեր զոհուած զինւորների հաշւին, ինչպէս նաեւ՝ շատերս: Այդքանը անտեսելով, մոռանալով քո խաղը սահման գնալու ժամանակ, որը վերջացաւ ձեր անզգայ կուսակցութեան հետ կազինօ (casino) եւ Խոսրովի անտառ գնալով՝ դու արեցիր «դարի հարսանիք»:

Դու տղայ ունենալու համար Սուրբ Յովհաննէս գնացիր ոտքով, իսկ այսօր քո տղային եւ հարսին ուղարկում ես եկեղեցի ինքնաթիռով, գիտես դա Աստուած ընդունելո՞ւ է: Այսինքն, քեզ համար ի՞նչ Աստուած, հակառակ՝ քո սարքած եկեղեցիներին, որ ապահով վայր էր քո բռնաբարութեան համար եւ այն էլ՝ խմբակային: Գիտես՝ բերդում ինչպէս են վերաբերում նմաններիդ հետ: Վստահ եմ, որ դրա միջով դու էլ ես անցել: Ո՞ւր էիր շտապում այդ հարսանիքը անելու ժամանակ, տղադ դեռ 21 տարեկան է: Թէ՞ վախենում էիր նա էլ բռնաբարութիւն անէր: Յետոյ ի՞նչ, պատժւելո՞ւ էր: Իհարկէ, ո՛չ, չէ՞ որ նա մինուճար զաւակին սպանել տալուց էլ չպատժւեց: Ինչպէս ասում են, դու պրոբլեմ չունես, փող ունես՝ անյամար, մեզանից թալանած, գողացած փողեր: Աշխարհը քոնն է; Խղճուկ «պլեբեյ», բա դհոլ խփող երեխաներին ժամերով կանգնեցրել էիք, ինչո՞ւ նրանց մի բաժակ ջուր կամ հաց չտւեցիր կամ այդ դռները ինչի՞ համար էր, Թմբկաբերդի առումն էի՞ր աւետում: Կանգնեցրել էիր սպիտակ քարի վրա, սպիտակ արձաններ, դրա՞նք էլ էին տղամարդ, դրանց երեխաները պէտք է ասէին իրենց հայրը գործի է գնացե՞լ: Հակառակ քո ծախսերին ու աշխարհաճանաչ օտար երկրներից բերած երգիչներին, դու հետեւում էիր քո տղայի տրամադրութեանը, տղադ քայլող մումիա էր, հարսը արձանացած շարժւող տիկնիկ: Տեսնես այդ աղջկայ տէրը քո տղայի ինչի՞ն էր աղջիկ տալիս: Աղջիկ ջան, զգոյշ եղիր, փողը դեռ ամեն ինչ չէ, մի տեղ սրտովը չգնաս՝ կարող է քեզ էլ սպասնել տայ, սովոր է, արդեն, դժվարը առաջինն է, բայց Նւէրի մօտ հեշտ ստացւեց, չէ որ նա սովոր է «սադիզմին». Գագոն իր առիւծներին էշերով է կերակրում՝ դրանից գերբնական հաճոյք ստանալով: Նողկանք…

Անդրադառնամ մարդկային եւ կնոջ դէմքը կորցրած ագռաւ Նառային, Իվետային, երկուսն էլ վաճառուած (իսկ Իվետան ալֆոնս ամուսին է պահում), (cobra)«կոբրա»-Գեւորիկին Պետրոսեան եւ գորտի վերացուած Մելքումեանին: Ինչո՞ւ էք մինչեւ հիմա լռում, դէ խօսէք է, թէ՞ տակներդ կեղտոտ է, էլ ինչո՞ւ չէք հաչում, լափամաններդ լի՞քն է, թէ՞ դոդի տղայի հարսանիքն էր ձեզ համար սուգ, դէ խօսէք, թէ՞ ժողովրդի վախից ու ամօթից լռել էք:

Գագօ, հրավառութիւնը 1 ժամ տեւող ինչի՞ համար էր, աչքալուսա՞նք էիր տալիս սգի մէջ կորած ժողովրդին, թէ՞ տղադ յաղթանակած, թէկուզ մի ոտքը պակաս, պատերազմից էր եկել:

Գագօ, դու մի ճանապարհ ունես ապաշխարելու, ինչպէս «Հեղնար Աղբիւրի» մէջ Վարոսը ասեց. «Ես բոբիկ ոտքերով կþերթամ Երուսաղէմ իմ ու Հեղնարի մեղքերուն համար», իսկ դու ոտաբոբիկ պէտք է գնաս Եռաբլուր, չոքեչոք, դոշերիդ խփելով, բոլոր զոհերի թմբերի առջեւ ներողութիւն խնդրես, որ ծնկներդ արիւնոտւեն, դոշերիցդ նոյնպէս արիւն հոսի, որ զգաս ցաւի արժեքը:
Խօսքս յղում եմ զինւորական դատախազին, զինկոմիսարիատին, բոլոր պատկան մարմիններին, ինչու չէ նաեւ վարչապետ՝ քեզ, դոդի տղան ինչո՞ւ բանակում չէ, թէ՞ ձեւի համար մի տեղ գրանցուած է:

Օրէնք արթնացի՛ր, մինչեւ ե՞րբ պէտք է անտարբեր մնաք: Չէ՞ք զգում՝ ժողովըր-դի անեծքին էք արժանանում:

Գագօ եւ շատ գագոներ, որոնց մէջ մտնում են սերժ, սաշիկ, ռոբ ու լեւոններ, գիտէք թէ չէ՞ք պատասխանելու: Վախեցէ՛ք կեանքի (boomerang) «բումերանգից»: Սա վստահ յիշէք:

Անդրադառնամ հայ երգիչներին: Ձեզանից ոչ մէկը արիւնով ողողուած նրա փողերի կարիքը չունէր: Չպէտք է սգի մէջ կորած երկրի ոմն մոլագարի ուրախութեանը մասնակցէիք: Ձեզ հարիր չէր:

ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ – Տիկին Ասատրեան, ձեր վրդովմունքը հարազատ է՝ նկատի ունենալով, որ դուք ծնած եւ մեծցած էք հայրենի երկրի մէջ եւ բոլորը լաւ տեղեակ էք: Այստեղ բարոյական սկզբունքի խախտում կայ: Երկիրը սուգի մէջ է, անկասկած, տակաւին գերիներ ունինք, կան բազմաթիւ հաշմանդամներ հիւանդանոցներու մէջ, որոնք կարիք ունին մեզմէ իւրաքանչիւրի ամենափոքր լումային: Տակաւին կան մոխրացած հերոսներ, որոնց աճիւնները, ցաւոք, դիազննմամբ չկարողացան յայտնաբերել, թէ ում կը պատկանին այդ մոխիրները կամ ոսկորները: Այս ցաւի մէջ, եթէ մարդ արարածը, խօսքը միայն հայի մասին չէ, այլ ընդհանուր մարդ արարածը կրնայ այնպիսի հարսնիք մը ընել, շլացնելու համար այդ տնտեսութեան մէջ ապրող ժողովուրդը, ապա այդ անհատին ես՝ որպէս հայ մարդ, այլեւս ըսելիք չունիմ: Դժբախտաբար մարդիկ այսօր իրենց խղճին վրայ քար դրած են եւ այդ պատճառով չեն տեսներ ամբողջական պատկերը: Այո՛, ձեր ցասումը արդար է: Կարելի չէ այս տեսակ սգի օրերուն նմանօրինակ շռայլ /զեխ/ հարսնիք ընել: Հանուն ինչի՞: Այն պարագային, երբ այդ գումարներըը կրնային շատ աւելի ճշգրիտ խնդրի ծառայել: Կը ցաւիմ: Այդքանը կրնամ ըսել:

ԱՍՅԱ ԱՍԱՏՐՅԱՆ – Հազարաւոր «պրոթեզաւորման» կարիք ունեցող երիտասարդներ ունենք, ովքեր ձէռք ու ոտք են կորցրել հենց Գագոյի տղայի պատճառով, մեր բոլորիս պատճառով, իրենց կեանքն են տւել նրանք: Նրանք անհաղորդ են այդ բոլորին, եւ միեւնոյն ժամանակ Գագոն չի մտածում, աւելի ճիշտ օրէնքը պիտի մտածէր. եթէ ժամանակին գագոները կանգնէին պատժի առաջ, սնանկացնէին նրանց, ձեռքներից ամեն ինչ վերցնէին, այսօր այդ խտրականութիւնը, այդ բազմաշերտութիւնը բնաւ չէր երեւայ, եւ բանակը որբ վիճակում չէր լինի, ինչի առաջ որ մենք կանգնեցինք։ Դա եղաւ ներքին թշնամու սրտով: Դեռ արտաքինի մասին չեմ խօսում, բայց ներքին թշնամու սրտով եղաւ:


ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Ինչպէս զորավար Գարեգին Նժդեհը ըսած է՝ մենք խնդիր չունինք, որ աշխարհի մէջ թուրքեր կան, այլ խնդիրն այն է, որ կան՝ թուրքանման հայեր: Եւ այս թրքանման հայերը այս օրերուն մեր ժողովրդին՝ հայոց ազգին, կը կողոպտեն ամենուրեք: Եւ այս դոդի գագոները, սերժ սարգսեանները, ռոբերտ քոչարեանները եւ իրենց թուլաները եւ՛ Հայաս-տանի մէջ, եւ՛ Սփիւրքի տարածքին, եւ՛ Արցախի մէջ գոյութիւն ունին, որովհետեւ անպատիժ կը մնան: Եւ իրենց նորերը սերնդափոխում կþիրակա-նացնեն, նորերը կը պատրաստեն, որպէս պատու-հաս մեր ազգի գլխին, որովհետեւ իրենք անպատ-ժելի են: Ու՞ր մնաց բռնագանձման մասին օրէնքի կիրառումը, ինչու՞ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը չի գործադրեր ապօրինի իւրացումներու բռնագանձման մասին օրէնքը՝ իր ամբողջ խստութեամբ: Այնպէս որ մենք պարտաւոր չենք այսպիսի հետեւանքներու արժանանալ որպէս ազգ: Մենք պարտաւոր չենք ձեռնածալ մնալ, երբ մեր ժողովուրդը կը կողոպտուի եւ՛ Պաշտպանութեան Նախարարութեան առնչութեամբ, եւ՛ տասնութ, տասնիննը ամեայ զինւորներու առնչութեամբ, եւ ամբողջ մեր հայրենիքի սոցեալ համակարգի փլուզման գնով: Այնպէս որ մենք ժամանակ չունինք: Մենք ժամանակի հետ մրցման մէջ ենք եւ պէտք է րոպէ առաջ ապօրինի իւրացումներու դէմ կիրառել բռնագանձման օրէնքը: Անյապաղ:


ԱՍՅԱ ԱՍԱՏՐՅԱՆ – Բոլորը շօշափում են գերիների հարցը: Պետականօրէն ինչ է կատարւում՝ դրա մասին համարեայ թէ չի խօսւում: Բայց ես կþուզէի դիմել Գարեգին չկաթողիկոսին. «Հնդկական հողաթափիկները հագիդ պալատդ ես վայելում: Օգտագործիր քո սքեմը, օգտագործիր քո դերը: Անգամ Հռոմի Պապը խառնուել է Հայաստանի գերիների հարցին: Դու ձեւի պարագայի նման, մկան նման ծակն ես մտել, չե՞ս մտածում ինքդ էլ խառնւես այդ հարցին: Թէ դա Ռոբերտի ազատութիւնը չէր, որ դու վազէիր այդ հարցը լուծելու: Բորէնի ես դու, վարազ ես դու: Ես չգիտեմ ժամանակը ինչպէս քեզ կը բնութագրի, բայց ես բառ չեմ գտնում քեզ բնութագրելու: Հայկական բառապաշարը աղքատ է քեզ պէս հրեշին բնութագրելու:


ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Վարչապետ Նիկոլ Փաշինեանը վերջերս բաւականին բովանդակալից եւ քաջութեամբ լի ելոյթ ունեցաւ Ազգային ժողովէն ներս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում

Սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ գիտեք ինչ, մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, մենք պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից: Շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը: Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել: Ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի: Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-1998 թվականներին, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել, և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր: Չգիտեմ՝ Լևոն Տեր- Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա վիճում են, թե չեն վիճում, բայց մի 2 տարի առաջ վիճում էին՝ ո՞վ է իրենցից դուրս թողել: Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս և երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին:
Ի՞նչ պիտի անեին: Այո, ինչ մենք փորձեցինք անել 2019 թվականին՝ ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն և հարցի լուծում, իրենք պետք է անեին 1997-1998 թվականներին, որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր և չէր կարող ռազմական լուծում տալ խնդրին: Եվ մենք ոչ միայն մեզ չէինք խաբի, թե մենք բանակցություններով խնդիր ենք լուծում, այլև Ադրբեջանին զուգահեռ կպատրաստվեինք պատերազմի և ոչ թե զինվորի հացը գողանալով բադեն-բադեններում, եվրոպաներում, փարիզներում դղյակ կառնեինք:
Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և 1997-1998 թվականներին եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո՛, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակա-հարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալի, գործակալների օրոք կարող էր: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՛, կգնդակահարեին խորհրդարանում Հայաստանի արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Այո՛, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահոված լիներ թուրքական գործակալների կողմից:

ԱՍՅԱ ԱՍԱՏՐՅԱՆ – Փաշինյա՛ն, համաձայն ենք քեզ հետ: Եթէ այդքանը գիտէիք՝ մենք բոլորս գիտէինք, դուք առաւել եւս գիտէիք, ինչու՞ մինչեւ հիմա ոչ մէկը չպատժւեց, ոչ մի սպանութիւն չբացայայտւեց, ոչ մի օլիգարխ չպատժւեց: Թաւիշդ իշխեց բոլորին, թաւիշդ հոգնեցրեց բոլորին: Օրեր առաջ երկաթգիծը բացւեց: Կարծեմ՝ Գիւմրիում, որ կոչւեց Ղանդիլեանի անունով: Ինձ հետաքրքիր է Լեւոն Տեր-Պետրոսեանը ամօթից գետինը չմտա՞ւ, որ այդ բացման ժամանակ կանգնած էր Ղանդիլեանի պատկառելի տղան: Ի՜նչ սպանութիւններ եղան: Ես մի օր կը խօսեմ այդ մասին եւ ոչ մի սպանութիւն չբացայայտւեց, եւ այսօրւայ օլիգարխները, այդ թաւիշի շնորհիւ, այդ լռութեան շնորհիւ մարսեցին ամեն ինչ:

ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ – Տխուր իրողութիւնն այն է, որ մենք սկուտեղի վրայ հրամցուցած ենք Արցախը մեր թշնամուն: Եթէ մենք չվերականգնենք Արցախը, ո՞վ զայն կը վերականգնէ: Հետեւաբար, նախորդ իշխանութիւններու օրոք, երբ կը յայտարարուի, որ Արցախը Ատրպէյճանի ընդհանուր սահմաններու մէջ է, հետեւաբար մենք արդեն Արցախը ծախած կþըլլանք: Այս բարոյախօսութիւններէն դուրս ելլենք: Այսօր իրողութեան մը առջեւ կը կանգնինք: Ի՞նչ պէտք է ընենք, ի՞նչ սորվեցանք մեր սխալներէն եւ ի՞նչ պիտի ըլլայ մեր յաջորդ քայլը, որպէսզի վերագրաւենք այն, ինչ կորսնցուցինք, որովհետեւ ատոնք մեր դարաւոր հողերն են եւ ոչ՝ Ատրպէյճանի:

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Այն, ինչ որ 44-օրեայ աղէտալի, գոյութենական պատերազմի ժամանակ մենք կորսնցուցինք, հազարաւոր երիտասարդ զինւորներու կեանքեր, բազմահազար հաշմանդամներ եւ պապենական հողեր: Դա երկար շարքի մը մէկ հատուածն է, որովհետեւ Հայաստանի այսպէս կոչուած վերանկախացումէն մինչեւ հիմայ մեր ժողովուրդը բազմաթիւ ճակատներու վրայ կորուստներու ենթարկուած է ներքին թշնամիներու կողմէ, ներքին դաւաճաններու կողմէ, գողապետականներու կողմէ՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսեանէն մինչեւ Քոչարեան ու Սարգսեան եւ մինչեւ հիմայ ալ Փաշինեանի օրոք ալ նախկին օլիգարխները կը շարունակեն թալանել եւ կողոպտել մեր ժողովրդին եւ՛ հայրենիքի մէջ, եւ՛ Սփիւռքի մէջ: Այնպէս որ մեր առաջադրանքն է, որ Նիկոլ Փաշինեանի կառավարութիւնը ամեն գնով, ի գին ամեն ամեն զոհողութեան կեանքի կոչէ Ազգային Ճշմարտութեան Յանձնաժողով մը, որպէսզի այն անաչառութեամբ, իր անկախութեամբ անպայման հետազօտէ անցնող երեք, ինչու չէ չորս ռեժիմները՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսեանէն‘ 1991-98, Քոչարեանէն՝ 1998-2008, Սարգսեանէն՝ 2008-2018, եւ մինչ հիմիկուայ՝ Փաշինեանի ռեժիմը, որպէսզի թալանչիներուն եւ մեր ժողովրդին ու պետականութեան գործած բոլոր սխալները ջրի երես դուրս գան, ուղղուին, որ մենք ճանապարհ յարթենք վաղուայ հզօր Հայաստանին: Եթէ մենք սա չիրականացնենք, ապա բարոյական իրաւունք չենք ունենար ըսելու՝ «Հզօր Հայաստան, ի երջանկութիւն հայասէրներուն, ի դժբախտութիւն հակահայերու»:


ԱՍՅԱ ԱՍԱՏՐՅԱՆ – Արմեն Սարգսեանը մատնուել է անգործունեութեան, երեւի թէ նրա մէջ երկիւղ կայ նախկին կլանի գալուն եւ քանի որ ուզում է նրանց դուր գալ, բնականաբար այսօր ոչ մի հրաման չի ստորագրում: Բայց ուզում եմ կոչ անել մեր ժողո-վըրդին, որ ոչ ոք չհաւա-տայ, որ նախկին կլանը հետ է գալու: Ժողովու՛րդ, կանգնիր ոտքի, պաշտպանի՛ր հայրենիքդ, պատիւդ, պահպանիր այսօրւայ ժողովրդի ձայնը: Մաքառէ՛ք, չյուսահատւէք, չկայ պայքար առանց արդիւնքի: Ուզում եմ այդ պայքարողներից ամենայայտնիին շնորհակալութիւն յայտնել՝ փաստաբան Սեդա Սաֆարեանին: Վերջում յայտարարում եմ, խնդրում եմ՝ գնացէք ընտրութեան, չհիասթափւէք, չյուսահատւէք, մաքառէք: Ովքեր որ կարիք կ’ունենան գումարով որեւիցէ մէկին քուէ տալու, խնդրում եմ դիմէք ինձ, այդ գումարը, խոստանում եմ, կը ստանաք ինձանից, բայց երկիրը մի՛ վաճառէք: Ես իմ ասածների տէրն եմ:

ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ – Սիրելի հայ ժողովուրդ: Բոլոր անոնք, ովքեր պիտի մասնակցին ընտրութեան, ձեռքը թող դնեն իրենց խղճին եւ այդպէս իրենց քուէները տան: Հայրենիքը կայ, պիտի մնայ, եւ պիտի գոյատեւէ ձեր արդար, խղճամիտ ընտրութիւններով: Մի՛ ծախէք ձեր խիղճը, որովհետեւ հայրենիքը կարիք ունի պարկեշտ, խղճամիտ քաղաքագէտներու, քանզի դէմ հանդիման կը գտնուինք թշնամուն, որ ամեն օր կը սպասէ մեզ հոշոտելուն:

ԱՍՅԱ ԱՍԱՏՐՅԱՆ – Եւ հարկ չկայ յուշել, որ հայրենիքը միակ երեւոյթն է, միակ հարստութիւնն է, որ կրկին ունենալ հնարաւոր չէ: Կրկնում եմ՝ հայրենիքը կրկին ձեռք բերել հնարաւոր չէ: Դողացէք այսօրւայ հայրենիքի վրայ:

ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ – Մենք բարոյական իրաւունք չենք ունենար այպանելու Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոխորհրդին, Եվրոմիութեանը եւ այլ հարեւան- բարեկամ երկրներուն, որոնք Հայաստանին օգնութեան չեն կրցած հասնիլ իրենց ամբողջ ներուժով եւ բարոյական իրաւունք չենք ունենար Ռուսաստանին մեղադրելու, որ Հայաստանին չընդունիր որպէս գերիշխան երկիր: Հայաստանը, եթէ իր իշխանութիւնը չի կարենայ կերտել՝ գերիշխան քաղաքացիներ կերտելու միջոցով, ապա Հայաստանը եւ հայ ժողովուրդը միայն ու միայն իրենց պէտք է պատասխանատու բռնեն: Ես ինձ պէտք է պատասխանատու բռնեմ, դուք էլ՝ ձեզ: Եթէ հայ ազգի մասնիկը կազմող մարդը գերիշխանութիւն չստեղծէ, հայ մարդը եւ Հայաստանի մէջ, եւ Սփիւռքի մէջ պարտաւոր է գերիշխան դառնալ, պարտաւոր է ողջ օրէնքի ուժը, ողջ բարոյականութեան ուժը եւ իր հոգեմտաւոր ներուժը ծառայեցնել իր հզօր հայրենիքին, որ սոցիալապէս առողջ, քաղաքականապէս հզօր, ռազմականօրէն անպարտելի եւ տնտեսապէս բարգաւաճ Հայաստանի: Հայաստանը կը սկսի իւրաքանչիւրիցս: Իւրաքանչիւրս պարտաւոր ենք պետականութեան մասին մտածել, պետական մտածողութիւնը զարգացնել, որտեղ օրէնքի գերակայութիւնը ամենուրեք է, որտեղ գողապետականները եւ ներկայ սորոսականները տեղ չունին։

Հայաստանը, հայ ժողովուրդը եւ հայկական ապագան կը պատկանի գիտակից հայ ժողովրդին եւ ազգային ուժերուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *