Կարսը, Իգդիրը, Արարատ լեռան շրջանը, Նախիջեւանը՝ «Մեղրիի միջանցքի» դիմաց. Ինչ հարց են լուծում Մոսկվան ու Անկարան

Posted on July. 15. 2022

Հայ-թուրքական հարաբերության կար-գավորման հատուկ բանագնացների վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունը հստակություն է մտցնում մի շարք հարցերում, որոնց Լրագիրը նախկինում բազմիցս անդրադարձել է։ «Մեղրիի մի-ջանցքի», Հայաստանի տարածքում ճանապարհներին «պարզեցված ռեժիմ» ներդնելու վերաբերյալ խոսակցություններն ու պայմանավորվածություններն ինչ որ առումով շեղելու նպատակ ունեն բուն խնդրից։ Իսկ բուն խնդիրը Թուրքիայի ու «Ադրբեջանի» ճանաչումն է՝ Հայաստանի 1921-1923 թթ. ռուս-թուրքական օկուպացիայի եւ 2020-ի սեպտեմբերի ռազմական արշավի արդյունքների օրինականացումը։
Զուր չէ, որ բանագնացների նախորդ հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, թե «հայ-ադրբեջանականի օրինակով» սահմանազատման մի հանձնաժողով էլ պետք է ստեղծվի հայ-թուրքական սահմանի հարցում։ Վիեննայի հանդիպմանն արդեն հայտարարվեց, որ կողմերը պայ-մանավորվել են երրորդ երկրների քաղաքացիների կողմից հայ-թուրքական սահմանը հատելու վերաբերյալ։ Ինչ է դա, եթե ոչ սահմանի ճանաչման «նախադեպ»։
ՀՀ վարչապետն ու ԱԳ նախարարը ժամանակ առ ժամանակ հերքում են
Բաքվից ու Անկարայից հնչող հայտարարությունները, մասնավորապես նախապայմանների, միջանցքների վերաբերյալ, շաղակրատելով «ՀՀ ինքնիշ-
խան տարածքի», առանց նախապայմանների կարգավորման եւ այլնի վե-րաբերյալ։ Միեւնույն ժամանակ, դրանք նպատակ ունեն քողարկել բանակ-ցության բուն խնդիրը, նենգափոխել այն հանրության առջեւ, քանի որ բանակցության բուն խնդիրը ինք-նին թուրքական նախապայման է։
ՀՀ իշխանությունը հնարավորու-թյուն ունի շահագործել սահմանների միջազգային, բազմակողմ հանգամանքը Հայաստանի բոլոր խնդիրները միավորելու եւ առնվազն Արցախի հարցում խնդիրները կարգավորելու համար: Մասնավորապես, ինչպես գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլա-քյանը, «նախկին Հայկական ԽՍՀ հարավային սահմանի մի մասը միջազգային պայմանագրերով սահմանված բաժանարար գիծ է ՀԽՍՀ եւ Նա-խիջեւանի Ինքնավար հանրապետության միջեւ :Նախիջեւանը Մոսկվայի/Կարսի 1921 թվականի պայմանագրով կողմերը սահմանել են իբրեւ հայկական ինք-նավարություն Ադրբ. Հանրապետության հովանու ներքո: Նախիջեւանը այսպես կոչված «Ադրբեջանի» մաս չէ, եւ սահմանը գտնվում է պայմանագրային հատուկ ռեժիմի տակ»:
Արցախի, ինչպես նաեւ Նախիջեւանի ճանաչումը որպես «Ադրբեջանի» մաս Հայաստանի առջեւ դրված նախապայման է, որով խախտվում են Մոսկվայի/Կարսի պայմանագրերի դրույթները։ Եթե այդ պայմանագրերը խախտվում են, այդ դեպքում ինչ գործ ունեն Կարսը, Իգդիրը, Արարատ լեռան շրջանը Թուրքիայի կազմում։
Մոսկվան ու Անկարան իրագործում են Կարսի պայմանագիրն ի վնաս Հայաստանի էապես ընդլայնված կիրառումն ու վերաթարմացումը, ըստ որի՝ Նախիջեւանը եւ Արցախը ճանաչվում են Բաքվի լիիրավ տարածք, իսկ Մեղրիի ճանապարհն անցնելու է ռուսական ՖՍԲ ստորաբաժանումների կողմից վերահսկվող արտատարածքային գոտով, որն անջատելու է Հայաստանը Իրանից: Սա է 2020 թ. Հայաստանի դեմ ռուս-թուրքական համատեղ արշավի նպատակը: Եվ սա է Իրանի՝ աշխարհքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ հայտարարությունների պատճառը։
Մոսկվայի ու Անկարայի խնդիրը հաղորդակցությունների բացումը չէ, դրանք ածանցյալ են բուն խնդրից։
Հայաստանի իշխանությունը ոչ միայն չի օգտագործում այս հնարավորությունները, այլեւ իր քայլերով լեգիտիմացնում է ռուս-թուրքական հարյուրամյա ոճրագործության արդյունքները։ Սակայն դրանով գործը չի ավարտվելու, ինչպես կարծում են քպական խմբակն ու հայ հանրության՝ «զիջենք, որ ապրենք» հավատամքը կրող մասը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *