ՓՈՂԻ ՔՍԱԿԸ ԵՎ… «ԱԶԳԻ ՓՐԿԻՉՆԵՐԸ»

Posted on May. 17. 2022

« Փողի քըսա՜կը, փողի քսա՜կը…
Չարին, վաշխառվին շինում բարերար,
Պըճնում ճակատը լիրբ ավազակի…»:
Երանելի Թումանյան, վկա լինեիր, թե քո օրերի համեմատ ի՜նչ ավերածու-թյուններ է գործում թալանա՜ծ փողե-րով լեցուն այդ քսակը:
Դու շա՜տ կզարմանայիր, մեծ Լոռեցի, թե ինչպես տասնամյակներով այդ թա-լանն իր կաշվի վրա զգացողը նորի՜ց է ձեռքը մեկնում ինչ-որ 5 000 դրամի, ինչ-որ 10 000 դրամի ու… իրեն բացահայտ թալանողի ստրո՜ւկը դառնում՝ մասնակ-ցելով նրա միտինգներին: Իսկ այդ միտինգ կոչվածն ինչի՞ դեմ է: Դա դեմ է իր թալանածը վերադարձնել պահանջողի՛ դեմ: Աբսուրդը հենց այստեղ է, որ թալանողը սկսել է սարսափել «Ապօրինի գույքի բռնազավթման» օրենքից ու… բողոքո՜ւմ է: Ո՞ւմ դեմ է բողոքում՝ Նրա՛, ով պահանջում է ժողովրդին վերադարձնել ժողովրդից թալանածը:
Միտինգներ անող այդ թալանչիները հո չե՞ն խոստովանելու իրենից ապօրինի պահանջի էությունը. նրանք պիտի շահարկեն Արցախի՜ հարցը: Ա՛յն Արցախի, որը պարտվեց իրե՛նց դավաճանության արդյունքում:
Սա չե՞ն գիտակցում գումարը վերցնող ու թալանչիների նոսր շարքերն իրենց մասնակցությամբ ինչ-որ չափով խտացնել փորձողները:
Չե՞ն գիտակցում, որ նախկինում էլ այդ 5 կամ 10 հազար դրամները վերցնելով են այդ երկու անհայրենիք ղարաբաղցիներ ռոբիկին ու սեռժիկին իրենց գլխին նախագահ կարգել:
Հիմա ես քե՛զ եմ դիմում, Հայաստանի արժանապատի՛վ քաղաքացի: Դու այդ թուլայի բաժին մի քանի դրամը վերցնելով՝ ո՞ւմ կողքին ես գնում-կանգնում՝ ժամանակին քեզ թալանած, հանցագործ ռոբիկ քոչարյանի՞, ով իր ղեկավարած ղարաբաղյան մաֆիոզ կլանով այս էլ քանի անգամ դավաճանեց Ղարաբաղին ու հիմա երևանյան փողոցներում քարշ գալո՞վ է ուզում Ղարաբաղ փրկել:
Կամ էլ ո՞ւմ կողքին ես կանգնում՝ Արցախյան պատերազմից փախած այդ մանր իշխանիկի՞: Էն աշխարհում անգամ Էքզյուպերին կարող է վիրավորվել, որ իր փոքր Իշխանի անունն է կրում այդ դաշնակ դավաճանը: Քեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ մանրադրամի արժեք ունեցող այդ իշխանիկը բարձր աշխատավարձ է ստանում քո հաշվին և անգործ նստում է քո երկրի Ազգային ժողովի փոխնախագահի աթոռին: Կամ էլ իրենց ընդդիմադիր կոչող այն մյուս բարոյազուրկները, որոնք այդ նույն բարձր աշխատավարձը ստանում են… փողոցներում միտինգ անելով: Դրանք նման են այն փոքրիկ շնիկին, որ քուչեքում հավաքված շներին մոտենալով, մի հատ հաչում է ու վախեցած փախչում: Դրանք նույն ձևով չփախա՞ն Ազգային ժողովից, երբ հարց տվեցին Վարչապետին ու, վախեցած այդ հարցի դիպուկ պատասխանից, փախան, որ հանկարծ չլսվի Վարչապետի՝ իրենց ապտակող պատասխանը: Դրանց փախուստը ծափահարություններով ուղեկցվեց, իսկ դուք՝ գումար վերցնող միտինգավորներդ, երևի գիտեք, թե ում և ուր են ուղեկցում ծափհարություններով:
Եւ հիմա ես հարց ունեմ նաև Ազգային ժողովի նախագահին. «Այդ փախչողները շարունակելո՞ւ են հարկատուների հաշվին աշխատավարձ ստանալ»:
Եւ դու՝ Հայաստանի քաղաքացի, թուլա բաժին գումարը վերցնելով՝ այդ ստորների միտինգներին մարդահաշիվ ես դառնում ու նամուսդ ու պատիվդ ես վաճառում: Չե՞ս նկատում, որ ժողովուրդը մերժում է դրանց:
Դու այս պատվարժան ժողովրդի մասնիկն ես, մի՛ դարձիր ամբոխին գերի: Դա շա՜տ անպատվաբեր վարմունք է: Մի՛ վերցրու այդ ոսկորը, որ սովորաբար հաբռգածները շներին են նետում: Նմանվիր նրանց, ովքեր Վանաձորից, Գյումրիից, այլ բնակավայրերից քշում են դրանց: Մի՛ վերցրու այդ գումարը նրանցից, ովքեր խաբել են քեզ ու հիմա էլ են խաբում: Ովքեր նյարդայնացած են իրենց անհաջողությամբ ու վի-րավորում են իրենց չմիացողներին: Նյարդայնանալուց դարձել են ագրե-սիվ ու անտակտ, վիրավորում են՝ ա-
ռողջ մտածող մարդկանց ժեխեր ու թուրքեր որակելով: Ովքեր կարգ պահ-
պանող ոստիկանին հայհոյում են ու հարվածում: Հիշիր, խնդրում եմ, որ դրանց անտակտ վարմունքի հետևան-քով հիվանդանոցներում 25 վիրավոր ոստիկան կա:
Հիշիր, վերջապես, որ ա՛զգդ է վիրա-վորված այդ խառնակիչներից, այդ ներ-քին թուրքերից ու տականքներից:
…Եվ նորից հիշենք Թումանյանին: Փո-ղի քսակը, հարգելիներս, «Պճնում է ճա-կատը լիրբ ավազակի…»: Դու արժա-նի չե՛ս ավազակ դառնալու՝ մի՛ վերցրու արյունով գողացված հսկայական դոլար-
ների այդ թուլա բաժինը, խնդրում եմ քեզ:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *