Գիշերը Սյունիքից վերադարձա Երևան։ Գլուխս ծանրացած էր…

Posted on July. 15. 2022

ԳՐԵՑ՝ ԲԺ. ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք,
թե այդ օրն ինչ եք արել ձեր ազգի համար:
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ

Գիշերը Սյունիքից վերադարձա Երևան։ Գլուխս ծանրացած էր, մտքերն աջ ու ձախ էին պտտվումհանգիստ չտալով ինձ իմ հոգնածության հետ պայքարում։
2021 թվականի գարունն էր. ահազանգ ստացա, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղը վտանգված է։ Թշնամին մի քանի հարյուրին հասնող զորք էր կուտակել գյուղըշ րջապատող լեռներում։ Հայկական կողմն այդտեղ զորք չէր տեղակայել։ Եվ մի-այն կամավորների մի խումբ5 հոգուց բաղկացած, պաշտպանում էր գյուղի, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության սահմանը։

Արցախի բանակի պոստ

Դա այն ժամանակաշրջանն էր, երբ թշնամին անխոչընդոտ խորանում էր Հայաստանի տարածքումգրավելով Սև լիճը, Իշխանասարը, գերի վերցնելով միամտացած հայ զինվորներին։ Գործընկերոջս հետ անհապաղ մեկնեցի Արավուս։ Պարզվեց, որ նախորդ օրը թշնամին գերության էր վերցրել գյուղի հովվին ում հոտը, սովորության համաձայն և չենթարկվելով նախրապանին, անցել էր թշնամուվերահսկողության տարածք։ https://www.youtube.com/watch?v=5VsJM7YfHlY https://www.youtube.com/watch?v=sqXNGLM_A2s&t=278s https://www.youtube.com/watch?v=zZpElO54K2o&t=11s Կարևոր է նշել, որ Տեղ համայնքից շուրջ 160 հա արոտավայր այսօր գտնվում էադրբեջանական զորքի տիրա-պետության տակ, գյուղացին զրկված է վարուցանք անելու և իր գոյությունը պաշտպանելու հնարավորությունից, գրեթե բոլորը վաճառել են իրենց անասուններին և իրենց «գոյությունն են քարշ տալիս» պետական նպաստների օգնությամբ միայն։ Վերադառնալով գերեվարված հովվին նշեմ, որ Արավուս գյուղի նախկին գյուղապետի և սահմանը պաշտպանող 5 տղաների ջանքերի շնորհիվ հաջողվել էր հովվին վերադարձնելձախ աչքն այտուցված ու կապտած, գլուխն արյունլվիկ։ Վերադարձրել էին նաև կենդանիների հոտը։

Դոկտ. Խաչատրյանը Արցախում վիրավոր զինվորի
վիրահատություն է անում

Արավուս հասանք ուշ երեկոյան։ Մութ էր։ Հորդառատ անձրևը գրեթե անանցանելի էր դարձրել դեպի գյուղ տանող ավերված ճանապարհը։ Մի կերպ տեղ
հասանք։ Հյուրընկալվեցինք գյուղացիներից մեկի տանը։ Սահմանապահ տղաներից երկուսը մոտեցան։ Զրույցի ընթացքում որոշեցի անձամբ ծանոթանալ իրավիճակին։
Սովետական ժամանակաշրջանի ամենագնացով, կատարյալ մթության ու ցեխի միջով, հասանք բնակելի տներից ընդամենը 100 մետր հեռավորության վրա
գտնվող, կամավորների կողմից կառուցված միակ սահմանապահ դիրքը։ Տղաները մի հին, դուռ չունեցող տնակ էին գտել ու տեղադրել այդտեղ, սեփական միջոցներով խրամատ էին փորել։ Տնակի հենց մուտքի մոտ փայտի վառարան էր դրված, որի ծխատար խողովակը վնասված էր ու ծուխն ամբողջությամբ ողողել էր տնակի բոլոր անկյունները։

Անակնկալ հավաք Ստեփանակերտի ստորգետնյա զինվորական հոսպի-տալում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ

Միայն այստեղ բացահայտեցի, որ ՀՀ զինված ուժերը փաստացի չեն պաշտպանում Հայաստանի պետական սահմանը. չկար կառուցված որևէ դիրք, զինվոր, զենք։
Մինչդեռ, հայկական լեռները գերեվարած թշնամին կառուցել էր մեկ տասնյակը գերազանցող, նորագույն տեխնիկայով հագեցված դիրքեր, որոնցից յուրաքանչյուրում մի քանի տասնյակ, մինչև ատամները զինված ասքյար էր նստած։

Սահմանին

Կամավորները որոշեցին մեզ կարտոֆիլ հյուրասիրել, սակայն, առաջին իսկ կարտոֆիլը կտրելու ժամանակ ձորում գտնվող իրենց զինակիցը ռադիոկապով հաղորդեց, որ թշնամու դիվերսիոն խումբ է ներթափանցել։
Մեկ ակնթարթում տնակում մենակ մնացի։ Բոլորը կարծես գայլեր դարձան և մթության մեջ ցրվեցինիջնելով դեպի ձորի անանցանելի մացառուտները, որոնք սակայն հարազատ էին դարձել նրանց համար։ Նայեցի աջ ու ձախ։ Զենք չկար։ Վառարանի դիմաց գետնին ընկած էր ծայրը ծռված մի շամփուր։ «Ի՞նչ վատ զենք է որ»,- անցավ մտքովս ու «զինվեցի»։
Չկար վախ, չկար խառնաշփոթ։ Միայն տիեզերական մթությունն էր, խաղաղ թափվող անձրևը, ծռված ծայրով «զենքս» ու ես։ Անգամ լուսինն էր գնացել քնելուիր հետ հանգստի տանելով ծղրիդներին ու բվեճներին։ Չեմ հիշում, թե որքան ժամանակ անցավ։ «Զենքս» ձեռքիս պահակ էի կանգնել մեր միակապաստարանի ծխով լցված տնակի մուտքի մոտ։ Դա իմ ամրոցն էր ու ես էի դրա միակ պաշտպանն այդ պահին։
Երբ տղաները վերադարձան, վառարանի կրակն արդեն մարել էր, իսկ ես, վատտանտիրուհու պես, կարտոֆիլը չէի պատրաստել։
Թշնամին հետ էր մղվել։
Ցեխի մեջ կորած տղաները գնացին լվացվելու։ Տնակի կողքին դրված էր մի փոքրիկ ջրիտարա, որից բաժակով վերցնում ու իրար ձեռքերին ջուր էին լցնում։
Սահմանը պահող տղերին անգամ ջուր չէին մատակարարում։

Քնապարկ հայ զինվորների համար

Ինձ գյուղ տարան, իրենք վերադարձան դիրքմեր բոլորի անդորրն իրենց կյանքի գնովպաշտպանելու։ Հաջորդ օրը վերադարձա Երևան ու մեծ աղմուկ բարձրացրեցի։ Անշուշտ, իշխանական ու «ընդդիմադիր» քարոզչամեքենան իր լրատվական ու համացանցային տիրույթում ինձ անվանեց «անհիմն աղմկող», «լաչառ», «ֆեյս-բուքյան լայքերհավաքող»։ Բայց պաշտպանության նախարարությունը տեղից շարժվեց։ Այսօր Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանը պաշտպանում են ՀՀ Զինված Ուժերը։ Ունենքմեկ տասնյակից ավելի կահավորված դիրքեր։ Դիրքերում տեղա-դրված են գեղեցիկ, հարմարավետ տնակներ։ Կա խմելու ջուր։ Վերջերս դիրքերից մեկում խաչքար է տեղադրվել։ Ամեն անգամ տղաներին այցելելիս, նրանց պատրաստած սուրճը վայելելիս (աշխարհիկ ամենա անմահական սուրճն է) հիշում եմ իմ առաջին այցն այս սահման, ծռված շամփուրս, վառարանի վնասված ծխատարը, մեզ դավաճանած լուսնին, ամեն ինչին անտարբերթափվող անձրևն ու տղաների ցեխոտ ձեռքերը։ Չնայած կատարված ծավալուն աշխատանքին ես դեռևս հանգիստ չեմ մեր հայրենիքի սահմանների անվտանգության համար։
Oդ բարձրացրած անօդաչու թռչող սարքով տեղեկացել ենք, որ նույն սահմանին թշնամինկուտակել է հազարներ կազմող ահաբեկչական բատալյոններ, որոնք զինված են Վերջին զրահատեխնիկայով, կուտակել է տանկեր և հեռահար այլ զինատեսակներ։
Մենք շատ գործ ունենք անելումեր անվտանգությունն ապահովելու համար։ Ու մենք անելուենք այդ գործը տքնաջան աշխատանքով, խնդրելով կամ պետական կառույցներին պարտադրելով։

2020թթ.- Ստեփանակերտում

Թող ասեն` Մարինան աղմկոտ, կոշտ ու կոմպրոմիսի չգնացող կին է ու ամրացնեն մերհայրենիքի սահմանները։ Ինձ պետք չեն գորովանքի ու ռոմանտիզմի խոսքեր, ինձ իմապահով ու ուժեղ հայրենիքին է պետք։
Վստահ եմ, որ այս պահանջն առկա է բոլոր հայերիս մոտ։
Հ.Գ. Սահմանապահ գյուղերում երեխաներ, կանայք ու տարեցներ են ապրում։ Նրանք ոչ միպայմանով չեն պատրաստվում լքել իրենց պապենական հողը։ Բայց այսօր նրանք անպաշտպան են, անօգնական ու մոլորված։ Սակայն, այս մասին կպատմեմ իմ հաջորդգրության մեջ։
Ամեն հայ, եթե միմիայն իր համար ապրելու մասին չմտածեր, մեր աղետների մեծ մասը պակաս կլիներ.
Անդրանիկ Օզանյան


Հեղինակի մասին՝ Բժ. Մարինա Խաչատրյանը գործող ընդհանուր և մանկական նյարդավիրաբույժ է. WINS, WSSFN անդամ: 2020 թվականի աշնանը Ադրբեջան-Թուրքիա և ԴԱԻՇ-ի կողմից իրականացված 44-օրյա հակահայկական ահաբեկչությունների գագաթնակետին նա ծառայել է որպես նյարդավիրաբույժ Առողջապահության բաժանմունքում: Ստեփանակերտի Արցախի զինվորական հոսպիտալի, Արցախի Հանրա-պետության Տիգրան Մեծի 8ա. Բժիշկ Խաչատրյանը «Առողջ հասա-րակություն» ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր տնօրենն է: Նրա գեղարվեստական հմտությունները ներառում են դաշնամուր, երգ և թատրոն: Այլ հմտությունները ներառում են շախմատ, ինտելեկտուալ խաղեր, համակարգչային, սպորտ (BJJ) և այգեգործություն: Նա Հայաստանի և Արցախում հայոց քաղաքացիական բանակի ստեղծման ջատագովն է։ Ակադեմիական մրցանակներն ու պարգևները ներառում են «Գերազանց դեպքի ներկայացման վկայական» (Զալցբուրգ, Ավս-տրիա – 2016թ. փետրվար); ԵՊԲՀ պատվո դիպլոմ (2014թ. մարտ); Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատ-վավոր դիպլոմ (2004թ. հունիս); Դիպլոմ Ներքին հիվանդություններ հա-մալսարանական օլիմպիադայի 1-ին տեղի հաղթողի համար (Երևան, Հայաստան, հունիս 2003 թ.): 2006թ.-ից Նյարդաբանների վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ է: 1998-2001թթ.՝ ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի անդամ: Բազմաթիվ գիտական հրապարակումների և գիտական հոդվածների հեղինակ է։ 2019 թվականի մարտից Երևանի «Միքայելյան» վիրաբուժության առողջապահական ինստիտուտի նյար-դավիրաբույժ է։ Նա այժմ սովորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության մագիս-տրոսի կոչումով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *