«Ցանկացած հաղթանակ քրտնաջան աշխատանքի ու անընդմեջ պատրաստվելու արդյունք է:»

Posted on May. 17. 2022

Անհատի, ինչպես և ազգի կյանքը անընդմեջ պայքար է։ Իսկ պայքարը միշտ էլ հաղթանակներից և պար-տություններից է կազմված։
Մեր ազգը մեծագույն հաղթանակներ գիտի Հայկից, պարտություն-ներ՝ ցեղասպանությունից ու 2020 թվականից:
Իսկ այսօր մենք հիշում ենք Շուշիի և Երկրորդ համաշխարհային պա-տերազմի հաղթական դրվագները։
Թանկագին հայեր, մի՛ մոռացեք, որ հայի՝ որպես մարտիկի դրսևորած խիզախությունն ու ներուժը մեծ են, և այդ է փաստում նաև Շուշիի հաղթանակը։ Սակայն ցանկացած հաղթանակ քրտնաջան աշխատան-քի ու անընդմեջ պատրաստվելու ար-դյունք է:
Ինչպես կյանքում չես կարող հաջողակ լինել և հաղթել, եթե չաշ-խատես, չավելացնես քո գիտելիք-ներն ու հմտությունները, այնպես էլ երկրների միջև պատերազմներում չես կարող։ Կարծում ենք, որ մեր փառապանծ նախնիներին և հաղթանակներին համապատասխանելու լավագույն միջոցը ապագային պատրաստվելն է, ինչը նշանակում է մարզվել, տանը ռազմական հանդերձանք, գույք ունենալ և պատրաստ լինել արագ մոբիլիզացման:
Ի դեպ, հենց այսօր ավարտվեց մայիսյան հաղթանակներին նվիրված ՈՄԱ 10-օրյա ուսումնամարզական հավաքը։
ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *