Թե ինչպե՞ս մարդը վիշապ դարձավ…

Posted on June. 24. 2021


ԳՐԵՑ՝ ԳԷՈՐԳ ԵԱԶԸՃԵԱՆ

Շուրջ 15 տարի առաջ, նորոգ հանգուցյալ կնոջս ոտքի ոսկորի վիրահա-տության առթիվ ծանոթացա պրոֆ. Արմեն Չարչյանին: Թե՛ ես եւ թե՛ տիկինս հույժ զգացված էինք հմուտ վիրաբույժի համեստ, մարդկային, հոգատար վերաբերմունքից: Չարչյանը նոր էր վերադարձել, եթե չեմ սխալվում, Նիդերլանդներից, որտեղ մասնագիտացել էր:


Հիանալի տպավորվել էի նրանով թե՛ իբրեւ մարդու եւ թե՛ իբրեւ մասնագետի: Սակայն զարմացա, երբ տարիներ ետք իմացա, թե նա նշանակվել է Մայր Աթոռի անարժան գահակալ գեղարդագող կտրիճ-կտրիչ-կարիճ գարեգնի հովանու տակ գտնվող Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն: Մեծ մտավախություն ունեի, որ այս զազրելի արարծի հետ շփումները այս մաքուր մարդը չփչացնեն ինչպես ընդամենը մեկ նեխած խնձորը ժամանակի ընթացքում իր նման անպետք է դարձնում նույն արկղում գտնվող մնացյալ, առողջ խնձորներին:

Եվ ահա, Չարչյանը արդեն ցույց է տալիս իր նոր «որակները»՝ համես-տությունից անցում գոռոզության, հոգատարությունից անցում սպառնալիքների:

Արմեն Չարչյան, քո մասնագիտացած Եվրոպայում մարդկանց այսպե՞ս՝ վախո՞վ են առաջնորդում ընտրություններին: Եվրոպական ընտրական մշակույթից գոնե մի բան սովորեիր: Քեզ պե՞տք էր քո բարի համբավը փչացնել Գեղարդագող եւ «միակ տղամարդ» առյուծասպան ու մարդասպան ավազակապետերի հետ ախպերություն (ավելի ստույգ՝ ԱՂԲերություն) անելով: Ափսո՜ս, դու էլ փչացար ու այս խարանը հավիտյանս դրոշմեցիր քո ճակատին:

Միլիարդ ամո՛թ քեզ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *