Տեսլական

Posted on July. 15. 2022

Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան (Սեն Ռաֆայել)

«Բանականութեան իրա-ւունքը աւելի իմաստալից է քան ուժի իրաւունքը, որ տի-րում է ամէնուր»: Ժան Ժուբերտ ԺՁ դար:
Աշխարհը կարծես խենթացել եւ շուռ է եկել անելիքն ու արածն իրար են խառնուել Մի տեսակ սոդոմ գոմորեան վիճակ է տիրում ամէնուր: Մարդկային առողջ միտքն ու բանականութիւնը տեղը զիջել են բիրտ ուժին եւ շատերն են բոլոր մակարդակներում որ պատրաստ են բռունցք, թա-փահարելով՝ բարձր ձայնով արտայայտուել աւելի ազդեցիկ թուալու համար եւ զուարճանում են իրենց «յաջողութիւններով՝ ետին թողնելով աւերակներ եւ» հազարաւոր զոհեր որ մամուլի անբարոյ տեսակը, այն հռչակում է որպէս «յաղթանակ», մանաւանդ, երբ այն հզօրների մասին է:
Թերեւս աւելի գիտունները կարողանում են հասկանալ եւ այդ երեւոյթների տրամաբանութեան հետ հաշտուել որքան որ այդ երեւոյթները հեռու են համահունչ լինելուց մարդկանց անհրաժեշտ պահանջների եւ տարրական իղձերի հետ: Մեզ նման բազում նուաստների համար նրանք անհասկանալի անընդունելի եւ ողբալի են:
Ամիսներ տեւող երկրային դժոխքը որ նմանուելով մեր 44-օրեային, հաստատուեց Ուկրաինայի տարածքում առանց բարոյական դոյզն հիմքի, իսկ բանականութեան մասին խօսելն աւելորդ է ուր տասնեակ հազարից աւելի զոհերի, եւ նոյնքան վիրաւորների հետ կան միլիոնաւոր փախստականներ, իսկ աւերակ քաղաքների եւ գիւղերի, քանակը անհամար է: Այդ վիճակի աղբիւրն այն է, որ ի դէմս հզօրների առճակատումին՝ անմեղ փոքրերն են ոտքի տակ մնում իրենց կացութեանն անտեղեակ կամ անգիտակից եւ, ինչպէս երգել է հայ գուսան Հաւասին՝, «Կռիւ արեցին ձին ու ջորին էշն է մէջ մտել՝ խելքին աշեցէք»:
Փակագծեր բացելով յիշեցնենք, որ երբ Ուկրաինայի բախտախնդիր նախագահը ամպագոռգոռ հնչեցնում էր, թէ մինչեւ վերջին բնակիչը պիտի պայքարի նշանակում է, որ ի սկզբանէ անգիտակցաբար իր ժողովրդին տանում է կործանման քանզի յաղթելու հնարաւորութիւն չունի, եւ չի կարող ունենալ այն տեսլական է անյաջող երազ: Իր հրէական ծագումը եւ ԱՄՆ հրէամէտ լինելու փաստը հաշուի առնելով՝ նա հանրային կոչ արեց արեւմուտքին եւ հրէական սփիւռքին սատար լինել ռուսների դէմ իր պայքարին ոչ մի թիզ չզիջելու պայ-մանով եւ զաւեշտալի է այն երեւոյթը, որ ռուսների դէմ պատժամիջոցների հետ մէկտեղ միլիարդաւոր դոլարի մանանան սկսեց տեղալ, եւ ոչ ոք չգիտի, թէ այդ գումարները ինչպէս գործածուեցին, քանի որ լուրեր են պտտւում, թէ նրանց մի մասը երբեք հասցէատիրոջը չեն հասել Վաղուց է ասուած, որ դրամը հոտ չունի եւ փաստը առկայ է:
Ում համար է գաղտնիք, որ այդ խաժամուժի առանցքը ԱՄՆ Ռուսիա անիմաստ առճակատումն է, որին իրենց – խամաճիկի իրաւունքով մասնակցում են եւրոպական մի քանի երկրներ՝ պատժամիջոցներ յարուցելով ռուսներին մոռանալով, որ իրենց իսկ տնտեսութիւնը ուղղակի կախման մէջ է այնտեղից մատակարարուող առաջին կարիքի ապրանքների առիթով՝ տարբեր տեսակի նաւթի արտադրանք գազ հացահատիկ եւ այլք:
Աւելի հեռուները գնալով անհնար է հարց չտալ, թէ երբ ստեղծեցին ՆԱՏՕ ն ի՞նչն էր նրա երկունքի նպատակը, եթէ ոչ եւրոպական երկրների վրայ Ռուսաստանի ուղիղ ազդեցութեանը հակակշռելը ռազմական տեսակով: Վերջինս պատերազմի հետեւանքները տասնամեակներ անց, դեռ տնտեսապէս լիովին չի թօթափել, սթափուել եւ խորհրդային ապիկար ղեկավարութեան փլուզման պատճառով տնտեսական դժուարին վիճակ է տիրում՝ երկիրը ոտքի հանելու համար մինչ ԱՄՆ մնացել է հզօր, եւ հպարտ, իսկ իր կամքը բոլորին թելադրելու եւ գերիշխելու ցանկութիւնը միշտ վառ:
Նոյնն է ռուսական կողմի համար:
Վստահ եմ, որ շատերն են հասկանում այս սրտաճմլիկ, մարդկային ցուցադրումները, որ շարունակութիւնն են անցեալում նոյն նպատակով եւ դերակատարով եղած քայլերը, որ իրենց ետին աւերակներ թողին հազարաւոր, մարդկային զոհերով յիշենք միայն Աֆղանստանն ու Վիետնամը Իրաքը Սիրիան Չեխիան եւ Լեհաստանը՝ զանց չառնելով երկար ցանկը եւ նողկալին այն է, որ այդ արշաւանքներին որեւէ ձեւով ինչպէս այսօր մասնակից են՝ թուրքերը որպէս ՆԱՏՕ ի անբաժան անդամ եւ, այդ իսկ պատճառով էր, որ 44-օրեայ մեր դժոխային օրերին Բաքուի բորենիների կողքին՝ ռազմական խորհրդատուի առաքելութեամբ ներկայ էին հրէական բանակի եւ այդ, կազմակերպութեան սպաները իսկ ռուսները ձեւացնում, էին անտեղեակ լինել Ո՞ւր էին այսօրուայ վայնասունի հեղինակները հաւկուր էին՝ բան չէին տեսնում եւ նոյնն, էր ռուսների պարագան իսկ ոռնացող նոյն Զելինսկին, արգելուած սպիտակ ֆոսֆոր էր մատակարարում մեր գլխին թափելու :
Որո՞նք են երեւոյթները գնահատելու չափանիշները, ո՞ւր են պատշաճութեան սահմանները ի՞նչ են գիտակից լինելու տարրերը, երբ Էրդողանը տասնեակներով ԱԹՍ է տալիս Կիեւին, յայտարարում է Ղրիմի թուրքական լինելը սատարում է Զելինսկուն եւ, հրաւիրում երկու կողմերին Ստամբուլում խորհրդակցելու հաշտութեան պայմանների մասին՝ ներկայանալով որպէս միջնորդ: Ոտնաթաթով եւ ոչ գլխով մտածող քաղաքական գործող ղեկավարներ ծափահարում են եւ հաւատում: Նոյն անձինք մերժելով ռուսական նաւթի ներմուծումը այն գնում են հնդիկներից՝ առանց հասկանալու որ այն նոյն ռուսականն է միայն թէ աւելի թանկ Ողբալի է թէ ո՞ւմ ձեռքին է երկրների ղեկը: Չեմ կարծում , որ նրանք տխմար են , բայց աներկբայ է, որ ժամանակ չունեն մտածելու եւ ստիպուած են ենթարկուել՝ ինչ որ տեղից եկած հրամանի:
Մեզ մնում է մի բան սերտել, որ ոչ մէկ կողմից մենք չենք կարող օգնութիւն սպասել եւ միակ յոյսը մեզ վրայ դնելով է, որ պիտի կարողանանք պաշտպանուել ներքին քայքայիչ տարաձայնութիւնները վերացնելով:
Բայց ինչպէ՞ս ի՞նչ միջոցներով։
ՆԱՏՕ-ի կամ ռուսների կողմից սպասելիքները տեսլական են եւ կարող են մեզ հասնել միայն, եթէ իրենք շահաւոր են: Այլ կերպ Բաքուին եւ Անկարային հրամցրած օժանդակութիւնները ի՞նչ նպատակի են:
Հասկացողներին բարի ունկնդրում:

5-7-22
Ռուբէն Յովակիմեան -Սեն Ռաֆայել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *