ԹՈՒՐՔԻ ԼԵԶՈՒՆ ֊ ՌՈՒՍԻ ԶԵՆՔԸ

Posted on June. 23. 2022

Հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան

Անգամ թուրքերն են Հայաստանում փորձում թուրքերենի տարածումն ապա-հովել։ Ամենօրյա ռեժիմով կարելի է սոցիալական ցանցերում տեսնել թուրքերեն լեզվի ուսումնասիրման դասընթացների գովազդներ։ Սակայն փոքր երկրների համար սեփական լեզվի պահպանությունն ու պաշտպանութունն ուղղակիորեն առնչվում է ազգային արժեքների, ավանդույթների ու առհասարակ՝ մշակույթի պահպահման, գոյաբանական հարցերի հետ։
Եթե մենք ամեն ցանկացողին թույլ ենք տալիս Հայաստանը վերածել մի մեծ լեզվաբանական դպրոցի՝ ըստ էության վերջին պլան մղելով հայոց լեզուն, ապա ի՞նչ ենք ակնկալում մեր այն հայրենակիցներից, որոնք առաջին ու վերջին անգամ հայալեզու գիրք են տեսել առաջին դասարանում՝ այբբուբեն սովորելիս։ Անգամ հայո՛ց լեզվի մակարդակը բավարար չի Հայաստանում, քանի որ մեր առօրյա բառամթերքի մեջ առկա են այնքան օտար բառեր, որ դրանք ժամանակի ընթացքում պարզապես լուծվել են մեր լեզվին։ Մենք չենք գիտակցում, որ լեզուն մեր գոյաբանական պայքարի ամենաառանցքային զենքն է։
Իսկ Հայաստանը պատրա՞ստ է սեփական նախաձեռնությամբ, սեփակա՛ն լեզվի պահպանությանն ու պաշտպանությանը միտված աշխատանքներ կա-տարել։ Հայաստանը պատրա՞ստ է մայրաքաղաքի կենտրոնական շանքերի վրայից հեռացնել մարդաբոյ անգլալեզու գովազդներն ու «էստի համեցեքները»։ Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նույնպիսի ջանասիրությամբ սրբել հայկական եթերը լեզվական աղբից էլ, աղտից էլ։
Վերջապես, այո, լավ է լեզու իմանալը, ինչպես հայտնի ասացվածքում՝ «որ-քան լեզու գիտես, այնքան մարդ ես», սակայն ամեն ինչից վեր, ամեն ինչից առավել հայ մարդը նախ պիտի տիրապետի մայրենիին, այնուհետև ամեն արժող կամ չարժող լեզվի համար ճանապարհ հարթի՝ սեփականի հաշվին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *